Ջուլիա Մայքլզ

ամերիկացի երգչուհի

Ջուլիա Կարին Կավազոս[2] (անգլ.՝ Julia Carin Cavazos, նոյեմբերի 13, 1993(1993-11-13)[1], Դավենփորթ, Այովա, ԱՄՆ), բեմական անունը՝ Ջուլիա Մայքլզ (անգլ.՝ Julia Michaels), ամերիկացի երգչուհի և երգերի հեղինակ։ Նա սկսել է իր գործունեությունը որպես դեռահաս և հետո սկսել է երգեր գրել, որոնք տրվել են ուրիշ հայտնի երգիչների, ինչպիսիք են՝ Դեմի Լովատո, Fifth Harmony, Հեյլի Սթեյնֆիլդ և Գվեն Ստեֆանի։ 2017 թվականին Մայքլզը պայմանագիր է կնքել Republic Records -ի հետ, թողարկել իր դեբյուտային սոլո սինգլը՝ "Issues"-ը, որը Միացյալ Նահանգների Billboard Hot 100-ում հասավ մինչև 11-րդ հորիզոնական։ Այնուհետև թողարկեց իր դեբյուտային ալբոմը՝ Nervous System-ը։

Ջուլիա Մայքլզ
Ի ծնե անունJulia Carin Cavazos
Նաև հայտնի է որպեսJulia Michaels
Ծնվել էնոյեմբերի 13, 1993(1993-11-13)[1] (30 տարեկան)
Դավենփորթ, Այովա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերփոփ և EDM
Մասնագիտությունհեղինակ-կատարող, երգչուհի և երգերի հեղինակ
Գործիքներդաշնամուր և վոկալ
Գործունեություն2010–այժմ
ԼեյբլRepublic Records
Կայքjuliamichaelsofficial.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Julia Michaels Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

Վաղ կյանք խմբագրել

Ջուլիա Մայքլզը ծնվել է Դավենպորտում, բայց տեղափոխվել է Սանտա Կլարիտա, Կալիֆոռնիա, Լոս Անջելեսի հյուսիսը։ Նրա հայրը՝ Խուան Մանուել Կավազոսը, պուերտոռիկացի է, և իր անունը գործունեության նպատկներով փոխել է Ջոն Մայքլզի։ Նա սկսել է երգել 12 տարեկանում։ 14 տարեկանում գրել է «Austin and Ally Theme»-ը և շատ ուրիշ երգեր հեռուստատեսության համար, ինչպես նաև իր առաջին 5 երգերը։ 19 տարեկանում նա հանդիպեց Լինդի Ռոբինսին, ում հետ նա Դեմի Լովատոյի համար գրել է «Fire Starter», իսկ Fifth Harmony-ի համար «Miss Movin» երգերը[3]։

Մայքլզը 16 տարեկանից սկսել է երգեր գրել Hollywood Pop Circuits-ում։ Երբ նա 20 տարեկան էր, նա հանդիպեց Ջասթին Թրանթերին, ում հետ նա հաճախ էր համագործակցում[4]։ Ռիո դե Ժանեյրոյում՝ Ամառային օլիմպիական խաղեր 2016-ի փակման արարողությունում, նորվեգացի երաժիշտ Kygo-ի հետ ներկայացրեց «Carry Me» երգը[5]։

2017- մեր օրեր խմբագրել

2017 թվականի հունվարին Մայքլզը թողարկեց իր առաջին սոլո սինգլը՝ «Issues»-ը[6]։ Մայքլզն ասում էր, որ դա առաջին անգամն էր, որ իր գրած երգն այնքան էր իրեն նմանեցրել, որ չէր պատկերացնում ուրիշին երգելիս։ Ինչպես նաև նա ասում էր, որ շատ հայտնի երգիչներ պայքարում էին իր երգի համար, բայց նա այդ երգը թողեց իրեն[7]։

Մայքլզի առաջին դեբյուտային ալբոմը՝ «Nervous System»-ը, թողարկվել էր 2017 թվականի հուլիսի 28-ին[8]։

Նրա երկրորդ սինգլը՝ «Uh Huh»-ը, թողարկվել էր 2017 թվականի հունիսի 2-ին[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլիա Մայքլզ» հոդվածին։