100 մեծանուն բրիտանացիներ

(Վերահղված է 100 մեծանուն բրիտոններից)

«100 մեծանուն բրիտոններ» (անգլ.՝ 100 Greatest Britons), բրիտանական հեռուստառադիոծրագիր, ստեղծվել է 2002 թվականին «BBC-ի» ռադիոկայանում։ Այն նվիրված է Բրիտանիայի պատմության հարյուր մեծանուն մարդկանց[1][2] : Ծրագրի շրջանակներում Մեծ Բրիտանիայի բնակիչների շրջանում տեղի ունեցավ հատուկ քվեարկություն, որպեսզի որոշվեն Բրիտանիայի պատմության ամենանշանավոր անձինք։ Հարցումից հետո տեղի ունեցավ քննարկում, համաձայն որի որոշվեց վերջնական արդյունքը։

Ուինսթոն Չերչիլը ցույց է տալիս հայտնի V ժեստը,
Չարլզ Դարվին
Ուիլյամ Շեքսպիր
Իսահակ Նյուտոնի հայտնագործությունները հիմք են եղել ֆիզիկայի, մեխանիկայի և աստրոնոմիայի համար
Դեյվիդ Բոուին համերգի ժամանակ
Արքայադուստր Դիանա
Ջոն Լենոն կատարում է Give Peace a Chance երգը:

Վերջնական տասնյակում տվյալ պահին ողջ եղած մարդկանցից ոչ ոք չհայտնվեց ցուցակում։ Այդ պահին ողջ գտնվող մարդկանցից ամենաբարձր հորիզոնականը զբաղեցրեց Մարգարետ Թետչերը, ում տրվեց 16-րդ հորիզոնականը։ Առաջին տեղը զբաղեցրել էր Ուինսթոն Չերչիլը, ով Մեծ Բրտանիայի վարչապետ է եղել 1940-ից մինչև 1955 թվականները։ Առաջին 19 հորիզոնականները զբաղեցրեցին անգլիական ծագում ունեցող անձինք, սակայն կան նաև մարդիկ, ովքեր ունեն անգլո-իռլանդական ծագում։ Շոտլանդացի թեկնածուն մեծ ցուցանիշով դարձավ Ալեքսանդր Ֆլեմինգը։ Նա զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ Ուելսցիներից ամենաբարձր արդյունքը գրանցել է Օուայն Գլինդուրը։ Նա զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը։ Իսկ Ռինգո Սթարը դարձավ The Beatles խմբի այն միակ մասնակիցը, ով տեղ չգտավ այս ցուցակում։

Հետաքրքական է, որ այս ցուցակում տեղ գտան Գայ Ֆոքսը, ով փորձել էր պայթեցնել Անգլիայի խորհրդարանը, Օլիվեր Կրոմվելը, Ռիչարդ III արքան, ով ստեղծել է Հանրապետական Անգլիան, Ջեյմս Քոննոլին, ով մեղադրվում է իր հորեղբորը սպանելու մեջ և այլք։

Վերջնական արդյունք

խմբագրել

Հարցման նպատակը եղել է ընտրել և գնահատել առավել մեծանուն բրիտանացիներին, ուստի արդյունքները օբյեկտիվ լինելու հավակնություն չեն կարող ունենալ։ Այն անձինք, ովքեր նշված են (*) սիմվոլով, հայտնվել են նաև Channel 4-ի ներկայացրած «100 վատագույն բրիտանացիներ» ցանկում։ Հարցման արդյունքները հետևյալն են.

  1. Սըր Ուինսթոն Չերչիլ (1874-1965), վարչապետ (1940-1945, 1951-1955)
  2. Բրյունել Քինգդոմ (1806-1859), անգլիացի ինժեներ, որպես նավաշինարար, կառուցել է մեծաթիվ հրաշալի նավեր
  3. Արքայադուստր Դիանա (1961-1997), Արքայազն Չարլզի առաջին կինն է, նաև ներկայիս արքայազնների մայրը
  4. Չարլզ Դարվին (1809-1882), բնագետ, «Տեսակների ծագումը» աշխատության հեղինակ
  5. Ուիլյամ Շեքսպիր (1564-1616), անգլիացի պոետ և դրամատուրգ
  6. Սըր Իսահակ Նյուտոն (1643-1727), ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ
  7. Եղիսաբեթ I թագուհի (1533-1603), միապետ (ղեկավարել է 1558-1603 թվականներին)
  8. Ջոն Լենոն (1940-1980), երաժիշտ, The Beatles խմբի անդամ, նկարիչ
  9. Հորացիո Նելսոն (1758-1805), անգլիացի ծովակալ
  10. Օլիվեր Կրոմվել (1599-1658), լորդ-պաշտպան
  11. Սըր Էռնեստ Շեքլտոն (1874-1922), Անտարկտիկայի հայտնագործողը
  12. Կապիտան Ջեյմս Կուկ (1728-1779), անգլիացի հետազոտող
  13. Ռոբերտ Բեյդըն Փաուել (1857-1941), բրիտանացի զորավար, սկաուտական շարժման հիմնադիր
  14. Ալֆրեդ Մեծ (849?-899), Ուեսսեկսի առաջին թագավորը, պաշտոնական փաստաթղթերում օգտագործվում է «Անգլիայի թագավոր» տիտղոսը (կառավարել է 871-899 թվականներին)
  15. Արթուր Ուելսլի Վելինգթոն (1769-1852), անգլիացի զորավար և պետական գործիչ, անգլիացի ֆելդմարշալ, վարչապետ (1828—1830 և 1834)
  16. (*3) Մարգարետ Թետչեր (1925-2013), վարչապետ (1979-1990)
  17. Մայքլ Քրոուֆորդ (ծնվել է 1942 թվականին), անգլիացի դերասան և երգիչ
  18. Վիկտորիա թագուհի (1819-1901), միապետ (կառավարել է 1837-1901 թվականներին)
  19. Սըր Փոլ ՄաքՔարթնի (1942), երաժիշտ, The Beatles խմբի անդամ, բարեգործ, ակտիվիստ
  20. Սըր Ալեքսանդր Ֆլեմինգ (1881-1955), շոտլանդացի դեղագործ և բակտերիաբան, պենիցիլինի հայտնաբերողը
  21. Ալան Թյուրինգ (1912-1954), անգլիացի մաթեմատիկոս, գաղտնագրող, համակարգչայնացման պիոներ
  22. Մայքլ Ֆարադեյ (1791-1867), ֆիզիկոս, քիմիկոս, էլեկտրամագնիսական դաշտի գիտության հիմնադիր, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1824)
  23. Օուայն Գլինդուր (1359-1416), Ուելսի արքայազն
  24. (*10) Եղիսաբեթ II (1926), ղեկավարող միապետ (1952 թվականից առ այսօր)
  25. Պրոֆեսոր Սթիվեն Հոքինգ (1942), ֆիզիկոս-տեսաբան
  26. Ուիլիամ Թենդեյլ (1494-1536), անգլիացի հումանիստ գիտանական, բողոքական բարեփոխիչ և Աստվածաշնչի թարգմանող
  27. Էմմելին Պանկհյորսթ (1858-1928), կանանց հավասարաչափ իրավունքների` սուֆրաժիստական շարժման առաջնորդ
  28. Ուիլիամ Ուիլբերֆորս (1759-1833), բրիտանացի քաղաքական գործիչ, խորհրդարանական աբոլիցիոնիզմի առաջնորդ
  29. Դեյվիդ Բոուի (1947-2016), դերասան և երաժիշտ
  30. Գայ Ֆոքս (1570-1606), անգլիացի հեղափոխական, Վառոդային դավադրության մասնակից
  31. Լեոնարդ Չեշիր (1917-1992), օդաչու և բարերար
  32. Էրիկ Մորքամբ (1926-1984), կոմիկ
  33. (*91) Դեյվիդ Բեքհեմ (1975), անգլիացի ֆուտբոլիստ
  34. Թոմաս Փեյն (1737-1809), անգլիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, «ԱՄՆ-ի հիմնադիր հայրեր» շքանշանակիր
  35. Բոուդիկա (մահացել է 61 թվականին), կելտական դիմադրության առաջնորդ
  36. Սըր Սթիվ Ռեդգրեյվ (1962), բրտանացի թիավար, բոլոր բրիտանացիների մեջ ամենաշատ օլիմպիական ոսկի մեդալ նվաճած մարզիկն է
  37. Թոմաս Մոր (1478-1535), անգլիացի փաստաբան, քաղաքական գործիչ, գրող, Կաթոլիկ եկեղեցու սուրբ
  38. Ուիլյամ Բլեյք (1757-1827), անգլիացի պոետ և նկարիչ
  39. Ջոն Հարրիսոն (1693-1776), անգլիացի գյուտարար
  40. Հենրի VIII (1491-1547), միապետ (1509-1547)
  41. Չարլզ Դիքենս (1812-1870), անգլիացի գրող, հումնաիստ, համաշխարհային գրականության դասականներից
  42. Սըր Ֆրենկ Ուիթլ (1907-1996), անգլիացի ինժեներ-կոստրուկտոր, հանդիսանում է ավիացիոն շարժիչի հայրը
  43. Փիլ Ջոն (1939-2004), բրիտանացի ռադեոհաղորդավար
  44. Ջոն Բերդ (1888-1946), շոտլանդացի ինժեներ, հայտնի է որպես մեխանիկական հեռուստատեսության ստեղծող
  45. Էնյուրին Բիվեն (1897-1960), լեյբորիստ քաղաքական գործիչ, լեյբորիստների ձախ թևի առաջնորդներից մեկը, Մեծ Բրիտանիայի Ազգային առողջապահության համակարգի ստեղծողներից մեկը
  46. Ջորջ Բոյ (1961), անգլիացի երաժիշտ, Culture Club խմբի անդամ
  47. Սըր Դուգլաս Բադեր (1910-1982), ավիատոր և բարեգործ
  48. Սըր Ուիլիամ Ուոլես (1270-1305), շոտլանդացի ասպետ և զորավար, Անգլիայի հետ անկախության պատերազմի ժամանակ նա եղել է շոտլանդացիների ղեկավարը
  49. Սըր Ֆրենսիս Դրեյք (1540-1596), անգլիացի ծովագնաց, փոխծովակալ (1588)
  50. Ջոն Ուեսլի (1703-1791), անգլիացի բողոքական քարոզիչ, մեթոդիզմի ստեղծողներից մեկը
  51. Արթուր թագավոր, կելտական լեգենդար միապետ
  52. Ֆլորենս Նայթինգեյլ (1820-1910), Գթության քույր և Բրիտանիայի հասարակական գործիչ
  53. Լոուրենս Արաբացի (1888-1935), բրիտանացի զինվորական և գրող, մեծ դեր է ունեցել 1916-1918 թվականների Մեծ արաբական ապստամբության ժամանակ
  54. Ռոբերտ Սքոթ (1868-1912), 1912 թվականին եղել է Հարավային բևեռը հայտնաբերողների թվում
  55. Ջոն Փաուել (1912-1998), քաղաքական գործիչ
  56. (*29) Սըր Քլիֆ Ռիչարդ (1940), երաժիշտ
  57. Ալեքսանդր Բելլ (1847-1922), ամերիկացի գիտանական, մշակող և բիզնեսմեն, ունի շոտլանդական ծագում, հեռախոսի հայտնագործողներից մեկը
  58. Ֆրեդի Մերկուրի (1946-1991), երաժիշտ, Queen խմբի վոկալիստ
  59. Ջուլի Էնդրյուս (1935), անգլիացի դերասան և երգիչ
  60. Սըր Էլգար Էդուարդ (1857-1934), անգլիացի կոմպոզիտոր
  61. Բոուզ-Լայոն Եղիզաբեթ (1900-2002), Գեորգա VI թագավորի կինը
  62. Ջորջ Հարիսոն (1943-2001), երաժիշտ, The Beatles խմբի անդամ
  63. Սըր Դեվիդ Ատտենբորո (1926), դասական, լրագրող և հաղորդավար
  64. Ջեյմս Քոննոլի (1868-1916), իռլանդացի ազգայնական, 1916 թվականի իռլանդական ապստամբության առաջնորդ
  65. Ջոն Ստայնբեք (1781-1848), անգլիացի գյուտարար, ինժեներ-մեխանիկ, հայտնագործել է շոգեքարշը
  66. Սըր Չարլի Չապլին (1889-1977), անգլիացի կատակերգու և ռեժիսոր
  67. (*1) Թոնի Բլեեր (1953), վարչապետ (1997-2007)
  68. Ուիլյամ Քեքստոն (1422-1491), անգլիացի նախատպագրիչ, 1470-ական թվականներին Լոնդոնում հիմնել է առաջին տպարանը
  69. Բոբբի Մուռ (1941-1993), ֆուտբոլիստ և Անֆլիայի ֆուտբոլի հավաքականի ավագ, 1966 թվականի աշխարհի առաջնության գավաթակիր։
  70. Ջեյն Օսթին (1775-1817), անգլիացի գրող, բրտանական գրականության մեջ ռեալիզմի հիմնադիր
  71. Ուիլիամ Բուտ (1829-1912), բրիտանացի քարոզիչ, Փրկության բանակի հիմնադիր և դրա առաջին գեներալ
  72. Թագավոր Հենրի V (1387-1422), միապետ (1413-1422)
  73. Ալիստեր Կրոուլի (1875-1947), օկուլտական, մի շարք գրքերի հեղինակ
  74. Ռոբերտ I (1274-1329), շոտլանդացի միապետ, Անգլիայի դեմ անկախության համար պատերազմում երկրի պաշտպանության երաշխավորն է եղել
  75. Բոբ Գելդոֆ (1951), իռլանդացի երաժիշտ
  76. Անհայտ զինվոր, Առաջին համաշխարհային պատերազմի զինվոր
  77. (*17) Ռոբբի Վիլիամս (1974), երաժիշտ, նաև Take That խմբի նախկին անդամ։
  78. Էդուարդ Ջեններ (1749-1823), անգլիացի բժիշկ, վակցինացիայի պիոներ, ստեղծել է ծաղիկի դեմ առաջին պատվաստանյութը
  79. Դեյվիդ Լլոյդ Ջորջ (1863-1945), վարչապետ (1916-1922)
  80. Չարլզ Բեբիջ (1791-1871), մաթեմատիկոս, Տարբերական մեքենայի ստեղծող
  81. Ջեֆրի Չոսեր (1340/1345-1400), պոետ, «Անգլիական պոեզիայի հայր», անգլիական գրականության ստեղծողներից մեկը
  82. Ռիչարդ III թագավոր (1452-1485), միապետ (1483-1485)
  83. Ջոան Ռոուլինգ (1965), Հարրի Փոթեր վիպաշարի հեղինակ
  84. Ջեյմս Ուատտ (1736-1819), շոտլանդացի ինժեներ, ստեղծել է շոգեմեքենան, որը առաջացրել է արդյունաբերական հեղափոխություն
  85. (*86) Սըր Ռիչարդ Բրենսոն (1950), բիզնեսմեն և ճանապարհորդ։
  86. Բոնո (1960), իռլանդացի երաժիշտ, U2 ռոք խմբի վոկալիստ, բարեգործ
  87. Ջոն Լայդոն (1956), անգլիացի երաժիշտ, Sex Pistols խմբի վոկալիստ
  88. Բեռնարդ Լոու Մոնտգոմերի (1887-1976), բրիտանացի ֆելդմարշալ (1944), Առաջին համաշխարհային պատերազմի զորավար
  89. Դոնալդ Քեմբպել (1921-1967), սպորտսմեն, ջրում զարգացրած արագության ռեկորդ է սահմանել
  90. Հենրի II Պլանտագենետ թագավոր (1133-1189), միապետ (1154-1189)
  91. Ջեյմս Մաքսվել (1831-1879), շոտլանդացի ֆիզիկոս
  92. Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքին (1892-1973), «Մատանիների տիրակալը» վեպի հեղինակ
  93. Սըր Ռելի Ուոլտեր (1552-1618), անգլիացի պալատական պետական գործիչ
  94. Էդուարդ I թագավոր (1239-1307), միապետ (1272-1307)
  95. Սըր Ուոլես Բարնս (1887-1979), անգլիացի գիտնական, ինժեներ և գյուտարա, հայտնի է որպես ավիացիոն ռումբերի հայտնագործող
  96. Ռիչարդ Բարթոն (1925-1984), ուելսցի դերասան
  97. Թոնի Բենն (1925-2014), անգլիացի քաղաքական գործիչ
  98. Դավիդ Լիվինգսթոն (1813-1873), շոտլանդացի միսսիոներ, Աֆրիկայի հայտնագործող
  99. Սըր Թիմ Բերներս Լի (ծնվել է 1955 թվականին), գիտնական, URI, URL, HTTP, HTML թեգերի գյուտարար
  100. Մերի Սթոուփս (1880-1958), բեղմնականխման գաղափարի հեղինակ։

«100 ամենավատ բրիտանացիներ» ծրագիրը Channel 4 ալիքի հեռուստաէկրանին հայտնվեց ի պատասխան «100 մեծանուն բրիտանացիներ», սա վերաբերվում էր մարդկանց աշխատանքին, կյանքին և այլն, մասնավորապես այն վերաբերվում էր Մարգարետ Թետչերին, Թոնի Բլեերին և Եղիզաբեթ II ին։ Channel 4 հեռուստաալիքը հրաժարվեց ընդունել մահացած մարդկանց օգտին տված ձայները, որովհետև այս շոուն առավելապես երգիծական էր և այն վարում էր կատակերգու Ջիմմի Քարը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 100 great British heroes—BBC News article, dated Wednesday, 21 August 2002 (contains the top 100, sorted alphabetically)
  2. BBC reveals 100 great British heroes—BBC News article, dated Thursday, 22 August 2002

Արտաքին հղումներ

խմբագրել