Ամարկորդ
«Ամարկորդ» (իտալ.՝ Amarcord), 1973 թվականին ռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի կողմից նկարահանված իտալական կատակերգական դրամա։ Համարվում է Ֆելինիի ամենահայտնի գործերից։
Ամարկորդ իտալ.՝ Amarcord | |
---|---|
Երկիր | Ֆրանսիա[1] Իտալիա[1] |
Ժանր | արտհաուս, պատմություն հասունացման մասին, կինոկատակերգություն և դրամա |
Թեմա | մարմնավաճառություն |
Թվական | 1973 և մարտի 22, 1974[2] |
Լեզու | իտալերեն և հին հունարեն |
Ռեժիսոր | Ֆեդերիկո Ֆելինի |
Պրոդյուսեր | Ֆրանկո Քրիստալդի |
Սցենարի հեղինակ | Ֆեդերիկո Ֆելինի և Տոնինո Գուերա |
Դերակատարներ | Բրունո Ձանին, Արմանդո Բրանչա, Պուպոլլա Մաջիո, Ջուզեպպե Լանիգրո, Նանդո Օրֆեի, Չիչիո Ինգրասիա, Մագալի Նոել, Նելլա Գամբինի, Անտոնինո Ֆաա դի Բրունո, Ալվարո Վիտալի, Արիստիդե Կապորալե, Մարչելլա դե Ֆոլկո, Մարիա Անտոնիետտա Բելուցցի, Ժոզիան Տանցիլլի, Ֆրանկո Ֆրանկի, Լուիջի Ռոսսի, Ֆրանչեսկո Մազելլի, Ջոն Կարլսեն[3], Պաոլո Բարոնի[3] և Քերոլին Դե Ֆոնսեկա[3] |
Օպերատոր | Ջուզեպե Ռոտունո |
Երաժշտություն | Նինո Ռոտա |
Մոնտաժ | Ռուջերո Մաստրոյաննի |
Պատմվածքի վայր | Իտալիա |
Տևողություն | 127 րոպե |
Amarcord Վիքիպահեստում |
Գործողությունների վայր ու ժամանակ
խմբագրելԿինոնկարը կիսաինքնակենսագրական է, հիմնված է ռեժիսորի մանկության հիշողությունների վրա։ Գործողությունների վայրը իտալական փոքրիկ քաղաքն է՝ Ռիմինին[4], գործողությունների ժամանակաշրջանը՝ 1930-ական թվականները, ֆաշիզմի դարաշրջանը[5]։
Ֆիլմի կառուցածք
խմբագրելՖիլմը չունի հստակ արտահայտված սյուժե։ Կազմված է մի շարք էպիզոդներից, երբեմն լիրիկական, երբեմն կատակերգական։ Ուշադրության կենտրոնում տիպիկ իտալական ընտանիք է՝ պատանի Տիտան, նրա ծնողները, պապը, հոգեկան խնդիրներ ունեցող Թեո հորեղբայրը։ Հանդիսատեսի աչքի առաջ գունագեղ տեսարաններ են դպրոցական կյանքից, ընտանեկան կենցաղից։ Փոխվում են եղանակները, բայց անփոփոխ է քաղաքացիների սերը քաղաքի գեղեցկուհի Գրադիսկայի հանդեպ, ով երազում է իր Հարրի Կուպերի մասին, իսկ երբեմն էլ սպասարկում է ժամանած հայտնիներին։ Ֆիլմի վերջում նա գտնում է իր սիրուն և ամուսնանում։
Տոնինո Գուերան որպես համատեղ սցենարի հեղինակ
խմբագրելՄի անգամ Տոնինո Գուերային հարցնում են.
—Ինձ միշտ հետաքրքրել է, ով է ավելի շատ Ամարկորդում, Ֆելինին, թե՞ Գուերան։
—Դա սխալ հարց է։ Գուերան այն է, ինչ գրված է թղթին, իսկ Ֆելինին այն, ինչ «գրված է» Էկրանին։
Անվանում
խմբագրելՖիլմի անվանումը բաղկացած է մի քանի մասից։ «Amarcord» ([a m’arcòrd]) տարբերակ է իտալական «mi ricordo» արտահայտության, ինչը նշանակում է «ես հիշում եմ», Ռիմինիի բարբառով։ Բացի դրանից, անվան մեջ առկա են իտալական բառերի արմատներ «սեր», «դառը» և «թել», այս կերպ, «դառը սիրո թելերը, կապված հեղինակի անցյալի հետ».
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Մագալի Նոել | Գրադիսկա |
Բրունո Ձանին | Տիտա |
Պուպելլա Մաջո | Միրանդա Բիոնդի |
Արմանդո Բրանչա | Աուրելիո Բիոնդի |
Ստեֆանո Պրոյետտի | Օլիվա |
Ջուզեպե Յանիգրո | Տիտայի պապը |
Նանդինո Օրֆեյ | Տիտայի հորեղբայրը |
Չիչո Ինգրասսիա | հորեղբայր Թեո |
Կարլա Մորա | Ջինա |
Ջոզիանա Տանցիլի | Աղվեսիկը |
Դոմենիկո Պերտիկա | կույր ակկորդեոնիստ |
Դինա Ադորնի | մաթեմատիկայի ուսուցիչը |
Արմանդո Վիլելլա | հունարենի ուսուցիչը |
Մարիա Անտոնիետտա Բելուցցի | պանդոկապանուհի |
Ջուլիետա Մազինա | Գրադիսկայի ընկերուհին |
Հետաքրքիր փաստեր
խմբագրելՁնագնդիկներ խաղալու տեսարանում նկարահանվել է իննամյա Էրոս Ռամազոտտին, ով այդ ժամանակահատվածում բնակվում էր Հռոմի արվարձաններում, որտեղ էլ ընթանում էին ֆիլմի նկարահանումները։
Դրվագներ ֆիլմից
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամարկորդ» հոդվածին։ |