Օլիվեր Կրոմվել (անգլ.՝ Oliver Cromwell, ապրիլի 25 (մայիսի 5), 1599[3][2][8][…], Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա[1][2][3] - սեպտեմբերի 3 (13), 1658[3][7][8][…], Վեստմինստեր, Մեծ Լոնդոն, Անգլիա և , Commonwealth of England[3]), Անգլիական հեղափոխության առաջնորդ, նշանավոր զորավար և պետական գործիչ։ 1643-1650 թվականներին՝ Անգլիայի խորհրդարանի բանակի գեներալ-լեյտենանտ, 1650-1653 թվականներին՝ լորդ-գեներալ, 1653 - 1658 թվականներին՝ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր[9]։ Օլի­վե­ր Կրոմվելը մե­ծա­ցել է պու­րի­տա­նա­կան (կրո­նա­կան ուղ­ղու­թյուն Անգ­լի­ա­յում) ըն­տա­նի­քում։ Հոր մա­հից հե­տո մեկ­նել է Լոն­դոն՝ իրա­վունք ու­սում­նա­սի­րե­լու։ Քա­ղա­քա­կան գոր­ծու­նե­ու­թյունն սկսել է 1628 թվականից, երբ ա­ռա­ջին ան­գամ ընտր­վել է Հա­մայնք­նե­րի պա­լա­տի պատ­գա­մա­վոր։ 1640 թվականից ընդ­դի­մու­թյան գոր­ծիչ­նե­րից էր։

Օլիվեր Կրոմվել
Oliver Cromwell
Oliver Cromwell by Samuel Cooper.jpg
Դրոշ
Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի լորդ-պրոտեկտոր
 
Կուսակցություն՝ Վիգեր
Կրթություն՝ Սիդնի Սասեքս քոլեջ
Մասնագիտություն՝ զորավար, քաղաքական գործիչ և ագարակապան
Դավանանք Կոնգրեգացիոնալիզմ և Պուրիտանություն
Ծննդյան օր 1599 թ. ապրիլի 25
Ծննդավայր Հանթինգդոն, Քեմբրիջշիր, Քեմբրիջշիր, Անգլիա[1][2][3]
Վախճանի օր 1658 թ. սեպտեմբերի 3
Վախճանի վայր Մեծ Բրիտանիա Լոնդոն, Մեծ Բրիտանիա
Գերեզման Վեստմինստերյան աբբայություն
Թաղված Վեստմինստերյան աբբայություն
Քաղաքացիություն Flag of England.svg Անգլիայի թագավորություն, Flag of The Commonwealth.svg Commonwealth of England, Flag of the Commonwealth (1658-1660).svg Կրոմվելի պրոտեկտորատ և Flag of the United Kingdom (1-2).svg Միացյալ Թագավորություն[4]
Հայր Ռոբերտ Կրոմվել[5]
Մայր Elizabeth Steward?[6][5]
Ամուսին Էլիզաբեթ Կրոմվել[5]
Զավակներ Ռիչարդ Կրոմվել[5], Բրիջետ Կրոմվել[6][5], Mary Cromwell, Countess Fauconberg?[6], Elizabeth Claypole?, Հենրի Կրոմվել, Frances Cromwell?[5], Robert Cromwell?[6] և Oliver Cromwell?[6]
 
Ինքնագիր Oliver Cromwell Signature.svg

Ստյո­ւարտ­նե­րի դեմ նրա ճա­ռերն աչ­քի են ըն­կել բուր­ժո­ւա­զիա­յի և նոր ազն­վա­կա­նու­թյան շա­հե­րի պաշտ­պա­նու­թյամբ։ Թա­գա­վո­րի դեմ քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազ­մի ժա­մա­նակ Կրոմ­վելն ստեղ­ծել է բա­նա­կի նոր տե­սակ՝ «եր­կա­թ­յա» կար­գա­պա­հու­թյամբ, որն ստա­ցել է «եր­կա­թա­կո­ղե­րի բա­նակ» ան­վա­նու­մը և դար­ձել վե­րա­կազմ­ված խորհր­դա­րա­նա­կան բա­նա­կի կո­րի­զը։

1645 թվականի հու­նի­սի 14-ին Նես­բի գյու­ղի մոտ տե­ղի ու­նե­ցած ճա­կա­տա­մար­տում ջախ­ջա­խել է Կար­լոս I Ստյո­ւար­տի բա­նա­կը։ 1650 թվականին Կրոմ­վե­լը պաշ­տո­նա­պես նշա­նա­կվել է լորդ-­գե­նե­րալ՝ հան­րա­պե­տու­թյան բո­լոր զին­ված ու­ժե­րի գլխա­վոր հրամանատար։ 1649-1650 թվականներին անգ­լի­ա­կան բա­նա­կը դա­ժա­նո­րեն ճնշել է դեռևս 1641 թվականին ծա­գած իռ­լան­դա­կան ազ­գա­յին ապստամբությունը։

1650-1652 թվականներին Կրոմ­վե­լը հնա­զան­դեց­րել և Անգ­լի­ա­յին է մի­աց­րել Շոտլանդի­ան։ 1653 թվականի դեկ­տեմ­բե­րի 16-ին Կրոմ­վե­լի և բա­նա­կի խորհր­դի ձեռ­նար­կած պե­տա­կան հե­ղաշր­ջու­մը փաս­տո­րեն վե­րաց­րել է հան­րա­պե­տու­թյու­նը և հաս­տա­տել ռազ­մա­կան բռնա­պե­տու­թյուն լորդ-պրո­տեկ­տոր Օլի­վեր Կրոմ­վե­լի մի­անձ­նյա իշ­խա­նու­թյամբ։

Հատ­կա­պես ակ­տիվ են եղել Կրոմ­վե­լի գա­ղու­թա­կա­լա­կան ձեռ­նար­կում­նե­րը։ Կրոմ­վե­լի մա­հից կարճ ժա­մա­նակ անց վե­րաց­վել է պրո­տեկ­տո­րա­տի վար­չա­կար­գը։ Երկ­րում ստեղծ­վել է քա­ղա­քա­կան խառ­նակ իրա­վի­ճակ, ակ­տիվացել են ժո­ղովր­դա­կան շար­ժում­նե­րը։

Այս պայ­ման­նե­րում բուր­ժու­ա­ազն­վա­կա­նա­կան շրջան­ներն ան­հրա­ժեշտ են հա­մա­րել վե­րա­կանգ­նել մի­ա­պե­տու­թյու­նը և Ստյո­ւարտ­նե­րի գա­հը։ 1660 թվականի ապ­րի­լին Լոն­դո­նում գու­մար­ված Սահ­մա­նա­դիր խորհր­դա­րա­նը Կարլոս I-ի որ­դուն հռչա­կել է թա­գա­վոր։

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 http://news.bbc.co.uk/local/cambridgeshire/hi/people_and_places/history/newsid_8998000/8998465.stm
  2. 2,0 2,1 2,2 2,3 https://books.google.ca/books?id=bveSSImAmSIC&pg=PA369
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 http://www.olivercromwellshouse.co.uk/index.php?page=oliver_cromwell
  4. LIBRIS — 2012.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Kindred Britain
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Lundy D. R. The Peerage
  7. 7,0 7,1 https://books.google.ca/books?id=bveSSImAmSIC&pg=PA374
  8. 8,0 8,1 8,2 Encyclopædia Britannica
  9. Кромвель Оливер // Энциклопедия «Мир вокруг нас» [Электронный ресурс].- Электрон. дан. / Ин-т «Открытое общество». — М. : Некоммерческий фонд «Поддержки культуры, образования и новых информационных технологий», 2000 . — 1 CD-ROM Загл. с контейнера . — ББК 92.0 .

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 697