Պյաչենցա

քաղաք Իտալիայի Էմիլիա Ռոմանիա մարզում, համանուն նահանգի վարչական կենտրոնը

Պյաչենցա (իտալերեն՝ Piacenza, լատ.՝ Placentia, Plasentia), քաղաք Էմիլիա Ռոմանիա իտալական մարզում։ Տեղակայված է Պո գետի հարավային մասում՝ Միլան քաղաքից հարավ-արևելք[2]։

Քաղաք
իտալերեն՝ Piacenza
Դրոշ Զինանշան
Flag of Piacenza.svg Piacenza-Stemma.svg

Piazza dei Cavalli Piacenza.JPG
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԷմիլիա Ռոմանիա
ՂեկավարՊաոլո Ռոսի
Մակերես118,24 կմ²
ԲԾՄ61±1 մետր
Բնակչություն103 082 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Խտություն864,27 մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0523
Փոստային դասիչ29121–29122
Ավտոմոբիլային կոդPC
ISTAT033032
Պաշտոնական կայքcomune.piacenza.it
##Պյաչենցա (Իտալիա)
Red pog.png
##Պյաչենցա (Էմիլիա Ռոմանիա)
Red pog.png

ՊատմությունԽմբագրել

Քաղաքը հնում կրել է Պլացենտիա անվանումը (Placentia)։ Այն հիմնադրվել է մ.թ.ա. 218 թվականին՝ հռոմեացիների կողմից։ Տասնմեկ տարի անց կարողանում է դիմակայել կարթագենյան զորավար Գասդրուբալի պաշարմանը։ Յոթը տարի անց Պլացենտիան ավերում և թալանում են Գալերը։ Մ.թ.ա. 187 թվականիՆ միավորվել Ռիմինի Էմիլյան ճանապարհի հետ։ Այդ իրադարձությունից հետո Պյաչենցան կարևոր հենակետ է դառնում Հռոմից Հյուսիսային Եվրոպա ճանապարհի համար և դրանով իրեն տնտեսապես ապահովում է[3]։

997-ից 1035 թվականներին Պյաչենցան կառավարում էր եպիսկոպոսը։ XII դարում բնակիչները ինքնավարություն են ձեռք բերել և մուտք են գործել քաղաքների Լոմբարդյան Լիգա։ Լիգայում գտնվող քաղաքները աջակցում էին Ֆրիդրիխ Շիկամորուսին պապական համակարգի դեմ պայքարում։

1545 թվականին հռոմի պապ Պավել III-ը իր որդի Պյերա Լուիջի Ֆարնեզեի համար ստեղծել է Պարմայի ժառանգական կոմսությունը, որի երկրորդ քաղաքն էր համարվում Պյաչենցեն։ 1731 թվականին կոմսությունը անցնում է իսպանական Բուրբոններին, իսկ 1808 թվականին այն գրավում է Նապոլեոնը։ Մինչը 1847 թվականը Պարմայի և Պյաչենցայի տիրուհին նրա կինն էր՝ Մարիա-Լուիզան, որի մահից հետո Պյաչենցան 30 տարով կրկին անցել է Բուրբոնների կառավարման տակ։

Տեսարժան վայրերԽմբագրել

Պյաչենցա քաղաքի հատակագիծը հիմնականում համապատասխանում է հին հռոմեացիների կողմից ընդունված ոճին։ Քաղաքի կենտրոնում Պյաչենցայի աղյուսե տաճարը, որը կառուցված է հռոմեական ոճով՝ 1122-ից 1253 թվականներին։ Սան Անտոնիո տաճարի ճակատը կառուցվել է 11-րդ դարում, իսկ եկեղեցու մնացած մասերը վերանորոգվել են ժամանակի ընթացքում։ Նշանակալի կառույցներ են նաև Սան Սավինո տաճարը, Սան Ֆրանչեսկոն, Սան Մարիա դի Կամպանյան և եկեղեցի Սան Սավինոն։ Ֆարնեզե մեծ ամրոցի կառուցողական աշխատանքները սկսել են 1558 թվականին՝ Մարգարիտա Ավստրիացու համար, սակայն անավարտ են մնացել։

ՍպորտԽմբագրել

  • «Պյաչենցա», ֆուտբոլային ակումբ, որը ստեղծվել է 1919 թվականին։

ԲժշկությունԽմբագրել

  • «Gruppo Otologico», բժշկական կենտրոն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Popolazione Residente al 1° Gennaio 2018Italian National Institute of Statistics.
  2. Charnock Richard Stephen (1859)։ Local Etymology: A Derivative Dictionary of Geographical Names։ London: Houlston and Wright։ էջ 209 
  3. Smith William (1854)։ «Ananes»։ Dictionary of Greek and Roman Geography, illustrated by numerous engravings on wood։ London: Walton and Maberly; John Murray  Smith cites Polybius, Histories, Book II, sections 17 and 32.

Արտաքին հղումներԽմբագրել