Ռինգո Սթար

նգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, հայտնի որպես The Beatles-ի հարվածող

Ռինգո Սթար (անգլ.՝ Ringo Starr, հուլիսի 7, 1940(1940-07-07)[2][3][4][…], Welsh Streets, Liverpool, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[5]), անգլիացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ և դերասան, առանձնապես հայտնի որպես The Beatles-ի հարվածող։ Խմբի լուծարումից հետո վարում է հաջող սոլո-կարիերա։

Ռինգո Սթար
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Sir Richard Starkey
Ի ծնե անունանգլ.՝ Richard Starkey[1]
Նաև հայտնի է որպեսRingo Starr
Ծնվել էհուլիսի 7, 1940(1940-07-07)[2][3][4][…] (84 տարեկան)
Welsh Streets, Liverpool, Լիվերպուլ, Միացյալ Թագավորություն[5]
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրերռոք, փոփ ռոք և փոփ[6]
Մասնագիտությունթմբկահար
Երգչաձայնբարիտոն
Գործիքներթմբուկ, հարվածային գործիք, հարվածային համակարգ[6], վոկալ[6] և կիթառ
ԼեյբլApple Records, United Artists Records, Capitol Records, Swan?, Vee-Jay Records, Atlantic Records, Entertainment One Music, Parlophone, Polydor Records, RCA և Մերկուրի Ռեքորդս
ԱնդամակցությունThe Beatles և Ringo Starr & His All-Starr Band?
ԱմուսինMaureen Starkey Tigrett? և Բարբարա Բախ
Պարգևներ
Կայքringostarr.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Ringo Starr Վիքիպահեստում

Վաղ տարիներ

խմբագրել

1940 թվականի հուլիսի 7-ին հացթուխ Ռիչարդ Ստարկի և նրա կին՝ Էլսիի ընտանիքում որդի է ծնվում, որը հոր հետ շարունակում է հոր ավանդական աշխատանքը։ Ռինգոն հիվանդոտ երեխա է մեծանում․ տարրական դպրոցն ավարտելուց հետո նա մի ամբողջ տարի հիվանդանոցում է անց կացնում՝ որովայնամզի բորբոքման պատճառով, իսկ հետո երկու տարի բացակայում է դասերից թոքամզի բորբոքման պատճառով։ Այդ պատճառով Ռինգոն դպրոցը չի ավարտում[12]։ 15 տարեկանում նա դառնում է երկաթգծային կայարանի կառավարիչ՝ Լիվերպուլի և Ուելսի միջև։ Ինչպես իր բոլոր հասակակիցները՝ նա ևս ամերիկյան նոր երգերի սիրահար էր, բայց սկզբում չէր երազում բեմական փառքի մասին։

The Beatles-ի կազմում

խմբագրել

1962 թվականի օգոստոսի 18-ին Ռինգոն պաշտոնապես մտնում է The Beatles-ի կազմի մեջ։ Սկզբում նա երգում էր Rory Storm and the Hurricanes բիթ-խմբում, որը այդ ժամանակ Լիվերպուլում համարվում էր The Beatles-ի գլխավոր մրցակիցը։

Ռինգոն կատարել է թմբուկ և հարվածային գործիքներ The Beatles-ի բոլոր երգերում բացառությամբ՝ «Within You Without You» (հնդկական հարվածողներ), «Back in the U.S.S.R.» (Փոլ Մաքքարթնի), Dear Prudence (Փոլ Մաքքարթնի), «The Ballad Of John And Yoko» (Փոլ Մաքքարթնի)։ Ռինգոն լիդ-վոկալ է կատարել բոլոր ալբոմներում, բացառությամբ՝ A Hard Day’s Night, Magical Mystery Tour և Let It Be[13]։ Նա եղել է երկու երգերի հեղինակ, որոնք կատարվել են The Beatles ալբոմում («Octopus’s Garden» և «Don’t Pass Me By») և եղել է «What Goes On» երգի համահեղինակը։ Ռինգոյի ձայնը շատ անգամներ լսվել է ընդհանուր երգչախմբում և «Helter Skelter» երգի վերջնամասում, որտեղ նա գոռում էր․ «I’ve got blisters on my fingers» («Իմ ձեռքերին բշտիկներ կան»)։

Չնայած նրան, որ Ռինգոյի ձայնը The Beatles-ի ձայնագրություններում հազվադեպ է լսվում, նա խաղացել է The Beatles-ի ֆիլմերի գլխավոր դերերը։ Ենթադրվում է, որ Ռինգո Սթարը բոլոր չորս «բիթլներից» ունեցել է ամենաբարձր դերասանական տաղանդը։ The Beatles-ի քայքայումից հետո Ռինգո Սթարը խաղացել է ևս մի քանի ֆիլմերում։

1968 թվականին (այն ժամանակ, երբ խմբի անդամների փոխհարաբերությունները վատթար էին)՝ «Սպիտակ ալբոմի» թողարկման ժամանակ Փոլ Մաքքարթնին չի ցանկանում վիճաբանել Սթարի հետ և նրան անվանում է «պրիմիտիվ թմբկահար»։ Խմբի քայքայման ժամանակ նա նկարահանվում է ֆիլմերում և գովազդներում[12]։

Սոլո կարիերա

խմբագրել
 
Ռինգո Սթարի աստղը՝ Հոլիվուդյան փառքի ծառուղում

Խմբի պաշտոնական լուծարումից հետո, ինչպես բոլոր բիթլերը, այնպես էլ Ռինգո Սթարը՝ սկսում են պատրաստել սոլո նյութ, որը 20-50-ական թվականներին թողարկվում է «Sentimental Journey» քավեր ժողովածուի տեսքով։ 70-ականների վերջում՝ Ջոնի, Փոլի և Ջորջի դեբյուտից հետո, Ռինգոյի դեբյուտը քննարկվում է, որպես անհաջող դեբյուտ։ 70-ականներին նա մի քանի երաժիշտների օգնությամբ (ավելի շատ Ջորջ Հարրիսոնի) նա կարողանում է թողարկել շատ հաջող ալբոմներ։

1971 թվականին Ռինգոն ընդունում է «Բանգլադեշի համար համերգի» հրավերը և երգում է այնպիսի հայտնի երգիչների հետ, ինչխպիսիք են՝ Բոբ Դիլանը, Էրիկ Կլեպտոնը, Ջորջ Հարրիսոնը, Բիլլի Պրեստոնը, Լեոն Ռասսելը և Badfinger-ը։

1983 թվականին անգլիական և ամերիկական ձայնագրման կենտրոնները նրան մերժում են, երբ ուզում էր թողարկել իր Old Wave ալբոմը։ Նա հաջորդը սկավառակ է թողարկում Կանադայում, Բրազիլիայում և Գերմանիայում։ Այնուհետև նրան դադարում են զանգահարել հայտնի լրագրողները և ռեկորդային ընկերությունների ներկայացուցիչները։ Ամեն ինչ ավարտվեց այն ժամանակ, երբ Ռինգոն և նրա երկրորդ կինը՝ Բարբարա Բախը, դարձան քրոնիկական ալկոհոլիկներ։ Ճիշտ է, հետո նրանք կարողանում են ազատվել ալկոհոլային կախվածությունից և վերադառնում են ակտիվ կյանքի[14]։ 1989 թվականին թողարկվում է նրա լավ երգերի ժողովածուն՝ «Starr Struck»-ը, և հավաքում է աստղային անսամբլ՝ Բիլլի Պրեստոն, Դոկտոր Ջոն, Levon Helm, Ջո Ուոլշ, Nils Lofgren, Rick Danko, Clarence Clemons, Ջիմ Քելտներ, և մեկնում է շրջագայության Ամերիկայում, իսկ Ճապոնիայից հետո թողարկում է կենդանի ալբոմ և տեսաֆիլմ։ Անսամբլի կազմը մշտապես փոխվում էր, որ լինի ավանդական։

1998 թվականի օգոստոսին իր՝ All-Starr Band խմբի հետ, նա երկու համերգ է տալիս Ռուսաստանում՝ Մոսկվայում (Ռուսաստանի պետական կենտրոնական համերգասրահ) և Սանկտ Պետերբուրգում («Հոկտեմբերյան» համերգային սրահ)։ Դա պատմության մեջ առաջին անգամն էր, երբ «բիթլերից» ինչ-որ մեկը ոտք է դնում նախկին ԽՍՀՄ-ի տարածք։ 2011 թվականին Ռինգո Սթարը և All-Starr Band-ի հաջորդ տարբերակը եվրոպական ամառային շրջագայության ընթացքում համերգ են ունենում Մոսկվայում, Սանկտ Պերտերբուրգում, Կիևում և Ռիգայում[15]։

2012 թվականի օգոստոսի 28-ին Celebritynetworth.com կայքը Ռինգո Սթարին հռչակում է աշխարհի ամենահարուստ հարվածող։ Նրա կարողությունը գնահատվում էր 300 միլիոն դոլար[16]։

Ընտանիք

խմբագրել
  • Հայր՝ Ռիչարդ Սթարկը (1913-?), եղել է հացթուխ[17]։
  • Մայր՝ Էլսի Սթարկի (1914-1987)[17]։

Հայրը և մայրը ամուսնացել են 1936 թվականին, բաժանվել են՝ 1943 թվականին։

Անձնական կյանք

խմբագրել

Սկավառակագրություն

խմբագրել

Ստուդիական ալբոմներ

խմբագրել
  1. 1970 - Sentimental Journey
  2. 1970 - Beaucoups of Blues
  3. 1973 - Ringo
  4. 1974 - Goodnight Vienna
  5. 1976 - Ringo’s Rotogravure
  6. 1977 - Ringo the 4th
  7. 1978 - Bad Boy
  8. 1981 - Stop and Smell the Roses
  9. 1983 - Old Wave
  10. 1992 - Time Takes Time
  11. 1998 - Vertical Man
  12. 1999 - I Wanna Be Santa Claus
  13. 2003 - Ringo Rama
  14. 2005 - Choose Love
  15. 2008 - Liverpool 8
  16. 2010 - Y Not
  17. 2012 - Ringo 2012
  18. 2015 - Postcards from Paradise[22]

Ժողովածուներ

խմբագրել
  1. 1975 - Blast From Your Past
  2. 1989 - Starr Struck։ Best of Ringo Starr, Vol. 2
  3. 2001 - The Anthology... So Far
  4. 2007 - Photograph։ The Very Best of Ringo Starr

Համերգային ալբոմներ

խմբագրել
  1. 1989 - Ringo Starr and His All-Starr Band
  2. 1993 - Ringo Starr and His All Starr Band Volume 2։ Live From Montreux
  3. 1995 - Ringo Starr and His Third All-Starr Band-Volume 1
  4. 1998 - VH1 Storytellers
  5. 2002 - King Biscuit Flower Hour Presents Ringo & His New All-Starr Band
  6. 2003 - Extended Versions
  7. 2004 - Tour 2003
  8. 2006 - Ringo Starr and Friends
  9. 2007 - Live at the Soundstage

Մանկական ալբոմներ

խմբագրել

Ֆիլմագրություն

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Ringo: Starr drummer — 2001.
  2. 2,0 2,1 Ringo Starr (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 filmportal.de — 2005.
  5. 5,0 5,1 5,2 Housing minister tries to save Ringo Starr's childhood homeUnited Kingdom: GMG, 2011. — ed. size: 161152 — ISSN 0261-3077
  6. 6,0 6,1 6,2 Montreux Jazz Festival Database
  7. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 1965. — Iss. 43667. — P. 5489.
  8. https://www.oscars.org/oscars/ceremonies/1971
  9. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2017. — Iss. 62150. — P. N2.
  10. The London Gazette (բրիտ․ անգլ.) — 2018. — Iss. 62427. — P. 17637.
  11. Dr Ringo Starr: Beatles drummer gets honorary doctorateBBC News Online, 2022.
  12. 12,0 12,1 Журнал «100 человек, которые изменили ход истории» Выпуск № 36.
  13. Песни, в которых Старр исполнил лид-вокал: «I Wanna Be Your Man», «Act Naturally», «What Goes On», «Yellow Submarine», «With a Little Help From My Friends», «Don’t Pass Me By», «Good Night», «Octopus’s Garden».
  14. Студенческий меридиан. Спецвыпуск The Beatles. 1991. С. 92.
  15. «Расписание турне в блоге Эдгара Винтера». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  16. «Ринго Старр оказался самым богатым барабанщиком мира». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  17. 17,0 17,1 17,2 «The Beatles / The Beatles: Ринго Стар (Ричард Старки) / Ringo Star». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  18. 18,0 18,1 «Ринго Старр: биография». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  19. 19,0 19,1 19,2 «Морин Старки /Мэри Кокс/ / Maureen Starkey /Mary Cox/». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  20. 20,0 20,1 «My Beatles». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  21. 21,0 21,1 «My Beatles». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 17-ին.
  22. Ringo Starr Slates 'Postcards From Paradise' Weeks Before Hall of Fame | Rolling Stone

Գրականություն

խմբագրել
  • The BEATLES։ Иллюстрированный справочник / В. Ястребов, Ю. Герасимова, Н. Миронова. - Ульяновск։ РИА «Симбвестинфо», 1999. - 936 с.։ ил. - (Справочники от «Симбвестинфо») - ISBN 5-86174-011-9.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռինգո Սթար» հոդվածին։