Հենրի V (անգլ.՝ Henry V, օգոստոսի 9, 1387, այլ տվյալներով սեպտեմբերի 16 Մոնմուտ ամրոց, Մոնմուտշիր Ուելս-օգոստոսի 31, 1422, Վենսեն (Փարիզի մոտակայքում), Ֆրանսիա), Անգլիայի արքա 1413 թ.-ից, Լանքաստերների դինաստիայի ներկայացուցիչ Հարյուրամյա պատերազմի լավագույն զորահրամանատարներից։ Ջախջախել է ֆրանսիացիներին Ազենկուրի ճակատամարտում (1415)։ 1420 թ.-ի Տուրայի պայմանագրով դարձավ ֆրանսիական գահի ժառանգորդ և խնամակալ ստացավ Շառլ VI-ի աղջկա Եկատերինայի հետ։ Շարունակել է պատերազմը, չընդունելով Շառլ VI-ից հետո ֆրանսիական գահի նկատմամբ հավակնություններ ունեցող վերջինիս որդուն Շառլին (ապագայում՝ Շառլ VII) և այդ պատերազմի ժամանակ էլ մահանում 34 տարեկան հասակում 1422 թ.-ին Շառլ VI-ից ընդամենը 2 ամիս անց, ամենայն հավանականությամբ ժանտախտից։

Հենրի V
Ծնվել է՝սեպտեմբերի 16, 1386
ԾննդավայրMonmouth Castle, Monmouth, Մոնմութշիր, Ուելս, Անգլիայի թագավորություն
Մահացել է՝օգոստոսի 31, 1422 (35 տարեկան) բնական մահով
Վախճանի վայրՎիեննայի պալատ, Վենսեն
Վեստմինստերյան աբբայություն[1]
ԵրկիրԱնգլիայի թագավորություն
ՏոհմԼանքաստերներ
քաղաքական գործիչ
ՇրջանավարտԹագավորական քոլեջ
ՀայրՀենրի IV[2]
ՄայրՄերի դը Բոհուն[2]
ԵրեխաներՀենրի VI[2]
Պարգևներ
Կապիչի շքանշան
ՍտորագրությունИзображение автографа

Սկզբնական շրջան խմբագրել

Ապագա թագավորը ծնվել է օգոստոսի 9-ին կամ սեպտեմբերի 16-ին 1386 թ.-ի կամ 1387 թ.-ին Հենրի IV-ի և 16-ամյա Մարի դը Բոգունի ընտանիքում։ 1398 թ.-ին հոր՝ Հենրիի արտաքսումից հետո Ռիչարդ II արքան վերցրեց Հենրիին իր խնամակալության տակ, նրան վերաբերվեց բարեգթորեն։ Երիտասարդ Հենրին ուղեկցել է Ռիչարդ II-ին Իռլանդիա կատարած արշավանքի ժամանակ։ 1399 թ.-ին Հենրիի հայրը ետ վերադարձավ և դարձավ թագավոր Ռիչարդ II-ի փոխարեն։ Երիտասարդ Հենրին, ով ևս վերադարձավ Անգլիա, պաշտոնապես դարձավ թագաժառանգ։ Հոր թագադրման արարողության ժամանակ ստացավ Ուելսի արքայազն տիտղոսը։ 1399 թ.-ի նոյեմբերի 10-ին նա ստացավ Լանքաստերյան հերցոգ տիտղոսը, դառնալով պետության երրորդ դեմքը, մեկ տարվա մեջ ստանալով այս երկու տիտղոսները։ Այս ամենի կողքին նա ստացավ նաև Կորնուելյան հերցոգ տիտղոսը Չեստերի գրաֆ և Ակվիտանիայի հերցոգ։ Համաձայն միջնադարյան ժամանակագիրների Հենրին սովորել է նաև Օքսֆորդի քոլեջներից մեկում, որի կանցլերը հենց իր հորեղբայր Հենրի Բոֆորտն էր։

Մի քանի տարի անց նա գլխավորեց անգլիական զորքերը Օուեն Գլենդուրի բարձրացրած ապստամբության դեմ։ Միանալով իր հոր զորքերին մասնակցում է Հենրի Պերսի դեմ 1403 թ.-ի հուլիսի 21-ի Շրուստբերի մոտ տեղի ունեցած ճակատամարտին։ Ճակատամարտը քիչ էր մնում դառնար վերջինը 16-ամյա արքայազնի համար։ Բանն այն է, որ ճակատամարտի ժամանակ նետահարել էին նրա դեմքը։ Շնորհիվ այդ նետի վաստակեց սպի ամբողջ կյանքի համար։

Մասնակցությունը երկրի կառավարմանը։ Կոնֆլիկտը հոր հետ խմբագրել

1408 թ.-ին Հենրիի ամբողջ ուշադրությունը կենտրոնացած է եղել Ուելսում տեղի ունեցող իրադարձությունների վրա։ Արքայի հիվանդությունից հետո նրա իշխանությունն ավելի մեծացավ երկրի կառավարման գործում։ 1410 թ.հունվարից նա իր հորեղբայրներ Թովմաս և Հենրի Բորֆրտների հետ միասին փաստացի կառավարում էր երկիրը։ Սակայն նրա և հոր մեջ հակասություններ են ձևավորվում արտաքին և ներքին քաղաքական խնդիրներում, այս հակասությունն այնքան խորացավ հոր և որդու մեջ, որ 1411 թ.-ին թագավորը Հենրիին վռնդեց իր Խորհրդից։ Այս վեճը բացառապես հիմնված էր քաղաքական խնդիրների վրա։ Ապագա Հենրի V-ի հետ կապված այս իրադարձությունները իրենց արձագանքն ունեն Շեքսպիրի երկերում, բայց այս վեճը լուրջ ազդեցություն չունեցավ Հենրիի հետագա ճակատագրի վրա։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Gasquet F. A. The Religious Life of King Henry VI — 1923. — P. 4.
  2. 2,0 2,1 2,2 Kindred Britain
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 354