Նինո Ռոտա
Նինո Ռոտա (իտալ. Nino Rota, իրական անունը՝ Ջովաննի Ռոտա Ռինալդի, դեկտեմբերի 3, 1911[2][3], Միլան, Իտալիայի թագավորություն[4][3] - ապրիլի 10, 1979[5][6][7][…], Հռոմ, Իտալիա[3]), իտալացի կոմպոզիտոր։ Արժանացել է «Օսկար», «Ոսկե գլոբուս» և «Գրեմմի» մրցանակների։
Նինո Ռոտա | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | իտալ.՝ Nino Rota |
Ի ծնե անուն | իտալ.՝ Giovanni Rota Rinaldi[1] |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1911[2][3] Միլան, Իտալիայի թագավորություն[4][3] |
Երկիր | ![]() ![]() |
Մահացել է | ապրիլի 10, 1979[5][6][7][…] (67 տարեկան) Հռոմ, Իտալիա[3] |
Գերեզման | Կամպո Վերանո |
Ժանրեր | օպերա[8], սիմֆոնիա, 20-րդ դարի դասական երաժշտություն և դասական երաժշտություն |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, դիրիժոր, ուսուցիչ, դաշնակահար, դերասան, սցենարիստ, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դասախոս և երաժիշտ |
Գործիքներ | դաշնամուր |
Կրթություն | Քերտիսի անվան երաժշտական ինստիտուտ, IES Manuel Murguía?, Միլանի կոնսերվատորիա և Սանտա Չեչիլիայի ազգային ակադեմիա |
Պարգևներ | |
Կայք | ninorota.com |
![]() |
Կենսագրություն
խմբագրելՆինո Ռոտան ծնվել է Միլանում՝ երաժիշտների ընտանիքում։ Մանկության տարիներին տեղափոխվել է Հռոմ և ընդունվել Սանտա-Չեչիլիա կոնսերվատորիան, որն ավարտել է 1929 թվականին։ Դեռ կոնսերվատորիայում սովորելու տարիներին Նինո Ռոտան ինքն իրեն դրսևորել է որպես հրաշամանուկ` հանդես գալով ինչպես կոմպոզիտոր, այնպես էլ նվագախմբի դիրիժոր, իսկ նրա առաջին` «L’infanzia di San Giovanni Battista» օրատորիան արդեն իսկ 1923 թվականին ներկայացվել էր Միլանում և Փարիզում։
1930 թվականից մինչև 1932 թվականը Նինո Ռոտան ապրել է ԱՄՆ-ում և Կերտիսի երաժշտության ինստիտուտում ստացել գիտական աստիճան։ Վերադառնալով Իտալիա, գրականություն է ուսումնասիրել Միլանի համալսարանում, որտեղ 1937 թվականին զբաղվել է մանկավարժությամբ։ 1950 թվականից մինչև իր մահը, նա Բարիի կոնսերվատորիայի տնօրենն էր։
Նինո Ռոտան հեղինակ է մի շարք օպերաների` «Ariodante» (1942 թ.), «Il capello di paglia di Firenze» (1955 թ.), «Aladino e la lampada magica» (1968 թ.), «La visita meravigliosa» (1970 թ.), «Napoli milionaria» (1977 թ.) և բալետների` «La rappresentazione di Adamo ed Eva» (1957 թ.), «Aci e Galatea» (1971 թ.), «Amor di poeta» (1978 թ.) և այլն։ Բացի այդ գրել է մեծ թվով ստեղծագործություններ նվագախմբի համար, որոնցից շատերը մինչ օրս կատարվում են ամբողջ աշխարհում։
1940-ական թվականների սկզբից Նինո Ռոտան երաժշտություն էր գրում կինոֆիլմերի համար։ Նա աշխատել է այնպիսի ռեժիսորների հետ, ինչպիսիք էին Ֆեդերիկո Ֆելինին, Ռենատո Կաստելլանին, Լուկինո Վիսկոնտին, Ֆրանկո Ձեֆֆիրելլին, Մարիո Մոնիչելլին, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան, Էդուարդո դե Ֆիլիպպոն և այլք։ Սակայն առավել արգասաբեր էր Ֆեդերիկո Ֆելինիի հետ համագործակցությունը։ Բացի կինոերաժշտությունից, Նինո Ռոտան հեղինակել է թատերական ներկայացումների համար գրված երաժշտական գործեր։
Նինո Ռոտան մահացել է 1979 թվականի ապրիլի 10-ին՝ սրտի անբավարարությունից։
Ֆիլմագրության ընտրանին
խմբագրելՆինո Ռոտան որպես կոմպոզիտոր հանդես է եկել բազմաթիվ ֆիլմերում, որոնցից արժե առանձնացնել դրանցից մի քանիսը.
Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում |
---|---|---|
1949 | Գայթակղություն | Obsession |
1952 | Սպիտակ Շեյխը | Lo sceicco bianco |
1954 | Ճանապարհ | La strada |
1956 | Պատերազմ և խաղաղություն | War and Peace |
1957 | Սպիտակ գիշերներ | Le notti bianche |
1957 | Կաբիրիայի գիշերները | Le notti di Cabiria |
1958 | Օրենքն օրենք է | La legge è legge |
1959 | Մեծ պատերազմ | La grande guerra |
1960 | Քաղցր կյանք | La dolce vita |
1960 | Ռոկկոն և իր եղբայրները | Rocco e i suoi fratelli |
1962 | Բոկաչո 70 | Boccaccio '70 |
1962 | Ալտոնայի մենակյացները | I sequestrati di Altona |
1963 | Ընձառյուծը | Il gattopardo |
1963 | Ութ ու կես | 8½ |
1965 | Ջուլիետան և հոգիները | Giulietta degli spiriti |
1967 | Կամակորի սանձահարումը | The Taming of the Shrew |
1968 | Ռոմեո և Ջուլիետ | Romeo and Juliet |
1969 | Ֆելինիի Սատիրիկոնը | Fellini - Satyricon |
1970 | Վաթեռլո | Waterloo |
1972 | Կնքահայրը | The Godfather |
1973 | Ամարկորդ | Amarcord |
1974 | Կնքահայրը 2 | The Godfather: Part II |
1976 | Ֆեդերիկո Ֆելինիի Կազանովան | Il Casanova di Federico Fellini |
1978 | Մահ Նեղոսի վրա | Death on the Nile |
1978 | Նվագախմբի փորձը | Prova d'orchestra |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ (unspecified title) — Rivista del Cinematografo.
- ↑ 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 Archivio Storico Ricordi — 1808.
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.nytimes.com/2000/03/29/style/29iht-hat.t.html
- ↑ 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 6,0 6,1 6,2 Encyclopædia Britannica
- ↑ 7,0 7,1 7,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ http://www.allmusic.com/artist/nino-rota-mn0000416785/biography
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Նինո Ռոտա» հոդվածին։ |