Բացել գլխավոր ցանկը

Ռիչարդ Բարթոն (անգլ.՝ Richard Burton, ի ծնե՝ Ռիչարդ Ուոլթեր Ջենքինս, նոյեմբերի 10, 1925(1925-11-10)[1][2][3][4][5][6][7], Pontrhydyfen, Neath Port Talbot County Borough, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - օգոստոսի 5, 1984(1984-08-05)[1][2][3][4][5][6][7], Սելինյի, Ժնև, Շվեյցարիա[8]), բրիտանացի դերասան, «Օսկարի» յոթակի նոմինանտ, ինչպես նաև «Ոսկե գլոբուս», «Գրեմմի», «Թոնի» և «BAFTA» մրցանակների դափնեկիր: Իր ճանաչվածության գագաթնակետում՝ 1960-ական թվականներին, Բարթոնը համարվում էր ամենաշատ վարձատրվող դերասաններից մեկը Հոլիվուդում: Հասարակական գիտակցության մեջ այն մինչ օրս սերտորեն կապում են իր երկրորդ կնոջ՝ Էլիզաբեթ Թեյլորի հետ, որի հետ բուռն հարաբերությունները թերթերի առաջին էջերից չէին իջնում:

Ռիչարդ Բարթոն
անգլ.՝ Richard Burton
Richard Burton - The Robe.jpg
Ծնվել էնոյեմբերի 10, 1925(1925-11-10)[1][2][3][4][5][6][7]
ԾննդավայրPontrhydyfen, Neath Port Talbot County Borough, Ուելս, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էօգոստոսի 5, 1984(1984-08-05)[1][2][3][4][5][6][7] (58 տարեկանում)
Մահվան վայրՍելինյի, Ժնև, Շվեյցարիա[8]
ԿրթությունԷքսետեր քոլեջ[9]
ՔաղաքացիությունFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Flag of the United Kingdom.svg Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
ԱզգությունWelsh people?
Կրոնաթեիզմ
Մասնագիտությունկինոդերասան, օրագրի հեղինակ, թատրոնի դերասան և դերասան
Ամուսին(ներ)Էլիզաբեթ Թեյլոր, Sally Burton?, Sybil Christopher?, Suzy Miller? և Էլիզաբեթ Թեյլոր
Երեխա(ներ)Քեյթ Բերթոն, Ջեսիկա Բարթոն, Liza Todd Burton? և Մարիա Բերթոն
Պարգևներ և մրցանակներԲրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր, Թատերական համաշխարհային մրցանակ, «Թոնի» մրցանակ՝ մյուզիքլում լավագույն տղամարդու դերի համար և Բրիտանական կայսրության շքանշան
richardburton.com

2002 թվականին BBC-ի կողմից անցկացրած հարցման արդյունքներով՝ ճանաչվել է պատմության 100 լավագույն բրիտանացիներից մեկը:

ԿենսագրությունԽմբագրել

Ռիչարդ Բարթոնը ծնվել է 1925 թվականին, Անգլիայի Պոնտրհիդֆեն քաղաքում (Հարավային Ուելս), տասներեք երեխաներից բաղկացած ածխահատի ընտանիքում: Օքսֆորդի համալսարանում սովորելիս Բարթոնին հայտնաբերում է անգլիացի դրամատուրգ Էմիլին Ուիլյամսը, որը և խորհուրդ է տալիս նրան իր ուժերը փորձել թատրոնում: Շեքսպիրյան մի քանի բեմադրություններում հանդես գալուց հետո, Բարթոնը մեկնում է զինվորական ծառայության և որպես օդաչու մասնակցում Համաշխարհային երկրորդ պատերազմին: 1952 թվականին Միացյալ Նահանգներում նկարահանվում է ռեժիսորներ Հենրի Կոստերի «Իմ զարմուհի Ռաշելը» (1952), Ռոբերտ Ուայզի «Անապատի մկները» (1953), Ռիչարդ Տորպի «Ամեն ինչով օժտված աղջիկը» (1954), Թոնի Ռիչարդսոնի «Վայրագ անձնակազմները» (1959),Կեն Անակինի «Ամենաերկար օրը» (1962), Պիտեր Գլենվիլի «Բեքեր» (1963), Ջոն Հյուսթոնի «Իգուանայի գիշերը» (1964), Մայք Նիկոլսի «Ով է վախենում Վիրջինիա Վուլֆից» (1966), Ստենլի Դոնենի «Աստիճան» (1969), Քրիստիան Մարկոնի «Սենդի» (1970), Կարլո Կոտիի «Վերջավորությունը» (1972), Պիտեր Ուստինովի «Համերսմիթը չքվել է » (1972), Էդուարդ Դմիտրիկի «Կապտամորուսը» (1973), Ստիպե Դելիչի «Հինգերորդ հարձակումը» (1973), Վիտորիո Դե Սիկայի «Շրջագայությունը» (1974), Տերենս Յանգի «Ջեկպոտ» (1975) և այլ կինոնկարներում:

Անձնական կյանքԽմբագրել

Բարթոնն ամուսնացած է եղել հինգ անգամ, երկու անգամ սուպերաստղ Էլիզաբեթ Թեյլորի հետ (1964-1974 թթ., 1975-1976 թթ.), որի հետ խաղացել է տասնմեկ ֆիլմում, ներառյալ՝ հանրահայտ պատմական բլոքբասթեր «Կլեոպատրան» (1963): Այդ հարաբերությունների զարգացման մասին 2013 թվականին նկարահանվել է «Բարթոն և Թեյլոր» / «Burton and Taylor» (Մեծ Բրիտանիա, ռեժիսոր՝ Ռիչարդ Լեքսթոն / Richard Laxton) հեռուստատեսային ֆիլմը: 1967 թվականին ամուսին դերասանները հիմնեցին իրենց սեփական ստուդիան և էկրանավորեցին «Օսմոս» կինոնկարը:

Բացի Թեյլորից՝ Բարթոնն ամուսնացած է եղել.

  • դերասանուհի Սիբիլ Ուիլյամսի հետ (1949-1963 թթ., ունեցել են երկու դուստր՝ Քեյթ Բարթոն և Ջեսիկա),
  • մոդել Սյուզան Հանթի հետ (1976-1982 թթ.),
  • դիմահարդար Սալի Հեյի հետ (1983 թ.-մինչ մահ):

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել