Կանոլի (իտալ.՝ cannoli — «փոքրիկ խողովակ»), սիցիլական ավանդական աղանդեր։ Այն վաֆլե խրթխրթան խողովակ է՝ լցոնված մասկարպոնե պանրով, հարած կաթնաշոռով կամ ռիկոտայով, ավելացված տարբեր օշարակներ (հաճախ վանիլինի կամ շոկոլադի համով), մարսալա գինի կամ վարդագույն ջրով։ Երկարությունն ու լայնությունը որոշվում են կախված տարածաշրջանի խոհանոցից, և կարող են լինել մեծ մատից մինչև բռունցքի չափ։ Այն ավելի տարածված է Պալերմոյից հարավ Պյանա դելյի Ալբանեզի շրջանում[1]։

Կանոլի
cannoli
Կանոլիի բաղադրիչները
Սիցիլիա
Ծագում
ՏեսակԱղանդեր
Ենթատեսակթխվածք
Առաջացման երկիրԻտալիա Իտալիա
Բաղադրամասեր
Հիմնականվաֆլե խողովակ, միջուկ
 Cannoli Վիքիպահեստում

Աղանդերը համարվում է Սիցիլիայի և հարավային Իտալիայի ավանդական քաղցրավենիքը, և այն մատուցվում է ինչպես սովորական, այնպես էլ տոնական օրերին։

Կանոլին հայտնի է ԱՄՆ–ում, որտեղ բաղադրատոմսը ընկել է 20-րդ դարի սկզբներին իտալացի էմիգրանտների հետ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «The Cannoli of Piana degli Albanesi». A Taste of Travel. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 15-ին.