Գրանիտա կամ գրանիտե) (իտալ.՝ Granita), սիցիլիական աղանդեր, որն իրենից ներկայացնում է շաքարավազի և մրգային սառույցի խառնուրդ։ Պարունակում է մի շարք շերբետներ, սակայն ունի ավելի խիտ կառուցվածք[1]։ Խոհարարական քննադատ Ջեֆրի Ստեյնգարտենը (Jeffrey Steingarten) նշում է, որ աղանդերի խտությունը տարբերվում է կախված տեղանքից։

Գրանիտա
Granita
Գրանիտայի բաղադրիչները
Իտալական
Ծագում
ԵնթատեսակՇերբեթ (պաղպաղակ)
Առաջացման երկիրԻտալիա
Արտադրման վայրՍիցիլիա
Բաղադրամասեր
Հիմնականշաքարավազ, մրգային սառույց
Հնարավորհատապտուղներ, ալկահոլային խմիչքներ
 Granita Վիքիպահեստում

Պատրաստման ժամանակ օգտագործվում են սառեցման տարբեր մեթոդներ՝ աղանդերի նուրբ տարբերակները պատրաստվում են պաղպաղակի արտադրության մեքենայի մեջ, և ավելի կարծր տարբերակի համար սառույցը քերում են սառցարանի պատերից՝ առանձին բյուրեղներ ստանալու համար։

Հիմնական բաղադրիչներն են կիտրոնի կամ նարնջի հյութը, խնկենին, նուշը, սուրճը, դաղձը, հասմիկը, ինչպես նաև սեզոնային հատապտուղներ ելակը և թթենին։ Կարելի է ավելացնել նաև գինի կամ ուժեղ ալկոհոլային խմիչքներ, ինչպիսիք են օղին (գրափա), կոնյակը, լիկյորները։

Շոկոլադե գրանիտան ավանդական ուտեստ է Կատանիա քաղաքում, և, ըստ Ստեյնգարտենի, Սիցիլիայում այլևս ոչ մի տեղ չի հանդիպում։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Steingarten, Jeffrey. The Mother of All Ice Cream // The Man Who Ate Everything. — Vintage Books, 1997. — P. 361–380. — ISBN 0-375-70202-4. The chapter is an essay first published in June 1996.

Արտաքին հղումներ խմբագրել