Սանտա Մարիա Մաջորե

Սանտա Մարիա Մաջորե (իտալ.՝ Basilica di S.Maria Maggiore), եկեղեցի, պապական բազիլիկ, Հռոմի չորս հայրապետական բազիլիկներից և յոթ ուխտավոր եկեղեցիներից մեկն է։

Սանտա Մարիա Մաջորե
Basilica di S.Maria Maggiore
Santa maria maggiore 051218-01.JPG
Հիմնական տվյալներ
Տեսակմեծ բազիլիկա, պապական բազիլիկա և ecclesiastical district?
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունՎատիկան
Դավանանքկաթոլիկություն
ԹեմՀռոմի թեմ
Մասն էՀին Հռոմ, Սուրբ գահի սեփականություններ և Հռոմի յոթ ուխտավորական եկեղեցիներ
Ժառանգության կարգավիճակԻտալիայի մշակութային ժառանգություն[1] և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մաս
ՆվիրվածՄարիամ Աստվածածին
ԱնվանվածOur Lady of the Snows?
ՃարտարապետՖերնինանդո Ֆուգա
ՀիմնադիրՍիքստոս III (Հռոմի պապ)
Ճարտարապետական տիպբազիլիկ
Ճարտարապետական ոճվաղքրիստոնեական ճարտարապետություն
Կառուցման սկիզբ440 թ.
Կառուցման ավարտ1750 թ.
Հիմնադրված5-րդ դար
80 մետր
Երկարություն92 մետր
Լայնություն80 մետր
Բարձրություն75 մետր
Շինանյութաղյուս, բետոն
vatican.va/various/basiliche/sm_maggiore/index_fr.html

ՊատմությունԽմբագրել

 
Սանտա Մարիա Մաջորե բազիլիկի ճակատամասը

Եկեղեցու հիմնադրման հետ կապված հետաքրքիր լեգենդ է եղել։ 352 թվականի մի ամառային գիշեր Լիբերիո պապի և հարուստ հռոմեացի Ջովաննի Պատրիցիայի երազում հայտվում է Տիրամայրը և հրամայում կառուցել եկեղեցի այնտեղ, որտեղ մյուս օրը ձյուն էր գալու։ Հաջորդ առավոտյան, 352 թվականի օգոստոսի հինգին Էսկվիլին բլրի վրա, որտեղ այժմ բազիլիկն է, ծածկված էր ձյունով։ Այդուհետ և սկսվել է եկեղեցու շինարարությունը։ Սիքստոս III Պապի (432-440) կողմից, 440-ական թվականներին կառուցված բազիլիկը փոխարինեց եկեղեցուն և նվիրվեց Տիրամորը։ Շատ պապեր, ձգտելով ավելի գեղեցիկ դարձնել այս պատվելի եկեղեցին, վերակառուցում և զարդարում էին այն։ Զանգակատունը Հռոմում ամենաբարձրն է (75 մ) և թվագրվում է 1377 թվականին։ Ներկայիս սյունասրահով և պատշգամբով ճակատամասը կառուցել է Ֆերդինանդո Ֆուգան 1740-ական թվականներին։ Պատշգամբում, պատի վրա, որը հանդիսանում էր հին եկեղեցու ճակատամասը, պահպանվել է 14-րդ դարի սկզբի խճանկարային դեկոր։

ԻնտերիերԽմբագրել

Եկեղեցու ինտերիերը, չնայած վերջին ձևափոխություններին, պատկերացում է տալիս վաղ քրիստոնեական հսկայական բազիլիկի մասին, որը տարբերվում է համամասնությունների կատարելությամբ, ներդաշնակությամբ և հանդիսավորությամբ։ Բացառիկ հետաքրքրություն են ներկայացնում եկեղեցին զարդարող խճանկարները։ Կենտրոնական նավում կան 5-րդ դարի Հին Կտակարանի սյուժետներով խճանկարներ, որոնք թարմությամբ, գույների պայծառությամբ և գեղեցկությամբ ապշեցնում են։ Հաղթակամարի խճանկարային սյուժետներում Ավետումն է, Հիսուսի ծնունդը և նրա երկրպագումը։ Դրանք ստեղծվել են 5-րդ դարում, բայց հավանական է, ավելի ուշ, քան կենտրոնական նավի կամարները։ Նրանցում զգացվում է Բյուզանդիայի ներգործությունը։ Աբսիդի խճանկարում, որտեղ պատկերված է Մարիամի թագադրումը, համատեղում են մասեր, որոնք վերաբերում են 5-րդ դարին։ Աբսիդը վերակառուցեցին նրանցով, որոնք ստեղծվել են 13-րդ դարում Նիկողայոս IV Պապի (1288—1292) հրամանով, Յակոպո Տորրիտիի կողմից։ Ուշադրության է արժանի նաև կեսոնապատ առաստաղը, որը համարվում է Ջուլիանո դա Սանգալլոյի աշխատանքը։ Ըստ ավանդույթի՝ առաստաղը ոսկեզօծելու համար օգտագործվել է Նոր երկրից (Պերուից) բերված առաջին պարտիայի ոսկին, որը Ալեքսանդր VI Պապը (1492—1503) նվեր էր ստացել իսպանական թագավորական ընտանիքից՝ Ֆերդինանտից և Իզաբելլայից։ Հատակը Կոսմատիների աշխատանքն է, որը 18-րդ դարի վերականգնումից հետո զգալիորեն փոխվել է։ Աջ նավի ծայրում գտնվում է կարդինալ Կոնսալվո Ռոդրիգեսի դամբարանը (13-րդ դար վերջ)։

ԿապելլաներԽմբագրել

 
Սիքստինյան կապելլա
 
Սֆորցա Կապելլան

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում երեք կապելլաներ։ Աջ կողմում գտնվող Սիքստինյան կապելլան կառուցել է Դոմենիկո Ֆոնտանան Սիքստոս V Պապի պատվերով։ Կապելլան ամբողջանում է գմբեթով, որն էլ առանձնանում է հարուստ դեկորով։ Այստեղ ամփոփված են Սիքստոս V (1585—1590) և Պիոս V (1566—1572) պապերը։ Նրանց դամբարանները զարդարված են խորաքանդակներով։ Սիքստուս V արձանը կերտել է Ջիովանի Պարակկան։ Այս կապելլայից անցնելով ձախ նավ՝ կարելի է մտնել Պաոլինյան կապելլա։ Այն նաև անվանում են Բորգեզե, քանի որ կառուցվել է Պողոս V պատվերով, որը սերում էր Բորգեզե տոհմից։ Այս կապելլայի նախագիծը համապատասխանում է Սիքստինյան կապելլային, բայց նրա հարդարանքն տարբերվում է առավել ճոխությամբ։ Կապելլայում ամփոփված են Կղեմենտ VIII (1592—1605) և Պողոս V (1605—1621) պապերը։ Այստեղ է նաև գտնվում Կույս Մարիամի ամենապատվելի պատկերը՝ Salus Populi Romani: Միևնույն կողմում, ելքի մոտ գտնվում է Սֆորցայի կապելլան, որը կառուցել է Ջակոմո դելա Պորտան, հավանաբար Միքելանջելոյի նախագծով։

 
Պաոլինյան կապելլա

ԵրգեհոնԽմբագրել

 
Սանտա Մարիա Մաջորեի աբսիդը

Բազիլիկի երգեհոնը տեղադրված է տրանսեպտի երկու ճակատին։ Պատկանում է Մասկոնի (Mascioni) ընտանիքին։ Ստեղծվել է 1955 թվականին Պիոս XII Պապի (1939—1958) պատվերով, որպեսզի փոխարիներ նախկին երգեհոնին։ Վերջինս կառուցվել էր 1716 թվականին Չեզարե Կատարինոցցիի (Cesare Catarinozzi) կողմից և վերակառուցվել էր 19-րդ դարոմ։ Այն չէր վնասվել, այլ տարվել էր Ալիֆորնի եկեղեցի, որտեղ մինչև օրս գործում է։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. dati.beniculturali.it — 2014.

Արտաքին հղումներԽմբագրել