Բացել գլխավոր ցանկը

Ալֆրեդ Մեծ (հին անգլերեն՝ Ælfrēd se Grēata; անգլ.՝ Alfred the Great; շուրջ 849 թ. - 899 թ. հոկտեմբերի 26 կամ 901 թ. հոկտեմբերի 28), Ուեսեքսի թագավոր 871—899/901 թվականներին, առաջինն է պաշտոնական փաստաթղթերում օգտագործել Անգլո-սաքսերի թագավոր տիտղոսը[7]։

Ալֆրեդ Մեծ
Statue d'Alfred le Grand à Winchester.jpg
Ծնվել է՝849[1][2][3][4]
ԾննդավայրՎանտեջ, Vale of White Horse, Օքսֆորդշիր, Անգլիայի թագավորություն
Մահացել է՝մոտ. հոկտեմբերի 26, 899[5]
Վախճանի վայրՎինչեսթեր, Միացյալ Թագավորություն
Վինչեսթեր
ՔաղաքացիությունՈւեսեքս
ՏոհմՈւեսեքսի տոհմ
քաղաքական գործիչ
ՀայրԷտելվուլֆ[4]
ՄայրՕսբուրհ
ԵրեխաներԷթելֆլեդ[6], Էդուարդ Ավագ, Էլֆրիթ, Ֆլանդրիայի կոմսուհի, Էթելուեարդ[6], Էթելգիֆու[6], Elfleda (?)?[6] և Edmund?[6]
Կրոնական հավատքներքրիստոնեություն

Համառ պայքար է մղել 878 թվականին Անգլիա ներխուժած դանիացիների դեմ՝ 879 թվականին պարտության մատնելով նրանց։ Ըստ կնքված հաշտության պայմանագրի Անգլիան բաժանվեց դանիացիների և Ալֆրեդի միջև։ Արևելյան մասը՝ Նորթամբրիան, Արևելյան և Կենտրոնական Անգլիայի մի մասը անցան դանիացիներն, իսկ Ուեսեքսը և Լոնդոնը՝ Ալֆրեդին։ Երկրի այն մասը (հյուսիս-կենտրոն), որն անցավ դանիացիներին, կոչվեց «Դանիական օրենքի շրջան» (դանլո)։ 879 թվականից հետո Ալֆրեդը պատրաստվելով նոր պատերազմի անց է կացրել բարեփոխումներ ռազմական ոլորտում՝ կառուցել է ռազմական նավատորմ, ամրոցներ Ուեսսեքսի ամբողջ սահմանի երկայնքով, վերափոխել ցամաքային զորքը՝ աշխարհազորի հիման վրա ստեղծելով արհեստավարժ բանակ։

Ալֆրեդ Մեծը ուշադրություն է դարձրել կրթությանը։ Քառասուն տարեկանում սովորել է լատիներենը։ Վերականգնել է քանդված վանքերը և վանական դպրոցները, զբաղվել է դասավանդմամբ և մայրցամաքից հրավիրել կրթված վանականների։ Լայնածավալ աշխատանք է տարել լատիներենից անգլոսաքսոներեն թարգմանություններ անելու համար։ Ալֆրեդի ներդրումը ամբողջ երկրում կրթություն և գրագիտություն տարածման գործի մեջ շատ մեծ նշանակություն ունեցավ անգլիական մշակույթի հետագա զարգացման համար։ Միակ անգլիացի միապետն է, ում տրվել է «Մեծ» մականունը[7]:

Կյանքի վաղ տարիներըԽմբագրել

Ալֆրեդը ծնվել է Օքսգորդի կոմսության թագավորական կալվածք Վանաթինգում (այսօր՝ Վանթեյջ) 849 թվականին: Նա Ուեսեքսի թագավոր Էյթելվուլֆի և նրա առաջին կին Օսբուրգի կրտսեր որդին էր: Ավագ եղբայրներն էին Էթելբալդը, Էթելբերտը և Էթելրեդը: Արքունի դաստիարակության շնորհիվ Ալֆրեդը տիրապետում էր մի քանի լեզվի և ծանոթ էր հին մատենագիրների աշխատություններին: Դեռ մանուկ հասակում նա հոր պատվերով 853 թվականին ուղևորվում է Հռոմ, որտեղ Լևոն IV պապը նրան օծեց որպես Ուեսեքսի ապագա թագավոր: Հոր հետ Ալֆրեդը ևս մեկ անգամ այցելեց Հռոմ 855 թվականին, որից հետո որոշ ժամանակ ապրեց Արևմտյան ֆրանկական թագավորության արքա Կարլոս II Ճաղատի արքունիքում:

Մանուկ հասակում Ալֆրեդն աչքի էր ընկնում թույլ առողջությամբ, բայց անկոտրում բնավորությամբ: Փոքր տարիքից նա իրեն կոփում էր ռազմական վարժություններով ու որսով՝ ձգտելով ետ չմնալ իր ավագ եղբայրներից ու մեծահասակ ռազմիկներից: Իսկ պատանության տարիներից արդեն մասնակցելով պատերազմներին, նա կռվում էր առաջին շարքերում: Այդպիսով, շուրջ քսան տարեկանում զինվորականների մոտ նա ուներ փորձառու և հմուտ զորականի համբավ, երբ ստանացավ պետության թագը:

Գահակալման առաջին տարիներըԽմբագրել

Ալֆրեդը Ուեսեքսում թագավորեց 871 թվականին՝ իր ավագ եղբայր Էթելրեդի մահից հետո: Նա իր ժամանակի հայրենակիցների մեջ ամենաուսյալ մարդն էր, սակայն գահակալման սկզբում դա իրեն հաջողություն չբերեց. եթե նախկինում նա շահել էր ժողովրդի վստահությունը իր քաջության շնորհիվ, ապա, թագավոր դառնալուց հետո, Ալֆրեդը կորցրեց ժողովրդականությունը: Նա քիչ էր հարգանք ցույց տալիս վիտենագեմոտի (Անգլիայի պատմության մեջ անգլո-սաքսոնական ժամանակահատվածի ժողովրդական հավաք) անդամների գիտելիքների ու փորձի հանդեպ, քանի որ ձգտում էր անսահմանափակ իշխանության, որի մասին կարդացել էր հռոմեական մատենագիրների մոտ: Նաև մտածում էր նորամուծությունների մասին, որոնք չէին ընդունում ավագ սերնդի իշխանավորները: Արքայի ամբարտավանությունը, ժամանակակիցների վկայությամբ, այնքան մեծ էր, որ նա «խնդրարկուներին չէր արժանացնում ընդունելության և ունկնդրության, բարեհաճ չէր թույլ ու խեղճ մարդկանց հանդեպ և նրանց համարում էր ոչնչություն»: Եվ դրանում սաքսերը տեսնում էին հնուց սահմանված իրենց իրավունքների ու ազատության ոտնահարում:

ԾանոթագրություններԽմբագրել