Շտրուդել (գերմ.՝ Strudel), պինդ խմորից պատրաստված տարբեր միջուկներներով (ամենաշատը խնձորով) ավստրիական ճաշատեսակ, որն ունի ռուլետի ձև։

Շտրուդել
Ենթատեսակթխվածք և կերակուր
Առաջացման երկիր Ավստրիա և  Հունգարիա
Ստեղծման տարեթիվ1696
Հիմնականձու, շաքար, ալյուր և բուսական յուղ
 Strudel Վիքիպահեստում

Ծագում

խմբագրել

Կաթնային շտրուդելի առաջին հայտնի բաղադրատոմսը թվագրվել է 1696 թվականին և տպագրվել է Վիեննայում անհայտ հեղինակի կողմից խոհարարական գրքում[1]։ Այս պահին գրքի պատճենը պահվում է Վիեննայի քաղաքային գրադարանում[2]։

Քաղցր շտրուդել

խմբագրել
 
Խնձորով շտրուդել, պատրաստված է այժմ քիչ օգտագործվող եղանակով

Աղանդեր շտրուդելը պատրաստվում է ձգվող խմորից[3] մրգերի (խնձոր), հատապտուղների (ելակ, կեռաս, հապալաս, ազնվամորի, չամիչ և այլն), կաթնաշոռի (վանիլով) միջուկներով, շտրուդելը պատրաստում են կակաչի սերմերով և դարչինով, ինչպես նաև այլ բաղադրիչներով պատրաստված խմորով։ Բացի դրանից, քաղցր շտրուդելը պատում են բուսական յուղով և շաղում շաքարի փոշիով։

Սովորաբար շտրուդելը մատուցում են տաք[4] վանիլային պաղպաղակով կամ հարած սերուցքով և շոկոլադե օշարակով։

Շտրուդելը հիանալի համադրվում է թեթև սուրճով (լատտե) և թեյով։

Շտրուդելի այլ տեսակներ

խմբագրել
 
  • կարտոֆիլով շտրուդել,
  • երշիկով շտրուդել պատրաստված արյունոտ սալով և թթու կաղամբով,
  • կաթնային շտրուդել,
  • մսով շտրուդել,
  • շաքարով շտրուդել,
  • սիրտութոքով շտրուդել։

Շտրուդելը ազգային խոհանոցներում

խմբագրել

Շտրուդելը հայտնի է բոլոր գերմանախոս երկրներում (ամենատարածվածն են խնձորով, տանձով և կեռասով շտրուդելները), հունգարական, ինչպես նաև չեխական եւ սլավոնական լեզվով խոսող մյուս երկրներում, մասամբ հրեական (եվրոպական հրեական) խոհանոցներում։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Apfelstrudel, Milchrahmstrudel, Topfenstrudel auf traditionelle-lebensmittel.at». Արխիվացված է օրիգինալից 2012-03-24-ին. Վերցված է 2018-05-29-ին.
  2. Felix Czeike: Historisches Lexikon Wien. Band 5. Verlag Kremayr & Scheriau, Wien 1997, ISBN 3-218-00547-7, S. 384.
  3. Штрудель. Как приготовить правильно.(չաշխատող հղում)
  4. Шеф-повар Михаил Ситников. Quality. Приложение к газете «Коммерсантъ», № 5 (21), 05.06.2009

Տես նաև

խմբագրել