Ֆլիքեր համաշխարհային հյուրախաղ
Ֆլիքեր համաշխարհային հյուրախաղը իռլանդացի երգիչ Նայլ Հորանի թվով երկրորդ համաշխարհային հյուրախաղն է՝ իր համանուն ալբոմին աջակցելու համար[1]։ Հյուրախաղը սկսել է 2018 թվականի մարտի 10-ին։ Առաջին համերգային ծրագիրը տեղի է ունեցել Իռլանդիայի Կիլլարնի քաղաքում, այնուհետև Ասիայում, Լատինական Ամերիկայում, Հյուսիսային Ամերիկայում։ Հյուրախաղի վերջին կանգառը եղել է Հյուսիսային Ամերիկայի Ֆլորիդա քաղաքը, որը տեղի է ունեցել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին[2]։
Պատմություն
խմբագրել2017 թվականի սեպտեմբերի 7-ին Նայլն իր ինստագրամյան և թվիթերյան էջերում հայտարարել է, որ «Ֆլիքեր հյուրախաղի» առաջին համերգները կլինեն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[3]։ Երաժշտական լրատվականները սկսել են տարածել հետևյալ հաղորդագրությունը. «Հունիսին կսկսվի Հորանի առաջին համերգային շրջագայությունն Ավստրալիայում, և մենք կլսենք երգիչ-ստեղծագործողի արդեն իսկ թողարկված՝ This Town, Slow Hands սինգլների և իր դեռ չթողարկված ալբոմի մյուս երգերի կենդանի կատարումները։ Հյուրախաղին կմիանա երգիչ-ստեղծագործող Մարեն Մորիսը»[4]։
Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում կայանալիք համերգային ծրագրերի ամսաթվերը հայտարարվել են 2017 թվականի սեպտեմբերի 15-ին։ Այդ ժամանակ են հաստատվել նաև Մարեն Մորիսի` հյուրախաղին միանալու մասին լուրերը։ Հյուրախաղի մասին հայտարարություններին հետևել է նաև երգչի դեբյուտային «Ֆլիքեր» ալբոմի պատկերազարդ շապիկը և թողարկվելու ամսաթիվը՝ 2017 թվական, հոկտեմբերի 20։ Հյուսիսային Ամերիկայում կայանալիք համերգների տոմսերը սկսել են վաճառվել 2017 թվականի սեպտեմբերի 22–ից[5]։ Հորանը, «Ֆլիքեր հյուրախաղի», Լատինական Ամերիկայում կայանալիք համերգների ամսաթվերը հայտարարել է 2017 թվականի հոկտեմբերի 2–ին[6]։ Եվրոպայի համերգների ամսաթվերը և Ջուլիա Մայքլզի` հյուրախաղին միանալու մասին լուրերը հաստատվել են 2017 թվականի հոկտեմբերի 6–ին[7]։ Այդ մասին Բելֆասթ տելեգրաֆ ամսագրում ասվում էր. «Նայլն իր 2018 թվականի հյուրախաղը կսկսի Դուբլինում, մարտի 12–ին։ Եվրոպայում, իր հյուրախաղի շրջանակներում համերգներ կունենա նաև Լոնդոնում, Մանչեստրում, Բեռլինում և Ամստերդամում»[8]։ Որոշ ժամանակ անց Հորանը Դուբլինում ավելացրել է ևս մեկ համերգային ծրագիր, քանի որ առաջինի տոմսերը չափազանց շուտ էին վերջացել[9]։ 2017 թվականի հոկտեմբերի 26–ին հայտարարվել են «Ֆլիքեր յուրախաղի» համերգային վերջին՝ Ֆիլիպիններում, Սինգապուրում և Ճապոնիայում ծրագրերի ամսաթվերը[10]։
Քննադատական ակնարկներ
խմբագրել«Ֆլիքեր» համաշխարհային շրջագայությունը բավականին շատ դրական կարծիքներ է ստացել քննադատներից։ Երեկոյան ժամ (Evening Times) թերթի հեղինակ Ստեքի Մուլենը հոդված է գրել այն մասին, որ Հորանի ստեղծագործական ժանրը որպես սոլո արտիստի, խիստ տարբերվում է այն ժանրից, որում ստեղծագործում էր նա, երբ դեռ գտնվում էր One Direction բենդում[11]։ Հորանի համերգներից մեկին մասնակցած քննադատ Ռոուզ Ռիդելը տպավորված նշել է, որ Նայլը բեմում կարծես տանն լիներ, և որ նա ծնված է շրջագայությունների համար։ Ռոուզն ավելացրել է. «Երեկոյի առաջին քավրից հետո, Հորանը բեմ է հրավիրել Մարեն Մորիսին և նրանք կատարեցին Seeing Blind դուետը, որի կենդանի կատարումը հնչում էր այքնան լավ, ինչքան որ ձայնագրված տարբերակը»։ Լրագրողի վրա մեծ տպավորություն են գործադրել նաև Հորանի Fire Away և One Direction խմբի Fool's Gold երգերի կատարումները[12]։ The Independent բրիտանական օրաթերթի խմբագիր Ռոիսին Օ Քոնորը գրել է. «Նրա առաջին կատարումից հետո հասկացա, որ նա գիտակ է։, ինքնակրթման գործընթացի մեջ գտնվող ստեղծագործող։ Նրա ալբոմի վերնագիրը հուզիչ և ռոմանտիկ է»։ Խմբագիրը, ով ներկա էր եղել Նայլի Լոնդոնի համերգին այն գնահատել է 4/5 աստղով։ Beat ամսագրից Մատիլդա Էլգուդն գրել է. «Հորանը համերգն սկսեց On the Loose երգով և սահուն կերպով անցում կատարեց ամբոխի սիրելի This Town երգին»։ Մեկ այլ լրագրող, Մեթ Օբերհարդը, նկատել է. «Հորանը իր գրեթե բոլոր կատարումների ընթացքում կիթառ էր նվագում` ցույց տալով իր երաժշտական ձեռքբերումները»։
Երգացանկ
խմբագրելԱյս երգացանկը օգտագործվել է է 2018 թվականի հուլիսի 18-ին, Տեխասի Վուդլենդ քաղաքի համերգի ժամանակ։ Այն հնարավոր է չհամապատասխանի բոլոր համերգների դեպքում[13]։
- On The Loose
- The Tide
- This Town
- Paper Houses
- You and Me
- Dancing in the Dark (Բրյուս Սփրինգսթինի երգի քավըր)
- Seeing Blind Մարեն Մորիսի հետ
- Flicker
- Fool's Gold" (One Direction քավըր)
- Too Much To Ask
- "So Long" (չթողարկված)
- Since We’re Alone
- Fire Away
- Finally Free
- On My Own
- երկու կատարում
- Drag Me Down (One Direction խմբի երգի քավըր)
- Slow Hands
- Mirrors
Հյուրախաղի ամսաթվեր
խմբագրելԱմսաթիվ | Քաղաք | Երկիր | Դահլիճ | Բացման արարողություն | Հաճախում | Եկամուտ |
---|---|---|---|---|---|---|
Եվրոպա[1][14] | ||||||
մարտի 10 2018 | Կիլլարնի | Իռլանդիա | INEC Killarney | Վայլդ Յաֆ | 3,891 / 3,891 | $218,574 |
մարտի 12, 2018 | Դուբլին | 3Arena | Ջուլիա Մայքլզ | |||
մարտի 13 2018 | Բելֆասթ | Հյուսիսային Իռլանդիա | SSE Arena | — | — | |
մարտի 15 2018 | Մանչեստեր | Անգլիա | O2Apollo | — | — | |
մարտի 16 2018 | ||||||
մարտի 18 2018 | Գլազգո | Շոտլանդիա | SEC Armadillo | Ջուլիա Մայքլզ Lewis Capaldi |
5,765 / 5,770 | $305,079 |
մարտի 19 2018 | ||||||
մարտի 22 2018 | Լոնդոն | Անգլիա | O2 Brixton Academy | Ջուլիա Մայքլզ Հեյլի Ստենֆիլդ |
— | — |
մարտի 24 2018 | Քարդիֆ | Ուելս | Motorpoint Arena | Ջուլիա Մայքլզ | — | — |
մարտի 26 2018 | Բոունեմաֆ | Անգլիա | Windsor Hall | — | — | |
մարտի 27 2018 | Բրայթոն | Brighton Centre | — | — | ||
մարտի 29 2018 | Դուբլին | Իռլանդիա | 3Arena | — | — | |
ապրիլի 18 2018 | Փարիզ | Ֆրանսիա | Zénith Paris | — | — | |
ապրիլի 19 2018 | Քյոլն | Գերմանիա | Palladium | — | — | |
ապրիլի 21 2018 | Բեռլին | Tempodrom | — | — | ||
ապրիլի 22 2018 | Կոպենհագեն | Դանիա | Store Vega | — | — | |
ապրիլի 24 2018 | Օսլո | Նորվեգիա | Sentrum Scene | — | — | |
ապրիլի 25 2018 | Ստոքհոլմ | Շվեդիա | Fryshuset Arenan | — | — | |
ապրիլի 27 2018 | Համբուրգ | Գերմանիա | Mehr!-Theater am Großmarkt | — | — | |
ապրիլի 28 2018 | Ամստերդամ | Նիդեռլանդներ | AFAS Live | — | — | |
ապրիլի 30 2018 | Բրյուսել | Բելգիա | Forest National | 7,398 / 8,000 | $335,474 | |
մայիսի 1 2018 | Մյունխեյն | Գերմանիա | TonHalle | — | — | |
մայիսի 3 2018 | Ցյուրիխ | Շվեյցարիա | Halle 622 | — | — | |
մայիսի 4 2018 | Վիեննա | Ավստրիա | Gasometer | — | — | |
մայիսի 6 2018 | Բոլոնիա | Իտալիա | Unipol Arena | — | — | |
մայիսի 7 2018 | Միլան | Mediolanum Forum | — | — | ||
մայիսի 9 2018 | Բարսելոնա | Իսպանիա | Sala Razzmatazz | — | — | |
մայիսի 11 2018 | Մադրիդ | Sala Riviera | — | — | ||
մայիսի 12 2018 | Լիսաբոն | Պորտուգալիա | Coliseu dos Recreios | — | — | |
Օվկիանիա[1] | ||||||
հունիսի 1 2018 | Auckland | Նոր Զելանդիա | Spark Arena | Մարեն Մորիս | — | — |
3 June 2018 | Բրիսբեյն | Ավստրալիա | Brisbane Entertainment Centre | 4,550 / 4,550 | $382,655 | |
հունիսի 5 2018 | Սիդնեյ | Qudos Bank Arena | 6,834 / 7,462 | $574,454 | ||
հունիսի7 2018 | Բալբուռն | Margaret Court Arena | — | — | ||
Ասիա[1] | ||||||
հունիսի 10 2018 | Մանիլիա | Ֆիլիպիններ | Mall of Asia Arena | Jayda Avanzado | — | — |
հունիսի 12 2018 | Քուինսթաուն | Սինգապուր | The Star Performing Arts Centre | Ming Bridges | — | — |
հունիսի 14 2018 | Տոկիո | Ճապոնիա | Zepp DiverCity | Շուգր մի | — | — |
հունիսի 15 2018 | Shinkiba Studio Coast | — | — | |||
Լատինական Ամերիկա[1] | ||||||
հուլիսի 4 2018 | Սանտիագո | Չիլի | Movistar Arena | Մարեն Մորիս | — | — |
հուլիսի 6 2018 | Բուենոս Այրես | Արգենտինա | Estadio Luna Park | — | — | |
հուլիսի 8 2018 | Ռիո դե Ժանեյրո | Բրազիլիա | KM de Vantagens Hall | 3,264 / 5,412 | $164,699 | |
հուլիսի 10 2018 | Սան Պաուլո | Լատինական Ամերիկա | 6,207 / 7,350 | $348,497 | ||
հուլիսի 13 2018 | Մեքսիկա | Մեքսիկա | Pepsi Center WTC | — | — | |
հուլիսի 14 2018 | ||||||
Հյուսիսային Ամերիկա[1] | ||||||
հուլիսի 18 2018 | Վուդլենդս, Տեխաս | Միացյալ նահանգներ | Cynthia Woods Mitchell Pavilion | Մարեն Մորիս | — | — |
հուլիսի 20 2018 | Դալլաս | Starplex Pavilion | — | — | ||
հուլիսի 21 2018 | Ռոջերս, Արկանզաս | Walmart Arkansas Music Pavilion | — | — | ||
հուլիսի 23 2018 | Նեշվիլ, Թենեսի | Ascend Amphitheater | — | — | ||
հուլիսի 25 2018 | Ցիցինատի | Riverbend Music Center | — | — | ||
հուլիսի 26 2018 | Թինլեյ այգի | Hollywood Casino Amphitheatre | — | — | ||
հուլիսի 28 2018 | Տուլսա, Օկլահոմա | BOK Center | — | — | ||
հուլիսի 30 2018 | Ոեսթ Վալի Սիթի, Ուտահ | USANA Amphitheatre | — | — | ||
հուլիսի 31 2018 | Նամփա, Իտահո | Ford Amphitheater | — | — | ||
օգոստոսի 2 2018 | Օուբրն, Վաշինգտոն | White River Amphitheatre | — | — | ||
օգոստոսի 4 2018 | Մաունթին Վյու, Կալիֆոռնիա | Shoreline Amphitheatre | — | — | ||
օգոստոսի 5 2018 | Իրվայն, Կալիֆոռնիա | FivePoint Amphitheatre | — | — | ||
օգոստոսի 7 2018 | Լոս Անջելես | Greek Theatre | — | — | ||
օգոստոսի 8 2018 | ||||||
օգոստոսի 17 2018 | Չուլա Վիստա, Կալիֆոռնիա | Mattress Firm Amphitheatre | — | — | ||
օգոստոսի 18 2018 | Լաս Վեգաս | Pearl Concert Theater | — | — | ||
օգոստոսի 20 2018 | Մորիսոն, Կոլորադո | Red Rocks Amphitheatre | — | — | ||
օգոստոսի 22 2018 | Կանզաս, Միզուրի | Starlight Theatre | — | — | ||
օգոստոսի 23 2018 | Ֆալքոն հեյս, Մինեսոտա | Minnesota State Fair Grandstand | — | — | ||
օգոստոսի 25 2018 | Մերիլենդս հեյս, Միզուրի | Hollywood Casino Amphitheatre | — | — | ||
օգոստոսի 26 2018 | Նոբլեսլիվ, Ինդիանա | Ruoff Home Mortgage Music Center | — | — | ||
օգոստոսի 28 2018 | Քլարքսթոուն, Միչիգան | DTE Energy Music Theatre | — | — | ||
օգոստոսի 29 2018 | Սիյհոգա Ֆոլս, Օհայո | Blossom Music Center | — | — | ||
օգոստոսի 31 2018 | Բրիստոու, Վիրջինիա | Jiffy Lube Live | — | — | ||
սեպտեմբերի 2 2018 | Ալենթաուն, Փենիսլավիա | Allentown Fairgrounds Grandstand | — | — | ||
սեպտեմբերի 5 2018 | Տորոնտո | Կանադա | Budweiser Stage | — | — | |
սեպտեմբերի 7 2018 | Դարյեն, Նյու Յորք | Միացյալ Նահանգներ | Darien Lake Performing Arts Center | — | — | |
սեպտեմբերի 8 2018 | Մանսֆիլդ, Մասաչուսեթս | Xfinity Center | — | — | ||
սեմպտեբերի 11 2018 | Քեմդեն, Նյու Ջերսի | BB&T Pavilion | — | — | ||
սեպտեմբերի 12 2018 | Վենտաջ, Նյու Յորք | Jones Beach Theater | — | — | ||
սեպտեմբերի 14 2018 | Քոնեքթիքութ | Xfinity Theatre | — | — | ||
սեպտեմբերի 15 2018 | Հոլմդել Թաունշիփ Նյու Ջերսեյ | PNC Bank Arts Center | — | |||
սեպտեմբերի 17 2018 | Ռալեյ, Հյուսիսային Կարոլինա | Coastal Credit Union Music Park | — | — | ||
սեպտեմբերի 19 2018 | Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա | PNC Music Pavilion | — | — | ||
սեպտեմբերի 20 2018 | Ալֆառետա, Ջորջիա | Verizon Wireless Amphitheatre | — | — | ||
սեպտեմբերի 22 2018 | Տամպա, Ֆլորիդա | MidFlorida Credit Union Amphitheatre | — | — | ||
սեպտեմբերի 23 2018 | Ուեսթ Փալմ, Ֆլորիդա | Coral Sky Amphitheatre | — | — | ||
Ընդհանուր | — | — |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Tour». Niall Horan' Official Website. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 8-ին.
- ↑ Reed, Ryan (2017 թ․ սեպտեմբերի 15). «Niall Horan Plots Tour, Previews Debut LP With Silky New Song». Rolling Stone. Վերցված է 2018 թ․ հուլիսի 12-ին.
- ↑ M, Bianca (2017 թ․ սեպտեմբերի 8). «BREAKING: Niall Horan Announces His First Arena WORLD TOUR». Girlfriend Magazine. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Williams, Tom (2017 թ․ սեպտեմբերի 8). «One Direction's Niall Horan Announces 2018 Australian Tour». Music Feeds. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Tenreyro, Tatiana (2017 թ․ սեպտեմբերի 15). «Niall Horan Announces 2018 North American Tour With Maren Morris». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Wingfield, Katie (2017 թ․ հոկտեմբերի 2). «NIALL HORAN ANNOUNCES NEW DATE FOR MEXICO CITY CONCERT». Tiger Beat. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.(չաշխատող հղում)
- ↑ McNeilage, Ross (2017 թ․ հոկտեմբերի 6). «niall horan just announced a massive uk tour». MTV UK. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Niall Horan announces new concert dates for 2018 - including Belfast's SSE Arena». Belfast Telegraph. c. 2018. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Kelly, Aoife (2017 թ․ հոկտեմբերի 13). «Niall Horan adds second Dublin show on Flicker tour after first sells out in 5 minutes». Irish Independent.
- ↑ Iasimone, Ashley (2017 թ․ հոկտեմբերի 26). «Niall Horan Announces Philippines, Singapore & Japan Tour Dates». Billboard. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ Mullen, Stacey (2018 թ․ մարտի 18). «Review: Former One Direction star Niall Horan, Clyde Auditorium, Glasgow». Evening Times. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Elgood, Matilda (2018 թ․ հունիսի 1). «REVIEW: NIALL HORAN - SPARK ARENA, JUNE 2018». 'Coup De Main Magazine'. Վերցված է 2018 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ Help, Stadium (2018 թ․ հուլիսի 19). «Niall Horan Flicker World Tour Guide: Setlist, Tickets». Stadium Help. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 19-ին.
- ↑ Box score:
- Գլասգոու, մարտի 18-19. «Current Boxscore : Billboard». Billboard. 2018 թ․ մարտի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 28-ին.