Ֆրանչեսկո Տոլդո

իտալացի ֆուտբոլիստ

Ֆրանչեսկո Տոլդո (իտալ.՝ Francesco Toldo, դեկտեմբերի 2, 1971(1971-12-02)[1][2][3], Պադովա, Վենետո, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, հանդես է եկել դարպասապահի գոտում։ Առավել հայտնի է «Ֆիորենտինայում» և «Ինտերում» իր մրցելույթներով, որտեղ անցկացրել է 17 մրցաշրջան (8-ը «Ֆիորենտինայի» և 9-ը «Ինտերի» կազմում) և նվաճել է 15 գավաթ։ Որպես Իտալիայի հավաքականի դարպասապահ հանդես է եկել 5 մրցաշարերում, բայց որպես առաջին համար փառավորվել է Եվրո 2000-ի ժամանակ, որի արդյունքներով իտալացիները դարձել են արծաթե մեդալակիր։ Ըստ ֆուտբոլային քննադատների համարվում է 1990-ականների վերջի և 2000-ականների սկզբի իտալական և համաշխարհային ֆուտբոլի լավագույն դարպասապահներից մեկը[4][5]։

Ֆրանչեսկո Տոլդո
իտալ.՝ Francesco Toldo
Քաղաքացիությունը  Իտալիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 2, 1971(1971-12-02)[1][2][3] (52 տարեկան)
Ծննդավայր Պադովա, Վենետո, Իտալիա
Հասակ 196 սանտիմետր
Քաշ 90 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Պատանեկան կարիերա
1983—1985 Իտալիա Կազզելե
1985—1987 Իտալիա Մոնտեբելլունա
1988—1990 Իտալիա Միլան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1990—1991  Իտալիա Հելլաս Վերոնա 0 (0)
1991—1992  Իտալիա Տրենտո 38 (-24)
1992—1993  Իտալիա Ռավեննա 31 (-21)
1993—2001 Իտալիա Ֆիորենտինա 266 (-312)
2001—2010 Իտալիա Ինտեր 148 (-149/1)
Ազգային հավաքական
1993 Իտալիա Իտալիա (օլիմպ.) 4 (-1)
1993—1994 Իտալիա Իտալիա (Մ 21) 8 (-?)
1995—2004 Իտալիա Իտալիա 28 (-15)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա խմբագրել

Վաղ տարիներ խմբագրել

Ֆրանչեսկո Տոլդոն ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 2-ին Պադովայում։ Հայրը ծխախոտային գործարանում էր աշխատում և քիչ էր վաստակում[6]։ Ֆրանչեսկոն ֆուտբոլով սկսել է զբաղվել «Կազելլեյում», մինչ դարպասապահի գոտում խաղալու վերջնական որոշում կայացնելը հանդես է եկել տարբեր դիրքերում[7]։ Ֆրանչեսկոյի առաջին վաստակած գումարները չնչին էին․ դեռ 14 տարեկան հասակում Ֆրանչեսկոն որպես մատուցող աշխատանքի է ընդունվել և երկար ժամանակ գումար է հավաքել որպեսզի այն բավականացնի շապիկ գնելու համար։ Ֆուտբոլը նրա համար նախասիրություն էր[6]։ Պադովայից հեռանալուց հետո մարզումները շարունակել է Մոնտեբելլունա ակումբի կազմում՝ Ջանկարլո Կապորելլոյի գլխավորությամբ։ Ըստ Ֆրանչեսկոյի հիշողությունների Կապորելլոն խենթ բայց խանդավառությամբ լի մարզիչ էր․ դարպասապահի գոտու հավակնորդներին հերթով կանգնեցրել է դարպասի առաջ և երեք մետր հեռավորությունից հարվածներ է կատարել։ Նրանց՝ ում հաջողվել է հետ մղել հարվածները իրենց տեղն են գտել մարչական խմբում[8]։ Դարպասապահի մարզումները մասնակիցներից պահանջում էր ֆիզիկական և մտավոր պատրաստվածություն․ 14 տարեկան հասակում Տոլդոն բավականին մեծ ծնկներ ուներ, ինչը բարդացնում էր հարվածի դեպքում անվնաս դաշտին ընկնելու տեխնիկայի ընկալումը[6]։

1988 թվականից ընդգրկվել է «Միլանի» կազմում։ Վերջինիս հիմանական կազմում չի ացնկացրել գեթ մեկ հանդիպում։ Քիչ հետո Տոլդոն վարձակալական հիմունքներով հանդես է եկել տարբեր ակումբներում։ 1990/1991 մրցաշրջանում ընդգրկվել է Սերիա B-ում հանդես եկող «Հելլաս Վերոնայի» կազմում, սակայն երրորդ դարպասապահի պաշտոնից վերև բարձրանալ նրան չի հաջողվել[6]։ Ավելի ուշ խաղացել է Սերիա C2-ում հանդես եկող «Տրենտո» և «Ռավեննա» ակումբների կազմում, վերջինիս հետ 1992/1993 մրցաշրջանում դարձել է Սերիա C1-ի չեմպիոն[9]։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսելուց հետո Տոլդոն իր ողջ աշխատավարձը փոխանցել է հորը․ ըստ իր հուշերի, իր ընտանիքը երկար ժամանակ հավաքում էր 10000 լիրա՝ ավտոմեքենա գնելու նպատակով։ Նույնիսկ «Ռավեննա» տեխափոխվելուց հետո, չնայած խաղացողների աճող աշխատավարձին, Տոլդոն իր ընտանիքի ֆինանսական ապահովությունը առաջնային էր դասում բոլոր առաջնահերթություններից[6]։

Ֆիորենտինա խմբագրել

1993-2001 թվականներին Տոլդոն հանդես է եկել «Ֆիորենտինայում», վերջինիս կազմում 8 մրցաշրջանի ընթացքում զբաղեցրել է հիմնական դարպասապահի պաշտոնը։ Մինչ 1993/1994 մրցաշրջանի ավարտը խաղացել է վարձակալական հիմունքներով, որից հետո «մանուշակները» գնել են նրա ամբողջական տրանսֆերը[10][11]։ Իր նորամուտի մրցաշրջանում օգնել է իր թիմին դառնալ Սերիա B-ի չեմպիոն և նվաճել Սերիա A-ի ուղեգիր։ 1995 թվականի մարտի 5-ին Հռոմի Օլիմպիական մարզադաշտում «Լացիոյի» դեմ կայացած հանդիպման ժամանակ սեփական դարպասը ընդունելով 8 գնդակ դարձել է սեփական հակառեկորդի հեղինակ[9]։

Տոլդոյի տրանսֆերի վերջնական գնումը տեղի է ունեցել 1995 թվականին՝ 4 մլրդ․ իտալական լիրայի դիմաց[12]։ Տոլդոյի մեծ ներդրման շնորհիվ «Ֆիորենտինան» 1995/1996 մրցաշրջանում դարձել է Սերիա A-ի բրոնզե մեդալակիր, Իտալիայի գավաթակիր (թիմի կազմում իր առաջին գավաթը) և Իտալիայի սուպերգավաթակիր[13]։ «Մանուշակների» կազմում հասել է մինչև Գավաթակիրների գավաթի կիսաեզրափակիչ[9]։ 1999/2000 մրցաշրջանում Ֆրանչեսկո Տոլդոն իր նորամուտն է նշել Չեմպիոնների լիգայում․ 1999 թվականի սեպտեմբերի 14-ին խմբային փուլի «Արսենալի» դեմ կայացած առաջին իսկ խաղում Տոլդոն հետ է մղել Նվանկվո Կանուի 11 մետր նշանակետից կատարած հարվածը այդպես օգնելով իր թիմին զրոյական ոչ-ոքիի արդյունքում վաստակել 1 միավոր[14]։ Հոկտեմբերի 27-ին կայացած պատասխան հանդիպման ժամանակ մանուշակները Գաբրիել Բատիստուտայի խփած միակ գոլի շնորհիվ 1։ 0 հաշվով հաղթանակ են տարել զինագործների նկատմամբ իսկ Տոլդոն կրկին փրկել է իր թիմին՝ հետ մղելով Կանուի կատարած վտանգավոր հարվածը և որը Տոլդոյի կարծիքով իր ողջ կարիերայի լավագույն սեյվն էր[15]։ 2000 թվականի արդյունքներով Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվելուց բացի Տոլդոն արժանացել է մի շարք այլ նվաճումների[16][17]․ ճանաչվել է Սերիա A-ի անցած մրցաշրջանի լավագույն դարպասապահ, իր թեկնածությունն է առաջադրվել «Ոսկե գնդակ» մրցանակաբաշխությանը (վաստակած 7 միավորով զբաղեցրել է 14-րդ հորիզոնականը), իսկ IFFHS-ի վարկածով լավագույն դարպասապահի անվանակարգում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը[18][19]։

2000 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո դարպասապահի ծառայություններով հետաքրքրվել են մի շարք ակումբներ, ընդ որում Տոլդոն նշել է որ ամենից շատ հետաքրքրություն է դրսևորել «Բարսելոնան»[20]։ «Ֆիորենտինան» որն այդ ժամանակ ֆինանսական ճգնաժամ էր ապրում, Ֆատիհ Տերիմի գլխավորությամբ անհաջող մրցաշրջան էր անցկացրել և մտադիր էր վաճառքի հանել Ֆրանչեսկո Տոլդոյի և Ռուի Կոշտայի տրանսֆերները[21][22]։ Ռոբերտո Մանչինիի թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո 2000/2001 մրցաշրջանում Տոլդոն իր թիմի հետ դարձել է Իտալիայի գավաթակիր։ «Ֆիորնենտինան» որն արդեն մեկ տարվա ընթացքում սնանկ էր ճանաչվել 140 մլրդ իտալական լիրայի դիմաց Տոլդոյի և Կոշտայի տրանսֆերային իրավունքները վաճառել էր «Պարմային», ընդ որում Տոլդոյի դիմաց ակումբը ստացել էր 55 մլրդ լիրա (սահմանված արժույթով մոտավորապես 28,4 մլն․ եվրո)․ այդ ամենի շնորհիվ ակումբը դեռևս պահպանեց իր ֆինանսական կայունությունը[23][24]։ Այնուամենայնիվ Տոլդոն և Կոշտան հրաժարվել են տեղափոխվել «Պարմա» չնայած որ վերջինս մտադիր էր Տոլդոյին ձեռք բերել «Յուվենտուսի» հետ համաձայնության եկած Ջանլուիջի Բուֆֆոնին փոխարինելու նպատակով, նույն ինքը՝ Տոլդոն չի սպասել Բուֆֆոնի «Յուվենտուսի» հետ համաձայնության գործընթացի ավարտին և իր կարիերան շարունակելու համար ընտրել է Միլանի «Ինտերը», որտեղ նա տեղափոխվել է նույն գումարի դիմաց[24][25][26][27][28][28][29]։ Տոլդոյի մերժման արդյունքում տրանսֆերային շղթան հետևյալ կերպ է ձևավորվել․ «Ինտերից» «Պարմա» է տեղափոխվել Սեբաստիան Ֆրեյը, ում Տոլդոն փոխարինել է «Ինտերում», «Պարմայից» «Յուվենտուս» է տեղափոխվել Ջանլուիջի Բուֆֆոնը, վերջինիս հարկադրանքով Էդվին վան դեր Սարը տեղափոխվել է «Ֆուլհեմ»[30]։

Ինտերնացիոնալե խմբագրել

Հեկտոր Կուպերի գլխավորությամբ Տոլդոն իր իսկ առաջին մրցաշրջանում աչքի է ընկել բարձր մակարդակի խաղով, իր թիմի հետ հասնելով ընդհուպ մինչև ՈւԵՖԱ-ի գավաթի կիսաեզրափակիչ և դառնալով Իտալիայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Չնայած որ մինչև վերջին պահը թիմը հավակնում էր առաջնության չեմպիոնի տիտղոսին, վերջին տուրում «Լացիոյից» կրած պարտությունը թիմին իջեցրել է 3-րդ հորիզոնական՝ առջևում թողնելով «Ռոմային» և «Յուվենտուսին»[31]։ «Ինտերում» հանդես գալու ողջ ընթացքում Տոլդոն արժանացել է երկրպագուների հարգանքին և իր պրոֆեսիոնալզմի շնորհիվ բարձր է գնահատվել։ 2002/2003 մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Վալենսիայի» դեմ հանդիպումը նշանակալից էր Տոլդոյի համար․ չնայած վալենսիացիների 2։ 1 հաշվով տարած հաղթանակին, «Ինտերը» պայքարը շարունակել է կիսաեզրափակչում միայն Տոլդոյի գործադրած ջանքերի շնորհիվ, ով իր հուսալի խաղով բազում հարվածներ է հետ մղել և թույլ չի տվել իսպանական ակումբին խոշոր հաշվով հաղթանակ կորզել[32]։ Այնուամենայնիվ կիսաեզրափակչում մրցաշարի ապագա չեմպիոն «Միլանի» հետ կայացած միլանյան դերբիի արդյունքներով «Ինտերը» լքել է պայքարը[33]։ Նույն մրցաշրջանից հիշարժան է նաև Իտալիայի դերբիի շրջանակում «Յուվենտուսի» դեմ կայացած հանդիպման ժամանակ Տոլդոյի ցույց տված խաղը․ հանդիպման հաշիվը բացել է Ալեսանդրո Դել Պիեռոն՝ անվրեպ իրացնելով 11 մետրանոց հարվածը, սակայն հանդիպման վերջին րոպեներին անկյունային հարվածի խաղարկման ժամանակ Ֆրանչեսկո Տոլդոն հայտնվելով մրցակցի տուգանային հրապարակում և առաջացած խառնաշփոթ իրավիճակում արագ կողմնորոշվելով գնդակը անդրադարձի շնորհիվ ուղարկել է մրցակցի դարպասը[34][35]։ Մի շարք պաշտոնական աղբյուրներում որպես գոլի հեղինակ հիշատակվում է ոչ թե Տոլդոն՝ այլ Քրիստիան Վիերին ով անկյունայինի խաղարկման ժամանակ նույնպես հպվել է գնդակին[36]։ Նույն ինքը՝ Տոլդոն շարունակ պնդում է որ հարվածի պահին ինքն է վերջինը հպվել գնդակին այլ ոչ Վիերին[37]։ 2003 թվականի Ոսկե գնդակի մրցանակաբաշխության ժամանակ Տոլդոն նույնպես իր տեղն է գտել հավակնորդների ցուցակում (դառնալով մրցանակաբաշխության պատմության մեջ առաջադրված 14-րդ դարպասապահը) հավաքելով ընդհամենը 1 միավոր[18]։

 
Տոլդոն «Ինտերի» կազմում

Հեկտոր Կուպերի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալը և Ալբերտո Ձակկերոնիին նրա փոխարեն նշանակելը 2003/2004 մրրցաշրջանում «Ինտերին» տհաճություններ են պատճառել։ Տոլդոն աչքի է ընկնում ոչ արդյունավետ խաղով սակայն չնայած այդ ամենին 2003 թվականի սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների լիգայի շրջանակում «Արսենալի» դեմ կայացած հանդիպման ժամանակ (0։ 3) իրեն լավագույնս է դրսևորում հետ մղելով Թիերի Անրիի իրացրած 11 մետրանոց հարվածը և օգելով իր թիմին՝ պատմության մեջ առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթանակ տանել «զինագործների» նկատմամբ[38][39][40]։ Մրցաշրջանի արդյունքներով Տոլդոն և թիմակիցները առաջնությունում զբաղեցրել են 4-րդ հորիզոնականը, ինչը թիմին հնարավորություն է ընձեռել մասնակցելու հաջորդ մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի խաղարկությանը[41]։ 2004/2005 մրցաշրջանում Տոլդոն «Ինտերի» հետ դարձել է Իտալիայի գավաթակիր ինչպես նաև դուրս է եկել Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, որտեղ կրկին պարտություն է կրել «Միլանից»։ 2005 թվականին թիմի հետ արժանացել է Իտալիայի սուպերգավաթին, սակայն Անգլիայում ակումբների միջև կայացած ստուգողական հանդիպումներից հետո Տոլդոն իր տեղը մեկնարկային կազմում վերջնակապես զիջել է ակումբի կազմը համալրած Ժուլիո Սեզարին[42]։ Ակումբին երկար ժամանակ չէր հաջողվում տիրանալ որևէ գավաթի, իսկ Տոլդոն կանգնել էր երկընտրության առջև․ կամ մնալ ակումբում որպես երկրորդ դարպասապահ կամ էլ լքել ակումբը[20]։ 2006 թվականի փետրվարին չնայած նրա շուրջը «Պալերմոյի» «Միլանի» և «Ֆիորնետինայի» կողմից առաջացած հետաքրքրություններին Տոլդոն իր պայմանագիրը երկարաձգել է մինչև 2009 թվականի հունիս, որի հետ մեկտեղ կարճ ժամանակահատվածում Ժուլիո Սեզարի խաղում անկում է նկատվել ինչի շնորհիվ Տոլդոն կրկին վերադարձել է մեկարկային կազմ՝ Սերիա A-ում մասնակցելով 9 հանդիպման[43]։ «Կալչիոպոլի» կոռուպցիոն սկանդալի հետ պայմանավորված իրադարձությունները (որում իրենց մասնակցությունն են ունեցել «Յուվենտուսը» և «Միլանը») և հիմնական մրցակիցների նկատմամբ պատժամիջոցները նպաստել են «Ինտերին» դառնալ առաջնության չեմպիոն, Իտալիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, ինչպես նաև երկար ժամանակով իրենց դիրքը պահպանել են առաջնության աղյուսակի վերնամասում։ «Ինտերի» չեմպիոնությունը Սերիա A-ում առաջինն էր 1989 թվականից ի վեր[44]։

2007/2008 մրցաշրջանում երրորդ անգամ դարձել Իտալիայի չեմպիոն և հասել է մինչև Իտալիայի գավաթի եզրափակիչ[45]։ 2009 թվականի ապրիլին պայմանագիրը ակումբի հետ երկարաձգել է մինչև 2011 թվականի ամառ, այդպես դառնալով Ժուլիո Սեզարի փոխարինողը[46][47]․ 2008/2009 մրցաշրջանում 3-ական հանդիպում է անցկացրել Սերիա A-ում և Իտալիայի գավաթում և ևս մեկ հանդիպում Չեմպիոնների լիգայում, 4-րդ անգամ դառնալով Իտալիայի չեմպիոն[45]։ 2009/2010 մրցաշրջանի արդյունքներով Տոլդոն արժանացել է թրեբլի, դառնալով ոչ միայն առաջնության և Իտալիայի այլ նաև Չեմպիոնների լիգայի գավաթակիր, առաջնությունում կամ Չեմպիոնների լիգայում չմասնակցելով գեթ մեկ հանդիպման[48]։

Տոլդոյի ֆիզիկական պատրաստվածությունը թույլ է տվել իրեն անցկացնել ևս մեկ մրցաշրջան սակայն չնայած այդ փաստին Տոլդոն 2010 թվականի հուլիսի 7-ին Inter Channel հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է կարիերան ավարտելու մասին[6][20]։ Պատճառներից մեկը նոր դարպասապահ Լուկա Կաստելացցիի համալրում էր ակումբի ճամբար, որը Ֆրանչեսկոյին հնարավորություն չէր ընձեռելու խաղալ գեթ մեկ հանդիպում մրցաշարերից ցանկացածում[49]։ Տոլդոն ֆուտբոլում փնտրելով նոր հորիզոններ հայտարարել է երիտասարդական ակումբների ճամբարում աշխատելու մասին[20][50]։

Կարիերան հավաքականում խմբագրել

 
Տոլդոյի Եվրո 2000 մարզաշապիկը Ֆլորենցիայի Ֆուտբոլային թանգարանում

Նորամուտը հավաքականում խմբագրել

1993-1994 թվականներին 8 հանդիպում է անկցացրել մինչև 21 տարեկաններից կազված Իտալիայի երիտասարդական հավաքականի կազմում, իսկ իր նորամուտը նշել է 1993 թվականի սեպտեմբերի 22-ին Դանիայի դեմ կայացած (1։ 0) հաղթական հանդիպման ժամանակ։ 1993 թվականին Տոլդոն Չեզարե Մալդինիի գլխավորած Իտալիայի օլիմպիական հավաքականի հետ (Մ 23) մասնակցել է Միջերկրածովյան խաղերին անցկացնելով 4 հանդիպում։ Ըստ Տոլդոյի հուշերի, հյուսիսաաֆրիկացի խաղացողները նրա համար «մղջավանձ» էին հանդիսանում․ նրանք աննդհատ շարժման մեջ էին գտնվում և պատրաստ էին «ուտել» մրցակցին[20]։ 1994 թվականին Ֆրանսիայում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնության ժամանակ Իտալիայի հավաքականը նույն Մալդինիի գլխավորությամբ դարձել է մրցաշարի չեմպիոն․ կիսաեզրփակչում՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ Տոլդոն հետ է մղել տան տերերի կազմի խաղացող Կլոդ Մակելելեյի իրացրած 11 մետրանոց հարվածը[51]։

Իր նորամուտը «սկուադրա աձուրայի» կազմում նշել է 1995 թվականի հոկտեմբերի 8-ին Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի շրջանակում Խորվաթիայի հավաքականի դեմ կայացած հանդիպման ժամանակ։ Դաշտ է դուրս եկել փոխարինելով Ջանֆրանկո Ձոլային։ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ժամանակ Տոլդոն Անգլիա է մեկնել որպես Անջելո Պերուցցիին փոխարինող[52]։ Ֆրանչեսկոն չի եղել հավաքականի հիմանական դարպասապահը՝ մշտապես մրցակցելով այնպիսի դարպասապահների հետ ինչպիսիք են՝ Ջանլուկա Պալյուկան, Անջելո Պերուցցին, Քրիստիան Աբբիատին, Լուկա Մարկեջանին, Ֆրանչեսկո Անտոնիոլին և Ջանլուիջի Բուֆֆոնը։ Այդպիսով 1998 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ եղել պահեստային խաղացող։ 2000 թվականի Եվրոպայի առաջնության նախօրեին ենթադրվում էր որ Ֆրանչեսկոն նույնիսկ չի ընդգրկվելու հավաքականի հայտացուցակում կամ լավագույն դեպքում ընդգրկվելու էր փոխարինողի կարգավիճակով[53]։

Եվրո 2000 խմբագրել

2000 թվականի հունիսի 3-ին Նորվեգիայի հավաքականի դեմ կայացած ստուգողական հանդիպման արդյունքում իտալացիները նվազագույն 1։ 0 հաշվով պարտություն են կրել։ 52-րդ րոպեին գոլային դրվագի ժամանակ Ջանլուիջի Բուֆֆոնը վնասվածք է ստացել[54]։ 58-րդ րոպեին Տոլդոն դաշտում է հայտնվել Բուֆֆոնի փոխարեն վերջինս ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել Եվրո 2000-ը[55][56][57]։ Խմբային փուլում Տոլդոն մասնակցել է Թուրքիայի (հաղթանակ 2։ 1 հաշվով), Բելգիայի (հաղթանակ 2։ 0 հաշվով) և Շվեդիայի (2։ 1) հավաքականների դեմ կայացած հանդիպումներին։ Քառորդ եզրափակչում Ռումինիայի հավաքականի դեմ տարած հաղթանակի շնորհիվ Իտալիան պայքարը շարունակել է կիսաեզրափակչում և մրցել մրցաշարի ֆավորիտ Նիդերլանդների հավաքականի հետ։ Մրցաշարի ընթացքում Ֆրանչեսկո Տոլդոն շատ է շփվել Ալբերտո Ֆերարինիի հետ, ում համարում էր իր «հենարանը»․ Ֆերարինին ոչ միայն կանգխագուշակել է Բուֆֆոնի փոխարեն Տոլդոյի մասնակցությունը Եվրոպայի առաջնությունում, այլ նաև Հոլանդիայի հավաքականի դեմ Տոլդոյի հաջող խաղը այդ թվում նաև հետխաղյա 11-մետրանոցներում[58][59]։ Կիսաեզրափակիչ հանդիպման 34-րդ րոպեից իտալացիները խաղացել են 10 հոգով՝ Ջանլուկա Ձամբրոտայի խաղադաշտից հեռացվելու պատճառով, սակայն չնայած այդ փաստին խաղի հաշիվը չի բացվել ո՛չ հիմնական ժամանակում ո՛չ էլ լրացուցիչ ժամանակում։ Հանդիպման ընթացքում իտալացիների դարպասին նշանակվել է 2 11-մետրանոց հարված։ Առաջին դեպքում Տոլդոյին հաջողվել է հետ մղել Ֆրանկ դե Բուրի իրացրած 11-մետրանոցը, իսկ մյուս դեպքում Պատրիկ Կլյուվերտին չի հաջողվել հստակ իրացնել հարվածը[60]։ 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ Տոլդոն հետ է մղել Ֆրանկ դե Բուրի և Պաուլ Բոսվելտի հարվածները իսկ Յապ Ստամի հարվածը շեղ է ընթացել։ Արդյունքում իտալացիները 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում 3։ 1 հաշվով հաղթանակ են տարել, իսկ ՈւԵՖԱ-ն Տոլդոյին պաշտոնապես ճանաչել կիսաեզրփակիչ հանդիպման լավագույն խաղացող[61][62][63]։ Ֆրանսիայի դեմ եզրափակիչ հանդիպման արդյունքում չնայած Տոլդոյի ցույց տված վստահ խաղին իտալացիները 1։ 2 հաշվով պարտություն են կրել և բավարարվել են միայն արծաթե մեդալներով[59][64]։ Մրցաշարի արդյունքներով Տոլդոն ընդգրկվել է Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականում (ՈւԵՖԱ-ի վարկածով)[65]։ Մրցաշարից հետո Տոլդոն դժգոհություն է հայտնել՝ հարգանք պահանջելով նվաճաց արծաթե մեդալների դիմաց, նշելով որ հավաքականը այդ ամենին մեծ դժվարությամբ է հասել[20]։ Տոլդոյին զարմանալու տեղիք էր տալիս նաև այն փաստը որ թիմին եզրափակչում խաղալու հնարավորություն ընձեռելով հավաքականի մարզիչ Դինո Ձոֆը մամուլում չի արժանացել շնորհակալական խոսքերի փոխարենը արժանացել է քննադատությունների՝ եզրափակչում պարտություն կրելու համար[20]։

Եվրո 2000-ից հետո խմբագրել

2000 թվականի Եվրոպայի առաջնությունը դարձել է առաջին և միակ մրցաշարը որում Տոլդոն մասնակցել է հիմնական դարպասապահի կարգավիճակով, չնայած որ 2002 թվականի Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի ժամանակ Տոլդոն դեռևս մնացել էր հիմնական կազմում[59]։ Ջանլուիջի Բուֆֆոնը վնասվածքից ապաքինվելով Տոլդոյին դուրս է մղել հիմնական կազմից և երկար տարիների ընթացքում համարվել է ազգային հավաքականի լիդեր․ հենց ինքն է պաշտպանել Ջովաննի Տրապատտոնիի գլխավորած հավաքականի դարպասները 2002 թվականի Աշխարհի առաջնության ժամանակ[66][67]։ Իտալիայի հավաքականի կազմում վերջին հանդիպումը անցկացրել է 2004 թվականի փետրվարի 18-ին Պալերմոյում կայացած Չեխիայի հավաքականի դեմ հանդիպման ժամանակ։ Ընդգրկվել է 2004 թվականի Եվրոպայի առաջնության հավաքականի հայտացուցակում սակայն չի մասնակցել գեթ մեկ հանդիպման, իսկ մրցաշարի ավարտից հետո հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին[68]։ Ընդհանուր առմամբ Տոլդոն հավաքականում մասնակցել է 28 հանդիպման և բաց է թողել 15 գնդակ[52]։

Վիճակագրություն խմբագրել

Ակումբային խմբագրել

Ելույթները կարիերայի ընթացքում
Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Իտալիայի գավաթ Եվրոգավաթներ[69] Իտալիայի սուպերգավաթ Ընդհամենը
Մրցաշար Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Հելլաս Վերոնա 1990/1991 Սերիա B 0 0 0 0 0 0
Տրենտո 1991/1992 Սերիա C2 38 -24 0 0 38 -24
Ռավեննա 1992/1993 Սերիա C1 31 -21 0 0 31 -21
Ֆիորենտինա 1993/1994 Սերիա B 33 -14 5 -2 38 -16
1994/1995 Սերիա A 34 -56 5 -6 39 -62
1995/1996 34 -41 8 -3 42 -44
1996/1997 32 -40 2 -4 8 -7 1 -1 43 -52
1997/1998 34 -36 3 -4 37 -40
1998/1999 33 -39 10 -8 4 -4 47 -51
1999/2000 34 -38 3 -1 13[Ն 1] -14[Ն 1] 50 -53
2000/2001 32 -48 6 -3 2 -5 40 -56
Ընդհանուր 266 -312 42 -31 27 -30 1 -1 336 -374
Ինտերնացիոնալե 2001/2002 Սերիա A 33 -35 1 -2 9 -7 43 -44
2002/2003 32 -37 / 1[Ն 2] 1 -2 18 -19 51 -58 / 1
2003/2004 32 -35 2 -2 11 -17 45 -54
2004/2005 30 -28 2 0 9 -11 41 -39
2005/2006 9 -5 4 -1 5 -5 1 0 19 -11
2006/2007 6 -4 8 -7 2 -2 1 -3 17 -16
2007/2008 3 -1 5 -6 0 0 8 -7
2008/2009 3 -4 3 -5 1 0 7 -9
2009/2010 0 0 3 -1 0 0 3 -1
Ընդհանուր 148 -149 / 1 29 -26 55 -61 2 -3 234 -239 / 1
Ընդհամենը կարիերայի ընթացքում 483 -506 / 1 71 -57 82 -91 3 -4 639 -658 / 1

Հավաքականում խմբագրել

Ընդհամենը․ 28 հանդիպում, 15 բաց թողած գոլ, 18 հաղթանակա, 5 ոչ-ոքի, 5 պարտություն[70]։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

Ֆիորենտինա[71]
Ինտերնացիոնալե[71]

Հավաքականի կազմում խմբագրել

Իտալիայի հավաքական[71]
Իտալիայի հավաքական (Մ 21)[51]
  • Եվրոպայի Մ 21 առաջնության չեմպիոն․ 1994

Անհատական խմբագրել

  • Սերիա A-ի տարվա դարպասապահ․ 2000
  • Եվրոպայի առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ․ 2000[56]
  • European Sports Media-ի վարկածով տարվա թիմի անդամ․ 2001/2002[72]
  • «Ֆիորենտինայի» փառքի դահլիճի անդամ[73]
  • «Ֆիորենտիայի» բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքականի անդամ[74]
  • «Ինտերի» փառքի դահլիճի անդամ․ 2019[75]

Պետական պարգև խմբագրել

 
«Իտալիայի հանրապետությանը մատուցած ծառայությունների» դիմաց արժանացել է շքանշանի․ 2000[76]

Անձնական կյանք խմբագրել

Ամուսնացել է Էմանուել Պոցցայի հետ։ Ունի երկու որդի՝ Ալեսսանդրոն և Անդրեան։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1 բաց թողած գոլ Չեմպիոնների լիգայի 2 հանդիպումներում
  2. Ըստ այլ տվյալների «Յուվենտուսի» դեմ հանդիպման ժամանակ խփված գոլը գրանցվել է Կրիստիան Վիերիի հաշվին[36]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Buffon miglior portiere degli ultimi 25 anni». La Repubblica (իտալերեն). 2012 թ․ հունվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  5. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 2000». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 «Francesco Toldo un campione #Noslot» (իտալերեն). vita.it. 2016 թ․ սեպտեմբերի 14. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  7. Luigi Garlando (1999 թ․ փետրվարի 27). «Tutto con queste due mani». La Gazzetta dello Sport (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 29-ին.
  8. ««Io, ambasciatore di calcio tra i bimbi di mezzo mondo»» (իտալերեն). il mattino di Padova. 2012 թ․ դեկտեմբերի 24. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  9. 9,0 9,1 9,2 Elena Querzola. «Forza Viola 1/1997» (իտալերեն). solocalcio.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  10. Benedetto Ferrara 15 miliardi, soldi Lazio per Boksic // La Repubblica. — 1993. — С. 27. Архивировано из первоисточника 14 Ապրիլի 2019.
  11. Toldo in viola. Comproprietà fino al '96 // La Repubblica. — 1994. — С. 25. Архивировано из первоисточника 27 Հուլիսի 2018.
  12. Calciatori ‒ La raccolta completa Panini 1961-2012, vol. 12 (1995-1996) // La Gazzetta dello Sport. — Modena: Panini, 2012. — С. 10.
  13. Massimo Cecchi, Salvatore Cirmi (1996 թ․ օգոստոսի 25). «Emozioni Gigliate». Museofiorentina.it. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  14. Fabio Monti (1999 թ․ սեպտեմբերի 15). «Toldo si fa perdonare da Firenze» (իտալերեն). Corriere della Sera. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 23-ին.
  15. «Toldo: "La parata più bella della mia carriera? Quella su Kanu a Wembley"». labaroviola.com (իտալերեն). 2017 թ․ դեկտեմբերի 4. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  16. Fabio Vergnano Non ride neanche il miracolato Toldo(իտալ.) // La Stampa. — 2000. — С. 34. Архивировано из первоисточника 27 Հուլիսի 2018.
  17. Giancarlo Laurenzi Toldo e la sua seconda vita(իտալ.) // La Stampa. — 2000. — С. 29. Архивировано из первоисточника 27 Հուլիսի 2018.
  18. 18,0 18,1 Giorgio Dell'Arti, Claudia Casiraghi (2014 թ․ հոկտեմբերի 1). «Biografia di Francesco Toldo» (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  19. «IFFHS' World's Best Goalkeeper of the Year 2000». Rec.Sport.Soccer Statistics Foundation. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 28-ին.
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 20,5 20,6 Francesco A. Bellini (2018 թ․ դեկտեմբերի 26). «Francesco Toldo, semplicità ed umiltà al servizio dei giovani. Per creare una nuova cultura sportiva» (իտալերեն). Milano sportiva. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.(չաշխատող հղում)
  21. «Fiorentina sempre più giù aperta istanza di fallimento». La Repubblica (իտալերեն). 2001 թ․ հունիսի 27. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  22. Benedetto Ferrara (2001 թ․ հունիսի 27). «La Fiorentina vende per salvarsi dal crack». La Repubblica (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  23. «Toldo e Rui Costa al Parma Buffon a un passo dalla Juve» (իտալերեն). La Repubblica. 2001 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  24. 24,0 24,1 A.C. Fiorentina S.p.A. bilancio (30 июня 2001), данные предоставила Палата торговли, промышленности, сельского хозяйства и ремесла[en]
  25. «Fiorentina duo reject Parma move». BBC Sport. 2001 թ․ հունիսի 30. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  26. Chiara Basevi Toldo e Rui Costa al Parma, ma non firmano(իտալ.) // Corriere della Sera. — 2001. — С. 39. Архивировано из первоисточника 24 Մայիսի 2014.
  27. Davide Pastore (2001 թ․ հուլիսի 1). «Toldo e Rui Costa: "Parma? No, grazie"». tuttomercatoweb.com (իտալերեն). Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  28. 28,0 28,1 «REACHED AN AGREEMENT FOR TOLDO: HE IS INTER'S». F.C. Internazionale Milano. 2001 թ․ հուլիսի 5. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 1-ին.
  29. «L'Inter tratta Toldo, Rui Costa verso Parma». Corriere della Sera (իտալերեն). 2001 թ․ հուլիսի 1. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
  30. «Ecco Francesco Toldo». Rai Sport (իտալերեն). 2001 թ․ հուլիսի 7. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  31. «La Juve ricorda il 5 maggio 2002: «Che giornata!»» (իտալերեն). Tutto Sport. 2001 թ․ մայիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  32. «Отчёт о матче «Валенсия» — «Интер»». ФНК. 2003 թ․ ապրիլի 22. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  33. «Milan march on to Manchester». UEFA. 2003 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  34. Toldo Goal ՅուԹյուբում
  35. «5 самых лучших голов в матчах XXI века между "Интером" и "Ювентусом"» (ռուսերեն). euro-football.ru. 2015 թ․ հոկտեմբերի 18. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  36. 36,0 36,1 «Del Piero illude la Juventus, poi Vieri (e Toldo) firmano il pari» (իտալերեն). La Repubblica. 2002 թ․ հոկտեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  37. «Ex-Inter Goalkeeper Toldo: "Scoring Against Juventus Was Funniest Moment Of My Career"» (անգլերեն). semperinter.com. 2019 թ․ հունվարի 9. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  38. Luca Taidelli (2003 թ․ սեպտեմբերի 17). «Inter micidiale, l'Arsenal affonda» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  39. Francesco Bramardo (2003 թ․ նոյեմբերի 29). «Una notte da portieri volanti» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 24-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 18-ին.
  40. Marco Ansaldo Adriano e Di Vaio. Juve-Inter è lo show dei grandi bomber(իտալ.) // La Stampa. — 2004. — С. 33. Архивировано из первоисточника 31 Օգոստոսի 2021.
  41. Gianni Piva Inter in Champions(իտալ.) // la Repubblica. — 2004. — С. 40. Архивировано из первоисточника 14 Օգոստոսի 2019.
  42. Nicola Cecere (2005 թ․ հոկտեմբերի 5). «Mancini chiude la porta a Toldo» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  43. «Toldo with Inter until 2009». ФК «Интернационале». 2006 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  44. «Inter Milan awarded Serie A title» (անգլերեն). CNN. 2006 թ․ հուլիսի 26. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 18-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 19-ին.
  45. 45,0 45,1 Luigi De Stefani (2014 թ․ օգոստոսի 25). «Lunga intervista a Francesco Toldo, molto bella!» (իտալերեն). Il Nerazzurro. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 19-ին.
  46. «Inter 'keeper Toldo signs two-year extension» (անգլերեն). ESPN. 2009 թ․ մարտի 3. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 13-ին.
  47. «Toldo with Inter until 2011» (անգլերեն). ФК «Интернационале». 2009 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 3-ին.
  48. Luca Taidelli (2010 թ․ հունիսի 18). «Toldo si ritira: resta in società» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  49. «Toldo: "I have decided to hang up my boots"». ФК «Интернационале». 2010 թ․ հուլիսի 7. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  50. «Тольдо завершил профессиональную карьеру» (ռուսերեն). Чемпионат.com. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 7-ին.
  51. 51,0 51,1 «Un sinistro di Orlandini regala all'Italia il secondo titolo consecutivo» (իտալերեն). Итальянская федерация футбола. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 10-ին.
  52. 52,0 52,1 «Nazionale in cifre: Toldo, Francesco» (իտալերեն). Итальянская федерация футбола. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  53. «La Nazionale e gli infortuni delle vigilie» (իտալերեն). Corriere dello Sport. 2000 թ․ հունիսի 2. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  54. 2000 (June 3) Norway 1-Italy 0 (Friendly).mpg ՅուԹյուբում
  55. «Norway vs. Italy 1-0» (անգլերեն). Soccerway. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 17-ին.
  56. 56,0 56,1 «UEFA Euro 2000 team of the tournament». УЕФА. 2011 թ․ հունվարի 1. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 31-ին.
  57. «L' Italia perde un altro pezzo: Buffon» (իտալերեն). Corriere dello Sport. 2000 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 14-ին.
  58. «Quando un mental coach ti cambia la carriera: dai numeri di Toldo alle caramelle (all'aglio) di Bonucci fino a Benteke» (իտալերեն). Gianluca Di Marzio. 2015 թ․ սեպտեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  59. 59,0 59,1 59,2 Юрий Шевченко (2020 թ․ ապրիլի 14). «Италия – Нидерланды на Евро-2000: Тольдо тащил все, веря нумерологу, Тотти выдал паненку, а Де Бур два месяца приходил в себя» (ռուսերեն). Sports.ru. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  60. «Отчёт о полуфинале Голландия — Италия» (ռուսերեն). ФНК. 2000 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  61. Giancarlo Mola (2000 թ․ հունիսի 29). «Italia, finale da leggenda Olanda spreca e va fuori» (իտալերեն). La Repubblica. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  62. Marco Morgante (2012 թ․ մայիսի 8). «Storia degli Europei: 2000, Francia Italia e il golden gol» (իտալերեն). La Rivista Sportiva. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 18-ին.
  63. «Italy win 3–1 on penalties». UEFA. 2000 թ․ հունիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2000 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 1-ին.
  64. «2000, Italia battuta in finale. L'Europeo alla Francia» (իտալերեն). Il Sole 24 Ore. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
  65. «Squadra del Torneo» (իտալերեն). УЕФА. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 24-ին.
  66. Franco Badolato (2000 թ․ հոկտեմբերի 3). «Nazionale, nel blocco Milan c'è Tacchinardi» (իտալերեն). La Stampa. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 23-ին. Վերցված է 2020 թ․ ապրիլի 16-ին.
  67. Fabio Bianchi (2002 թ․ հոկտեմբերի 18). «Zenga e Tacconi: quando la rivalità era uno spettacolo» (իտալերեն). La Gazzetta dello Sport. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  68. «Italia, solo un pareggio ma un buon primo tempo» (իտալերեն). La Repubblica. 2004 թ․ փետրվարի 18. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 11-ին.
  69. Лига чемпионов УЕФА, Кубок УЕФА
  70. Վիճակագրութունը National Football Teams կայքում(անգլ.)
  71. 71,0 71,1 71,2 «F. Toldo». Soccerway. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 2-ին.
  72. Karel Stokkermans (2007 թ․ մարտի 14). «ESM XI». RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 29-ին.
  73. «IV Hall of Fame Viola: Toldo, Chiarugi e non solo entrano nella galleria degli onori» (իտալերեն). violanews.com. 2015 թ․ դեկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 30-ին.
  74. Matteo Magrini (2016 թ․ օգոստոսի 23). «Festa al Franchi, presenti e assenti. No eccellenti da Rui Costa, Baggio e Batistuta» (իտալերեն). ФК «Фиорентина». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
  75. «Toldo, Facchetti, Stankovic and Meazza join the Inter Hall of Fame». ФК «Интернационале». 2019 թ․ մայիսի 11. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 11-ին.
  76. «ONORIFICENZE» (իտալերեն). quirinale.it. 2000 թ․ հուլիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանչեսկո Տոլդո» հոդվածին։