Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խնձորապուր (այլ կիրառումներ)

Խնձորապուր, պյուրե պատրաստված խնձորից։ Այն պատրաստում են կլպած և չկլպած խնձորներից և զանազան համեմունքներից՝ սովորաբար դարչին և կիտրոնի հյութ։ Նաև հաճախ ավելացնում են շաքարավազ և մեղր։ Խնձորապուրը մատչելի ուտեստ է և շատ տարածված է Մեծ Բրիտանիայում, Հյուսիսային Ամերիկայում և մի շարք եվրոպական երկրներում։

Խնձորապուր
Խնձորապուրի բաղադրիչները
ՏեսակԽյուս
ԵնթատեսակMus?, կերակուր և Խյուս
Հիմնականխնձոր
 Apple sauce Վիքիպահեստում

Պատրաստում խմբագրել

Խնձորապուրը պատրաստում են եռացնելով խնձորները ջրում կամ խնձորօղում (խնձորի թարմ հյութ), մինչև ցանկալի աստիճան։

Խնձորապուրը ժամանակին պատրաստվում էր ձմռան համար, քանի որ այն շատ լավ է պահպանվում։

Այն սովորաբար հանդիսանում է որպես նախուտեստ։ Օրինակ անգլիացիները և շվեդները խնձորապուրից հետո ուտում են տապակած խոզի միս։ Գերմանիայում խնձորապուրը ուտում են կարտոֆիլի բլիթներից առաջ։ Միացյալ Նահանգներում այն հանդիսանում է աղանդեր։ Պորտուգալիայում նույնպես maçã cozida-ն (եփած խնձոր) բացառապես դիտվում է որպես աղանդեր։ Այն կարող է կերակրի մեջ փոխարինել յուղին։ Խնձորապուրի առևտրային տարբերակներն արդեն հասանելի են սուպերմարկետներում։ Այն կարող է փաթեթավորված լինել տարբեր ձևերով, օրինակ ապակե տարաներում։

Ստեղծագործություններ խմբագրել

Գրականության մեջ ևս անդրադարձ կա խնձորապուրին. «Խնձորապուր» նկարազարդ գրքի հեղինակն է Կլաաս Վերպլանկը։

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խնձորապուր» հոդվածին։