Էդվարդ Ջեններ
Էդվարդ Ջեններ (անգլ.՝ Edward Jenner, մայիսի 17, 1749[1][2][3][…], Բերկլի, Մեծ Բրիտանիայի թագավորություն - հունվարի 26, 1823[4][2][3][…], Բերկլի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն), անգլիացի բժիշկ, ծաղկապատվաստման մեթոդի հիմնադիրը։ Բժշկություն ուսանել է Լոնդոնում, թվականից Գլոստերշիրում զբաղվել է բժշկական ինքնուրույն պրակտիկայով։
Էդվարդ Ջեններ անգլ.՝ Edward Jenner | |
---|---|
Ծնվել է | մայիսի 17, 1749[1][2][3][…] |
Ծննդավայր | Բերկլի, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | հունվարի 26, 1823[4][2][3][…] (73 տարեկան) |
Մահվան վայր | Բերկլի, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահվան պատճառ | Կաթված |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | St George's, University of London?, Սենթ Էնդրյու համալսարան, Katharine Lady Berkeley's School? և Cirencester Grammar School? |
Մասնագիտություն | բժիշկ, բնագետ և կենսաբան |
Ուսուցիչ | John Hunter?[5] |
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ամուսին | Catherine Kingscote? |
Զավակներ | Edward Robert Jenner?[1], Catherine Fitzhardinge Jenner?[1] և Robert Fitzhardinge Jenner?[1] |
Ծնողներ | հայր՝ Stephen Jenner?[5], մայր՝ Sarah Head?[1][5] |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Կենսագրություն
խմբագրելՆկատել է կովի ծաղիկով հիվանդացած կթվորուհիների անընկալությունը բնական ծաղիկ հիվանդության հանդեպ։ 1796 թվականին Ջենները 8-ամյա Զեյմս Ֆիպսին պատվաստել է կովի ծաղիկ, ապա 1,5 ամիս անց՝ բնական ծաղիկ։ Վերջինով տղան չի հիվանդացել։ Պատվաստումները կրկնելով մի քանի ամիս և տարի անց, ապացուցել է ծաղկի դեմ վակցինացման հնարավորությունը և արդյունավետությունը։ 1803 թվականին Լոնդոնում հիմնվել է ծաղկապատվաստման ինստիտուտում (Թագավորական ջեններյան ընկերություն, Royal Jennerian Society), որը ղեկավարել է Ջենները։
1813 թվականին Օքսֆորդում Ջեններին շնորհվել է բժշկության դոկտորի աստիճան։ Ջենները ընտրվել է Եվրոպայի բազմաթիվ ակադեմիաների, ինստիտուտների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Lundy D. R. The Peerage
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Who Named It?
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էդվարդ Ջեններ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 9, էջ 486)։ |