Հրուշակեղեն
Հրուշակեղեն (քաղցրեղեն, քաղցրավենիք, քաղցր ուտեստներ), բարձր կալորիականություն ունեցող և հեշտ յուրացվող սննդամթերք, որը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, առանձնանում է հաճելի համով և բույրով։ Հրուշակեղենի պատրաստման հիմնական բաղադրիչներից են ալյուրը՝ ցորենի, ավելի հազվադեպ՝ եգիպտացորենի, բրնձի, վարսակի և այլն), շաքարավազը, մեղրը, մրգերն ու հատապտուղները, կաթն ու սերուցքը, ճարպերը, ձվերը, խմորիչները, օսլան, կակաոն, ընկույզը, սննդային թթուները, դոնդող առաջացնող նյութերը, համային և բուրումնավետ հավելումները, սննդային գունանյութերը և փխրուցիչները։ Վարպետ խոհարար և պատմաբան Վ․ Պոխլյոբկինը կարծում էր, որ հրուշակեղենի բոլոր տեսակների խմորի մեջ ալյուրը երկրորդական դեր է խաղում (բացառություն է կազմում կուլիչի և քաղցրաբլիթի խմորը)[1]:
![]() | |
Ենթատեսակ | աղանդեր, սննդամթերք, Production of food industry by OKP?, Food and beverage products? և Food products? |
Արտադրող | Հրուշակագործ |
Confectionery Վիքիպահեստում |
Տես նաևԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ Վ․ Պոխլյոբկին «Լավ խոհանոցի գաղտնիքները», 1979 թվական, էջ 167
Արտաքին հղումներԽմբագրել
- Հրուշակեղեն www.info-food.ru կայքում՝ բաղադրություն, կալորիականություն, արձագանքներ
- Խոհանոցային Մեծ Բառարան
- Քաղցրավենիքը երեխայի սննդակարգում