Պաննա կոտտա (իտալ.՝ panna cotta «եփված սերուցք»), հյուսիսիտալական աղանդեր՝ պատրաստված սերուցքից, շաքարից, ժելատինից և վանիլինից[1]։

Պաննա կոտտա
Ենթատեսակcreamy pudding?
Առաջացման երկիր Իտալիա
Հիմնականսերուցք և շաքար
 Panna cotta Վիքիպահեստում

Աղանդերի հայրենիքը իտալական Պիեմոնտն է։ Այս քաղցրավենիքի անունը իտալերենից բառացիորեն թարգմանած նշանակում է «եփված սերուցք», սակայն այն ավելի շատ սերուցքային պուդինգ կամ ուղղակի սերուցքային ժելե է, որին ավելացնում են տարբեր բաղադրիչներ։

Անուշեղենի պատրաստման համար սերուցքը շաքարի և վանիլինի հետ միասին տաքացնում են և 15 րոպե եփում են թույլ կրակի վրա։ Ստացված զանգվածին ավելացնում են ժելատին, այնուհետև խառնուրդը լցնում են հատուկ տարրաների մեջ, իսկ սառչելուց հետո դրանք հանում են տարրաներից և դնում ափսեների մեջ։ Պաննա կոտտան մատուցում են փոքր չափաբաժիններով՝ մրգային թանձրուկներով, մրգերի կամ հատապտուղների, նաև շոկոլադե կամ կարամելային թանձրուկներով։ Ավանդական պաննա կոտտան ունի սպիտակ գույն[2]։

Պատմություն

խմբագրել

Հնում այս ուտեստում ժելատինի փոխարեն օգտագործում էին եփված ձկան ոսկորներ և շաքար չէին ավելացնում, քանի որ այն բավականին թանկ էր։

Այս ուտստին համանման այլ ուտեստներ կարելի է գտնել Հունաստանում, Ֆրանսիայում և Ֆինլանդիայում։ Օրինակ, բավարիական կրեմը՝ պատրաստված կաթից և սերուցքից, որին ավելացնում են ժելատին, և որը ըստ իր բաղադրության շատ նման է պաննա կոտտային։ Բլանմանժեն նույնպես սառը աղանդեր է, որը պատրաստում են ժելատինից կամ եփված ձկան ոսկորերից, երբեմն նաև կրախմալից։

Մատուցում

խմբագրել

Պաննա կոտտան հաճախ մատուցում են հատապտուղների հետ կամ կարամելային կամ շոկոլադե թանձրուկով։ Նաև կարելի է վրան լցնել մրգեր[3] կամ լիկյոր[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Panna cotta». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 26-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  2. Рanna Сotta Արխիվացված 2012-04-01 Wayback Machine (ссылка не действительна)
  3. «Sahniges Panna Cotta mit frischen Früchten » affektblog.de». affektblog.de (գերմաներեն). 2019 թ․ հուլիսի 2. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 26-ին. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 31-ին.
  4. Luigi Carnacina, Luigi Veronelli "Panna Cotta" // La Cucina Rustica Regionale. — 1977.