Սկաուտիզմ (անգլ.՝ scout - հետախույզ, խուզարկու), միջազգային պատանեկան շարժում, որը զբաղվում է երիտասարդ մարդկանց ֆիզիկական, հոգևոր և մտավոր զարգացմամբ, որպեսզի երիտասարդությունը կարողանա իր տեղը գտնել հասարակությունում։

Սկաուտական զինանշան
Սկաուտական շարժման նվիրված Հայփոստի նամականիշ

Սկաուտիզմի գաղափարական հիմքերը մշակել է անգլիացի գնդապետ Բադեն Պոուելը՝ 20-րդ դարի սկզբին։

Սկաուտիզմ Մեծ Բրիտանիայում խմբագրել

1907 թվականին Մեծ Բրիտանիայում հիմնվել են տղաների (անգլ.՝ boyscouts, բոյսկաուտներ), 1909-1910 թվականներինին՝ աղջիկների (անգլ.՝ girlscouts, գրլսկաուտներ) առաջին կազմակերպությունները։ 1921 թվականին սկաուտական կազմակերպություններ արդեն ստեղծվել էին 63 երկրում (Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Ֆրանսիա, Շվեդիա, Հնդկաստան

Սկաուտիզմ Հայաստանում խմբագրել

Հայաստանում Սկաուտիզմը տարածել են Ամերկոմի (Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե) և Անգլկոմի ներկայացուցիչները։ 1918-1920 թվականին որբանոցներում ստեղծվել էր սկաուտական ջոկատների լայն ցանց։ Հրատարակվում էին թերթեր։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։