Ջեյմս Ուատտ (անգլ.՝ James Watt, հունվարի 19, 1736(1736-01-19)[1][2][3][…], Գրինոկ, Ռենֆրեյշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][1] - օգոստոսի 25, 1819(1819-08-25)[6][7][8], , Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), շոտլանդացի գյուտարար, ունիվերսալ շոգեմեքենայի ստեղծողը, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1785 թ.)։

Ջեյմս Ուատտ
անգլ.՝ James Watt
Ծնվել էհունվարի 19, 1736(1736-01-19)[1][2][3][…]
Գրինոկ, Ռենֆրեյշիր, Մեծ Բրիտանիայի թագավորություն[4][5][1]
Մահացել էօգոստոսի 25, 1819(1819-08-25)[6][7][8] (83 տարեկան)
, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
բնական մահով
ԳերեզմանSt Mary's Church
Բնակության վայր(եր)Գլազգո
Քաղաքացիություն Շոտլանդիա
Մասնագիտությունճարտարագետ, քիմիկոս, ֆիզիկոս, գյուտարար, ձեռնարկատեր, մաթեմատիկոս և տեխնիկ
Հաստատություն(ներ)Գլազգոյի համալսարան[9]
Գործունեության ոլորտմեքենաշինություն, Շոգեմեքենա, գյուտ և գործիքներ ստեղծող[9]
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն[1][10], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա[11], Էդինբուրգի թագավորական ընկերություն[1] և Lunar Society of Birmingham?[12]
Ալմա մատերԳլազգոյի համալսարան
Տիրապետում է լեզուներինանգլերեն[13]
Ազդվել էThomas Newcomen?
Պարգևներ
Ամուսին(ներ)Էն Մաքգրեգոր[15] և Պեգի Միլեր[15]
Երեխա(ներ)Ջեյմս Ուատտ կրտսեր[1][15], Margaret Watt?[7][15], Gregory Watt?[7][15] և Janet Watt?[15]
ՀայրՋեյմս Ուատտ[15]
ՄայրAgnes Muirhead?[7][15]
Ստորագրություն
Изображение автографа
 James Watt Վիքիպահեստում

Կատարելագործել է Նյուքոմենի շոգեմեքենան։ Հայտնագործել է երկակի գործողությամբ ունիվերսալ շոգեմեքենան։ Ուատտի աշխատանքները արդյունաբերական հեղաշրջում առաջացրին նախ՝ Անգլիայում, իսկ հետո ամբողջ աշխարհում։

Կենսագրություն խմբագրել

  Իմ կյանքի մեծ մասը ես տքնաջան աշխատել եմ ի շահ հասարակության և, հուսով եմ, ոչ իզուր։  

Ուատտի նախապապը ծագումով Աբերդինշիրից էր, զբաղվում էր գյուղատնտեսությամբ։ Շոտլանդիայի 1644-1647 թթ. քաղաքացիական պատերազմի ժամանակ նա զոհվել է, մարտնչելով կովենանտականների համար։ Նրա հողը, ունեցվածքը և տունը բռնագրավվել են, իսկ նրա տղա Թոմասին՝ Ուատտի պապին, ապաստան են տվել Ֆերտ-օֆ-Կլայդ ծովածոցի ափին գտնվող Գրինոկի մերձակայքում ապրող բարեկամները։ Թոմաս Ուատտը հասել է հասարակության մեջ հարգալից վիճակի, զբաղվել է մաթեմատիկայի և ծովագնացության դասավանդմամբ, զբաղեցրել է օկրուգային գլխավոր դատավորի, եկեղեցական խորհրդի ներկայացուցչի պաշտոնը։ Նրա որդին՝ Ջեյմսը, ապագա գյուտարարի հայրը, բազմակողմանի զարգացած մարդ էր. կառուցում էր նավեր, ուներ նավաշինական պարագաների պահեստ, ծովային առևտրով էր զբաղվում, ինքը ստեղծում և նորոգում էր տարբեր սարքեր ու մեխանիզմներ։ Գրինոկյան նավահանգստի համար նրա կողմից կառուցվել է առաջին վերամբարձ կռունկը։ Գյուտարարի մայրը՝ Ագնես Մյուրհեդը սերվել է հարուստ տոհմից, ստացել է լավ կրթություն։ Երկու ծնողներն էլ պրեսբիտերական էին։

Մանկություն խմբագրել

Ջեյմս Ուատտ-կրտսերը ծնվել է 1736 թվականի հունվարի 19-ին Գրինոկում։ Ծնված օրվանից ունեցել է փխրուն առողջություն։ Սկզբում ստացել է տնային կրթություն, մայրը սովորեցրել է որդուն կարդալ, իսկ գրելը և թվաբանությունը սովորել է հորից։ Ծնողներն էլ չպնդեցին նրա ուսումը դպրոցում շարունակելուն, համարելով, որ իրենց որդին ինչ որ ցանակա սովորել, կարող է անել ինքնուրյուն։ Չնայած Ուատտը ընդունվել է Գրինոկի դպրոց, սակայն թույլ առողջության և անընդհատ բացակայությունների պատճառով չի շարունակել ուսումը։ Ուատտը իր հասակակիցների հետ ժամանակ անցկացնելու հնարավորություն չուներ, և տնից դուրս ունեցած միակ զբաղմունքը ձկնորսությունն էր։ Տարվա մեծ մասը նա ստիպված էր անցկացնել իր սենյակում, որտեղ և ինքնակրթվում էր։ Մի անգամ հոր ընկերը տեսնելով, որ նա կավճով ինչ-որ գծեր ու անկյուններ է գծում, հարցնում է՝ «Ինչու՞ եք Դուք թույլատրում, որ երեխան ժամանակը իզուր վատնի, ինչու՞ չեք ուղարկում նրան դպրոց։» Ջեյմս Ուատտ-ավագը պատասխանում է. «Այդպես արագ հետևություններ մի՛ արեք, նախ տեսեք, թե ինչով է նա զբաղված»։ Պարզվեց, որ Ուատտ-կրտսերը Էվկլիդեսի մի խնդրի լուծումն էր փնտրում։

Դեռ պատանեկան տարիքից նա հրապուրվել էր աստղագիտությամբ, քիմիական փորձերով, սկսել էր ամեն ինչ պատրաստել իր ձեռքերով, որի համար էլ ստացել էր «բոլոր գործերի մեջ ճարտար» մականունը։ Հայրը նրան նվիրել էր ատաղձագործական գործիքների հավաքածու, և Ջեյմսը մեխանիզմների և սարքավորումների մոդելներ էր պատրաստում։

Տարրական դպրոցն ավարտելու տարիքում Ջեյմսը ընդունվել է գիմնազիա։ Այնտեղ նա, դպրոցական այլ առարկաների հետ, սովորել է լատիներեն, շարունակել է կատարելագործել մաթեմատիկական իր գիտելիքները։ Նա շատ էր կարդում, և նրա բնավորության վառ գծերից էր այն, որ իր կարդացածը փորձում էր ստուգել գործնականում։

Կրթություն խմբագրել

1757 թվականից աշխատել է Գլազգոյի համալսարանում, զբաղվել Թ․ Նյուքոմենի (անգլիացի գյուտարար) ստեղծած շոգեշարժիչի կատարելագործմամբ։ 1765 թվականին Ուատտը կառուցել է 16 սմ տրամագիծ ունեցող գլանով փորձարարական մեքենա, իսկ 1768 թվականին՝ առաջին մեծ շոգեմեքենան։ «Հրամեքենաներում շոգու՝ ուստի և վառելիքի ծախսը փոքրացնելու եղանակների» համար 1769 թվականին ստացել է անգլիական արտոնագիր։ 1774 թվականին ավարտվել է շոգեշարժիչի կառուցումը, որն արդյունավետությամբ երկու անգամ գերազանցում էր Նյուքոմենի լավագույն մեքենաներին։

Շարժիչի աշխատանքի ապահովման համար Ուատտը կիրառել էր կենտրոնախույս կարգավորիչ, որպես փոխանցող մեխանիզմ՝ պահպանել ճոճանը, կիրառել պլանետար փոխանցում։ Ուատտը մանրամասն հետազոտել է շոգու աշխատանքը գլանում, այդ նպատակով առաջինը նախագծել ինդիկատոր։ 1782 թվականին ընդարձակումով աշխատող շոգեշարժիչի համար ստացել է անգլիական արտոնագիր։

Ուատտը առաջարկել է հզորության առաջին միավորը՝ ձիաուժը (հետագայում նրա անունով է կոչվել հզորության մյուս միավորը՝ վատտը)։ Արդյունավետության շնորհիվ Ուատտի շոգեմեքենան լայն տարածում է ստացել և կարևոր դեր է խաղացել արտադրության մեքենայացման գործընթացում։ 1784 թվականից հետո իր գործարանում Ուատտը զբաղվել է շոգեմեքենաների արտադրության բարելավման հարցերով։

Գրականություն խմբագրել

  • (1915): «Some Unpublished Letters of James Watt» i: Journal of Institution of Mechanical Engineers, London
  • Carnegie, Andrew ([1913] 2001): James Watt University Press of the Pacific, opptrykk, ISBN 0-89875-578-6.
  • Dickinson, H. W. (1935): James Watt: Craftsman and Engineer. Cambridge University Press.
  • Hills, Richard L. (2002–2006): James Watt, Landmark Publishing, bind 1–3, ISBN 1-84306-045-0, ISBN 1-84306-046-9, ISBN 1-84306-193-7
  • Hulse David K. (1999). The early development of the steam engine. Leamington Spa, UK: TEE Publishing. ISBN 1-85761-107-1. s. 127–152.
  • Hulse David K. (2001): The development of rotary motion by steam power. Leamington, UK: TEE Publishing Ltd. ISBN 1-85761-119-5.
  • Marsden, Ben (2002): Watt's Perfect Engine, Columbia University Press, New York, ISBN 0-231-13172-0.
  • Marshall, Thomas H. (1925): James Watt, kapittel 3: Mathematical Instrument Maker, fra Steam Engine Library tik University of Rochester Department of History.
  • Marshall, Thomas H. (1925): James Watt, University of Rochester Department of History.
  • Muirhead, James Patrick (1854): Origin and Progress of the Mechanical Inventions of James Watt. London: John Murray.
  • Muirhead, James Patrick (1858): The Life of James Watt. London: John Murray.
  • Roll, Erich (1930): An Early Experiment in Industrial Organisation : being a History of the Firm of Boulton & Watt. 1775-1805. Longmans, Green and Co.
  • Smiles, Samuel (1905): Lives of the Engineers, London, 1861–62, ny utg., fem bind
  • Петрушевский Ф. Ф. (1890–1907). «Ватт, Джеймс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Уатт // Большая советская энциклопедия: В 65 томах / гл. ред. О. Ю. Шмидт. — 1-е изд. — М.: Советская энциклопедия, 1947. — Т. 55 (Трихоцисты — Украинское искусство). — С. 488. — 986 с. — 45 000 экз.
  • Уатт // Большая советская энциклопедия: в 51 томе / Б. А. Введенский. — 2-е изд. — М.: Советская энциклопедия, 1956. — Т. 43 (Топсель — Уженье). — С. 582—583. — 672 с.
  • Каменский А.В. Джеймс Уатт. Его жизнь и научно-практическая деятельность // Гутенберг. Уатт. Стефенсон и Фултон. Дагер и Ньепс. Эдисон и Морзе: Биографические повествования. / Н.Ф. Болдырев. — 2-е изд. — Челябинск: Урал, 1995. — С. 101—182. — 438 с. — 25 000 экз. — ISBN 5-88294-066-4
  • Келле В. Ж. Уатт, Джеймс // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
  • Храмов Ю. А.:Физики|часть = Уатт Джеймс (Watt James)|с =267|ссылка часть = 1306}}

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 175