Կլոդ Մակելելե

ֆրանսերեն ֆուտբոլիստ

Կլոդ Մակելելե (ֆր.՝ Claude Makelele, փետրվարի 18, 1973(1973-02-18)[1][2][3], Կինշասա, ԿԴՀ), զաիրական արմատներով ֆրանսիացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան, մարզիչ[4][5]։

Կլոդ Մակելելե
ֆր.՝ Claude Makélélé
Կլոդ Մակելելեն 2012 թվականին
Անձնական տվյալներ
Ազգությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Քաղաքացիությունը Ֆրանսիա Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 18, 1973 (50 տարեկան)
Ծննդավայր Կինշասա, Զաիր
Հասակ 170 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1992-1997 Ֆրանսիա Նանտ 169 (9)
1997-1998 Ֆրանսիա Մարսել 32 (2)
1998-2000 Իսպանիա Սելտա 70 (3)
2000-2003 Իսպանիա Ռեալ Մադրիդ 94 (1)
2003-2008 Անգլիա Չելսի 144 (2)
2008-2011 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն 98 (1)
Ազգային հավաքական
1995-1996 Ֆրանսիա Ֆրանսիա (մինչև 21) 11 (1)
1995-2008 Ֆրանսիա Ֆրանսիա 71 (0)
Մարզչական կարիերա
2011-2014 Ֆրանսիա Պարի Սեն-Ժերմեն մարզիչ
2014 Ֆրանսիա Բաստիա
Աշխարհի առաջնություն
Արծաթ Գերմանիա 2006
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Կենսագրություն Խմբագրել

Մակելելեն համարվում է ժամանակակից Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության՝ Զաիրի բնիկը։ Սովորել է ֆրանսիական «Մելյուն» ֆուտբոլային ակադեմիայում (այդ ժամանակ նա մեկ սենյակում ապրել է Լիլիան Թյուրամի հետ)[6]։

Ակումբային կարիերա Խմբագրել

19 տարեկան հասակում Կլոդի կարիերայում առաջին պրոֆեսիոնալ ակումբն է դարձել «Նանտ»-ը։ 1995 թվականին «Դեղձանիկների» կազմում նա դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։ 1998 թվականին Մակելելեն տեղափոխվել է իսպանական «Սելտա», իսկ ավելի ուշ «Ռեալ Մադրիդ»։ Այդ թիմի կազմում նա երկար ժամանակ է պայքարել հիմնական կազմում խաղալու համար։ «Ռեալի» կազմում Կլոդը երկու անգամ հաղթեց Իսպանիայի առաջնությունը, Չեմպիոնների Լիգայի գավաթը, իսկ հետագայում ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթը և Միջմայրցամաքային գավաթը[7][8]։

Կլոդը 2003 թվականին տեղափոխվում է Լոնդոնի «Չելսի»։ Այդ թիմում Մակելելեն դարձավ թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, իսկ հետագայում, երբ որ ակումբը գլխավորեց նոր մարզիչը՝ Ժոզե Մոուրինյոն Կլոդը դարձավ առանցքային ֆուտբոլիստ։ Պորտուգալացի մարզիչը օգտագործում էր երեք կենտրոնական կիսապաշտպաններից կազմված մարտավարությունը, և արդյունքում Կլոդը դառնում է այդ երեք կիսապաշտպաններից մեկը։ «Չելսի»-ի կազմում Կլոդը թիմի հետ երկու անգամ հաղթեց Անգլիայի առաջնությունը, Անգլիայի գավաթը և սուպերգավաթը։ 2008 թվականի հուլիսի 21-ին Մակելելեն ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվում է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»։ Նոր ակումբի հետ նա կնքում է մեկ տարվա պայմանագիր[9]։ 2009 թվականին Կլոդ Մակելելեն հայտարարում է կարիերան ավարտելու մասին լուրը, սակայն նա անկախ այդ լուրի շարունակում է իր ֆուտբոլային կարիերան «Պարի Սեն-Ժերմեն» ակումբում, որի հետ նա երկարաձգում է իր պայմանագիրը ևս մեկ տարով։ 2011 թվականին նա վերջնական որոշում է կայացնում կարիերան ավարտելու վերաբերյալ[10][11]։

Կարիերան հավաքականի կազմում Խմբագրել

1995 թվականին Ժերար Ուլեն հրավիրում է Մակելելեին Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքական՝ ընկերական խաղին մասնակցելու նպատակով։ «Եռագույնների» հիմնական կազմի համար ընթացող հզոր պայքարի պատճառով Էմե Ժակեն չի հայտավորում Մակելելեին 1998 թվականի աշխարհի առաջնության մրցաշարին, իսկ արդեն երկու տարի անց Ռոժե Լեմերը Կլոդին չհայտավորեց 2000 թվականի Եվրոպայի առաջնությանը, որը անց էր կացվում Բելգիայում և Հոլանդիայում։ Ավելի ուշ Մակելելեն մասնակցեց 2002 թվականի աշխարհի առաջնությանը։ 2006 թվականի ամռանը Կլոդ Մակելելեն մասնակցում է Գերմանիայում ընթացող 2006 թվականի աշխարհի առաջնությանը, որի ժամանակ իր ազգային հավաքականը հասնում է մինչև եզրփակիչ[6][12]։

2008 թվականի հունիսի 17-ին 2008 թվականի Եվրոպայի առաջնության С խմբի վերջին խաղից հետո (Ֆրանսիա-Իտալիա 0-2), Մակելելեն հայտարարեց ազգային հավաքականի կազմում կարիերայի ավարտման մասին[13][14]։

Մարզչական կարիերա Խմբագրել

2011 թվականին, երբ Կառլո Անչելոտտին որպես մարզիչ գլխավորեց ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմեն»-ը Կլոդը դարձավ նրա օգնականը և շարունակեց իր աշխատանքը նաև այն ժամանակ, երբ ֆրանսիական ակումբը գլխավորում էր Լորան Բլանը։ 2014 թվականի մայիսին Կլոդը դառնում է «Բաստիա» ֆուտբոլային ակումբի մարզիչը[15]։ 2014 թվականի նոյեմբերին Կլոդը հեռացվեց իր պաշտոնից այն բանի համար, որ ակումբը 10 տուր անց զբաղեցրել էր Լիգա 1-ում նախավերջին հորիզոնականը (19-րդ)՝ հավաքելով ընդամենը 10 միավոր[16][17]։

Ձեռքբերումներ Խմբագրել

Ակումբային

  «Նանտ»

  • Լիգա 1-ի չեմպիոն(1)։ 1994/95
  • Ընդհանուր։ 1 տիտղոս

  «Ռեալ Մադրիդ»

  «Չելսի»

  «Պարի Սեն-Ժերմեն»

Անձնական

  • ՖԻՖՊՌՈ-ի վարկածով մտնում է աշխարհի խորհրդանշական հավաքականի մեջ (1)։ 2005
  • Չելսիի ֆուտբոլիստների վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստ (1)։ 2006[22]

Ծանոթագրություններ Խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. Discogs — 2000.
  3. Argentine Soccer Database (իսպ.)
  4. Wallace, Sam (փետրվարի 24, 2007)։ «Doing a Makelele – so good they named it after him»։ The Independent (UK)։ Արխիվացված է օրիգինալից 2008-06-05-ին։ Վերցված է դեկտեմբերի 4, 2008 
  5. «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2016-07-29-ին։ Վերցված է 2016-01-08 
  6. 6,0 6,1 Mtembezi Chumvi (2002)։ «Swahili Stars»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-18-ին։ Վերցված է նոյեմբերի 30, 2008 
  7. «Unhappy Makélelé continues pay rise rebellion»։ China Daily։ օգոստոսի 15, 2003։ Վերցված է մարտի 30, 2007 
  8. Stevens Richard (սեպտեմբերի 11, 2003)։ «Perez has parting shot at Makélelé»։ The Guardian (UK)։ Վերցված է մարտի 30, 2007 
  9. «Макелеле перешёл в «Пари Сен-Жермен»»։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-31-ին։ Վերցված է 2016-01-08 
  10. «Chelsea boss Scolari faces huge challenge to fill Makelele's boots ahead of his first game in charge»։ Daily Mail (UK)։ հուլիսի 23, 2008։ Վերցված է նոյեմբերի 11, 2009 
  11. «Hierro's hunger drives Bolton to brink of history»։ Fernando Hierro.com։ ապրիլի 30, 2005։ Վերցված է մարտի 30, 2007 
  12. «Finally Makelele»։ The Daily Star։ սեպտեմբերի 2, 2003։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-19-ին։ Վերցված է օգոստոսի 17, 2014 
  13. «Тюрам и Макелеле завершили международную карьеру»։ www.sportbox.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-02-29-ին։ Վերցված է 2008-06-18 
  14. «Makelele is free to make his choice»։ New York Times։ օգոստոսի 29, 2006։ Վերցված է հունիսի 20, 2013 
  15. Клод Макелеле возглавит «Бастию»
  16. [ http://www.championat.com/football/news-1973378-prezident-bastii-otstavka-makelele---samoe-tjazhjoloe-reshenie-dlja-menja-za-5-let.html Президент «Бастии»: отставка Макелеле — самое тяжёлое решение для меня за 5 лет]
  17. «France duo call it quits»։ Sky Sports։ հունիսի 18, 2008։ Վերցված է հունիսի 18, 2007 
  18. «M&S lingerie model Noemie Lenoir falls for rap mogul Russell Simmons after love split»։ Daily Mail (London)։ հունիսի 24, 2009 
  19. Hodge Katie, Clarke Josie (մայիսի 13, 2010)։ «M&S model Noemie Lenoir recovers after 'suicide bid'»։ London: independent.co.uk։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-31-ին։ Վերցված է 2016-01-08 
  20. «Makélélé leaves Chelsea to link up with PSG»։ FourFourTwo։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-12-ին։ Վերցված է հուլիսի 21, 2008 
  21. «Makélélé leaves Chelsea for PSG»։ BBC Sport։ հուլիսի 21, 2008։ Վերցված է հուլիսի 21, 2008 
  22. «Makelele to hang up boots»։ Sky Sports 

Արտաքին հղումներ Խմբագրել