One Direction
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
One Direction, անգլո-իռլանդական երաժշտական բոյ բենդ, Բրիտանիայի և ԱՄՆ–ի ամենահայտնի խմբերից մեկը, որը ստեղծվել է 2010 թվականին Լոնդոնում։ Խմբի ստեղծմանը նպաստել է անգլիական The X-Factor նախագիծը, որտեղ նրանք զբաղեցրել են երրորդ տեղը. նրանք՝ որպես անհատ կատարողներ, առանձին մասնակցել են այդ նախագծի լսումների փուլին, իսկ հաջորդ փուլից հանդես են եկել որպես խումբ Սայմոն Քաուելի գլխավորությամբ։ Խմբի անդամներն են Հարրի Սթայլսը, Զեյն Մալիկը, Նայլ Հորանը, Լիամ Փեյնը և Լուի Թոմլինսոնը։ Մինչև այժմ խումբն իր գործունեության ընթացքում թողարկել է 4 ստուդիական ալբոմ։
One Direction | |
---|---|
One Direction (2013) | |
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Միացյալ Թագավորություն, Լոնդոն |
Ժանրեր | Փոփ, փոփ ռոք, թին փոփ |
Գործունեություն | 2010-2016 |
Լեյբլ | Syco, Columbia |
Պարգևներ | |
Կայք | onedirectionmusic.com |
Անդամներ | |
Հարրի Սթայլս Նայլ Հորան Լիամ Փեյն Լուի Թոմլինսոն | |
Նախկին անդամներ | |
Զեյն Մալիկ | |
One Direction Վիքիպահեստում |
Խումբը ձևավորվել է Լոնդոնում 2010 թվականին The X-Factor նախագծի յոթերորդ եթերաշրջանի շրջանակներում։ Խմբի դեբյուտային ալբոմը «Up All Night»–ն է, որը թողարկվել է 2011 թվականի նոյեմբերի 18-ին։ Խմբի առաջին դեբյուտային ալբոմը այնքան մեծ տեղ զբաղեցրեց, որ գրանցվեց ԱՄՆ–ի ռեկորդային գրքում։ Նրանց մեծ ճանաչում բերեց «What Makes You Beautiful» երգը, և տղաները պայմանագիր ստորագրեցին Columbia Records ձայնագրման ստուդիայի հետ։ Իրենց դեբյուտային «Up All Night» ալբոմի շրջանակներում խումբը 2011 թվականի դեկտեմբերից մեկնեց շրջագայությունների։
Խմբի «Take Me Home» կոչվող երկրորդ ստուդիական ալբոմը թողարկվեց 2012 թվականի նոյեմբերի 9-ին, և հաջորդ տարվա փետրվար ամսին նրանք հանդես եկան համանուն շրջագայությամբ։ 2013 թվականի նոյեմբերի 25-ին թողարկվեց խմբի թվով երրորդ ստուդիական ալբոմը, որը կոչվում է «Midnight Memories»։ Ալբոմի շրջանակներում խումբը 2014 թվականի ապրիլին սկսեց իր նոր շրջագայությունները։
2013 թվականին տեղի ունեցավ հերթական համաշխարհային շրջագայությունը, որի ժամանակ միայն Ավստրալիայում և Նոր Զելանդիայում նրանք աշխատեցին մոտ 15 միլիոն դոլլար։
Նրանք մասնակցեցին մի շարք բարեգործական կազմակերպությունների և գովազդային համաձայնագրեր կնքեցին Pokémon–ի, Nokia–ի, HarperCollins–ի և Hasbro–ի հետ։
2012 թվականի օգոստոսին խումբը վաճառեց 12 միլիոն ձայնագրություն։ One Direction–ը այնպիսի պարգևների տեր է, ինչպիսիք են՝ BRIT Awards, երեք MTV Video Music Awards։
2015 թվականի սեպտեմբերին նրանք ձայնագրեցին «Made In The A.M.» ալբոմը, որի երգացանկն է՝ 1.Hey Angel 2.Drag Me Down 3.Perfect 4.Infinity 5.End Of The Day 6.If I Could Fly 7.Long Way Down 8.Never Enough 9.Olivia 10.What A Feeling 11.Love You, Goodbye 12.I Want To Write You A Song 13.History 14.Temporary Fix 15.Walking In The Wind 16.Wolves 17.A.M.:
Խմբի անդամներ
խմբագրելՀարրի Սթայլս , ծնվել է 1994 թվականի փետրվարի 1-ին Մեծ Բրիտանիայի Ռեդդիչ քաղաքում։ Նա խմբի ամենակրտսեր անդամն է։ Ունի մեծ քույր՝ Ջեմման։ Նա 7 տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։ Դպրոցում եղել է "White Eskimo" խմբի սոլիստը։ Մինչ "X-factor"-ին մասնակցելը աշխատել է հացաբուլկեղենի խանութում։"One Direction" անվանումը եղել է նրա միտքը։
Զեյն Մալիկ, ծնվել է 1993 թվականի հունվարի 12-ին Մեծ Բրիտանիայի Բրեդֆորդ քաղաքում։ Նա կիսով չափ պակիստանցի է։ Նրան շատ են դուր գալիս Բրունո Մարսի երգերը։ 2012 թվականից շփվել Little Mix խմբի Perrie Edwards-ի հետ։ 2013 թվականի օգոստոսի 18-ին Զեյնը նրան առաջարկություն է արել։ 2015 թվականին նրանք բաժանվել են։ Նույն թվականից սկսած Զեյնը հանդիպում է Ջիջի Հադիդի հետ։2020 թվականին ծնվեց զույգի առաջնեկը ` Khai-ն։
Նայլ Հորան, ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 13-ին Իռլանդիայում։ Ունի մեկ եղբայր։ X Factor-ի լսումների ժամանակ նա ասել է.« Ես 16 տարեկան եմ և ցանկանում եմ ունենալ մեծ անուն, ինչպես Բեյոնսեն և Ջասթին Բիբերը»։
Լիամ Փեյն, ծնվել է 1993 թվականի օգոստոսի 29-ին Մեծ Բրիտանիայում։ 14 տարեկանում մասնակցել է The X-Factor նախագծին, սակայն Սայմոն Քաուելը նրան խորհուրդ է տվել դպրոցը ավարտել և հետո նորից գալ։ 16 տարեկանում կրկին մասնակցության փորձ արեց։ 2010-2013 թվականներին շփվել է պարուհի Դանիելա Փիզերի հետ։ 2013 թվականից հանդիպել է Սոֆիա Սմիթի հետ։2015 թվականին նրանք բաժանվել են։ Նույն թվականից սկսած Լիամ Փեյնը հանդիպում էր Շերիլ Քոուլի հետ: Նրանք ունեն մի տղա ։Այժմ Փեյնը նշանված է Մայա Հենրիի հետ։
2024թ․-ի Հոկտեմբերի 16-ին տեղական ժամանակով ժամը 17։00-ին, Արգենտինայում 31 տարեկան հասակում մահացել է One Direction-ի աստղ Լիամ Փեյնը՝ ընկնելով Բուենոս Այրեսի հյուրանոցի երրորդ հարկից, հայտնում է ոստիկանությունը։ Հայտարարության մեջ ոստիկանությունը հայտնել է, որ իրենք հայտնաբերել են Փեյնի մարմինը այն բանից հետո, երբ չորեքշաբթի օրը շտապօգնության բրիգադը արձագանքել է Պալերմոյի բարձրակարգ թաղամասում գտնվող զանգին: Հինգշաբթի օրը Բուենոս Այրեսի ոստիկանությունը հայտնել է, որ նախնական դիահերձումը ցույց է տալիս, որ Լիամ Փեյնը մահացել է արտաքին և ներքին արյունահոսության վնասվածքներից: Ոստիկանությունը ստուգել է այն հատվածը, որտեղ ընկել է Փեյնը, և հայտնաբերել իրեր, այդ թվում՝ ալկոհոլ և հեռախոս։ Փեյնը համաշխարհային համբավ է ձեռք բերել որպես 2010 թվականին X Factor հեռուստաշոուում ստեղծված շատ սիրված բոյբենդի՝ Հարի Սթայլսի, Լուի Թոմլինսոնի, Նայլ Հորանի և Զեյն Մալիկի հետ միասին։ Հաջորդ օրը խմբի մնացած անդամները (ներառյալ Մալիկը) հրապարակեցին համատեղ հայտարարություն՝ հարգանքի տուրք մատուցելով իրենց ընկերոջը՝ Փեյնին։
Լուի Թոմլինսոն, ծնվել է 1991 թվականի դեկտեմբերի 24-ին Մեծ Բրիտանիայի Դոնքաստեր քաղաքում՝ կրելով Լուի Թրոյ Օսթին անունը, բայց հետո վերցրել է իր խորթ հոր ազգանունը։ Նա «Դոնքաստեր» ֆուտբոլային ակումբի անդամ է։Ընկերուհին Էլեանորն է,սակայն Լուիի երկրպագուները վստահ են,որ Էլեանորը ձևական բնույթ է կրում,և Լուին վաղուց ամուսնացած է Հարրի Սթայլզի հետ։
Պատմություն
խմբագրել2010—11։ Խմբի ձևավորումը
խմբագրել«The X Factor»–ին մասնակցելուց հետո, նրանք միասին մոտ երկու շաբաթ աշխատեցին, որպեսզի պրակտիկան և միմյանց լավ ճանաչեն։ Հարրի Սթայլսը առաջարկեց խումբն անվանել One Direction, մտածելով, որ այդ անունը ելույթների ժամանակ գեղեցիկ կհնչի։ Ելույթների ժամանակ նրանք կատարում էին Pink–ի, Coldplay–ի, The Beatles–ի, Elton John–ի, Kelly Clarkson–ի, Snow Patrol–ի, Kim Wilde–ի, Rihanna–ի երգերը։
Չորս շաբաթում Սայմոն Քաուելի F.Y.D., Diva Fever, Belle Amie խմբերը դուրս մնացին նախագծից, իսկ One Direction–ը մնաց Սայմոնի վերջին մասնակիցը։ Անմիջապես ֆինալից հետո, երբ նրանք զբաղեցրին երրորդ տեղը, նրանց ֆինալում հաղթանակի համար ստեղծված «Forever Young» երգը սկսեց արտահոսել ինտերնետում։ Այնուհետև հայտնի դարձավ, որ նրանք Սայմոն Քաուելի հետ պայմանագիր են կնքել։
Նրանց դեբյուտային ալբոմը սկսեց ձայնագրվել 2011 թվականի հունվարից և, խմբի անդամները մեկնեցին Լոս Անջելես և սկսեցին աշխատել RedOne պրոդյուսերի հետ։ Փետրվարին One Direction–ը և «The X Factor»–ի այլ անդամներ գնացին համերգային շրջագայության։ Մեծ Բրիտանիայում նրանց բոլոր համերգներին այցելում է ավելի քան 500 000 մարդ։ Շրջագայությունից հետո, ապրիլին, խումբը շարունակեց ձայնագրել դեբյուտային ալբոմը։ Ստուդիական ձայնագրությունները տեղի ունեցան Մեծ Բրիտանիայում, Շվեդիայում, ԱՄՆ–ում։ One Direction–ը աշխատեց Կառլ Ֆալկ, Սևան Կոտեչա, Սթիվ Մակ և այլ պրոդյուսերների հետ։
2011—12: Միջազգային ճանաչումը
խմբագրելOne Direction–ը հայնտի դարձավ 2011 թվականի սեպտեմբերի «What Makes You Beautiful» երգով, որը UK Singles Chart–ում զբաղեցրեց առաջին տեղը և Sony Music Entertainment պատմության մեջ դարձավ ամենաշատ պատվիրված երգը։ մինի –ում այդ երգը երկու ամսում հավաքեց ավելի քան 24 միլիոն դիտում։ Առաջին շաբաթում վաճառվեց 153 հազար սկավառակ։ Հաջորդ՝ «Gotta Be You» երգը YouTube–ում երկու շաբաթում հավաքեց ավելի քան 6 միլիոն դիտում։ Ամսվա ընթացքում վաճառվեցին ավելի քան 88 հազար երգի պատճեններ։ Մյուս «Gotta Be You» և «One Thing» երգերը եղան Մեծ Բրիտանիայի լավագույն տասնյակում։
2011 թվականի նոյեմբերին Հյ․ Ամերիկայում Columbia Record–ի հետ պայմանագիր գրվեց։ Սթիվ Բարնետը՝ Columbia Records–ի համանախագահը, ասաց, որ իր համար շատ դժվար է պայմանագիր կնքել, քանի որ տղաները երիտասարդ են և անփորձ։ 2012 թվականին թողարկվեց «What Makes You Beautiful» երգը և, մայիսին ԱՄՆ–ում ծախվեց ավելի քան 2 միլիոն պատճեն։ 2012 թվականի նոյեմբերի 21–ին ստեղծվեց խմբի առաջին ալբոմը, որը գլխավորվեց տասնվեց երկրներում։ Այն Բրիտանական աղյուսակում զբաղեցրեց երկրորդ տեղը, վաճառվեց 138 631 պատճեն։ Մեծ Բրիտաիայի ալբոմների աղյուսակում դարձավ ամենաարագ վաճառվող դեբյուտային ալբոմը։ 2012 թվականի մայիսի 13–ին Մեծ Բրիտանիայում վաճառվեց « Up All Night»–ի 608 382 պատճեն, իսկ 2012 թվականի հուլիսի 1–ին ԱՄՆ–ում վաճառվեց 899 000 պատճեն։ 2012 թվականի հունիսին ամբողջ աշխարհում վաճառվեց ալբոմի 2,7 միլիոն պատճեն։ 2011 թվականի դեկտեմբերին One Direction–ը թողարկեց երկու սեփական գրքեր, Forever Young և Dare to Dream անուններով։
Սկավառակագրություն
խմբագրելՍտուդիական ալբոմներ
խմբագրել- «Up All Night» (2011)
- «Take Me Home» (2012)
- «Midnight Memories» (2013)
- «Four» (2014)
- «Made In The A.M.» (2015)
Երգեր
խմբագրել- «What Makes You Beautiful» (2011)
- «Gotta Be You» (2011)
- «One Thing» (2012)
- «More Than This» (2012)
- «Live While We’re Young» (2012)
- «Little Things» (2012)
- «Kiss You» (2013)
- «One Way or Another (Teenage Kicks)» (2013)
- «Best Song Ever» (2013)
- «Story of my life» (2013)
- «Midnight Memories» (2014)
- «You & I» (2014)
- «Steal My Girl » (2014)
- « Night Changes» (2014)
- « Drag Me Down» (2015)
- « Perfect» (2015)
- « History » (2016)
Ֆիլմագրություն
խմբագրելՀեռուստատեսություն | |||||
---|---|---|---|---|---|
Թվական | Անվանում | Դեր | Տեղեկություն | ||
2010 | The X Factor | Մասնակիցներ | One Direction–ը կազմավորվեց և զբաղեցրեց երրորդ տեղ | ||
2011 | ITV2 Special, One Direction: A Year in the Making | Դերերում իրենք իրենց | One Direction–ի կենսագրությունը The X Factor 2010–ից հետո | ||
2012 | Dancing on Ice | Հյուրեր | «Pop Week» (սերիա 7, շաբաթ 5) | ||
Saturday Night Live | «Sofia Vergara/One Direction» (Սեզոն 37, սերիա 720) | ||||
iCarly | Հյուրեր | «iGo One Direction» (Սեզոն 6, սերիա 96) | |||
The X Factor (Ավստրալիա) | Աստղային մարզիչներ | Չորրորդ սեզոնում One Direction–ի տղաները հրավիրված են, որպես մարզիչներ, «տնային այցելությունների» ժամանակ | |||
|