Տրևիի շատրվան (իտալ.՝ Fontana di Trevi), շատրվան Հռոմի Տրևի թաղամասում։ Բարձրությունը 26.3 մ է, իսկ լայնությունը` 49.15 մ[4]։ Աշխարհի ամենահայտնի շատրվաններից է և ամենախոշորը Հռոմում։

Շատրվան Տրևի
Շատրվանի ընդհանուր տեսքը
Քարտեզ
Քարտեզ
Տեսակքանդակ, տեսարժան վայր և շատրվան
ՔանդակագործNicola Salvi?
ՃարտարապետNicola Salvi? և Giuseppe Pannini?
Ստեղծում1735
Բարձրություն26,3 մետր[1]
Լայնություն48 մետր
Երկիր Իտալիա[2]
ՔաղաքPiazza di Trevi?
ԲնակավայրՀռոմ և Մունիսիպիո I[2]
ՓողոցPiazza di Trevi?
ՀասցեPiazza di Trevi, Roma[3]
Շինության ձևշատրվան
Ոճբարոկկո ճարտարապետություն
ՆյութRoman travertine? և Կարարայի մարմար
Ներկա վիճակգործող
https://h2o.do/Q185382 կայք
 Trevi fountain Վիքիպահեստում

Բարոկկո ոճի այս շատրվանը նախագծել է ճարտարապետ Նիկոլո Սալվին 1732-1762 թվականներին։ Շատրվանը հարում է Պալացցո Պոլիի (իտալ.՝ Palazzo Poli) ճակատային մասին։ Պալատի հոյակերտ ճակատը և շատրվանն ընկալվում են որպես մեկ տարր, և այդ պատճառով շատրվանն ավելի խոշոր է երևում։

Քանդակներ խմբագրել

Պալատի կենտրոնական որմնախորշից, նստած ծովային խեցու վրա, կարծես մարտակառքով դուրս է գալիս Օվկիանոսը։ Կառքին լծված են տրիտոնները և հիպոկամպուսները։ Նեպտունի կողքերի որմնախորշերում այլաբանական կերպարներ են, իսկ նրանց վերևում՝ հարթաքանդակներ։ Աջ հարթաքանդակը պատկերում է երիտասարդ աղջկա, ով հռոմեական զինվորներին ցույց է տալիս, թե որտեղ է աղբյուրը։ Այդ աղբյուրից ջրանցույց են կառուցել, որով ջուրը հասնում էր Հռոմ։ Ե´վ աղբյուրը, և´ ջրանցույցը ստացել են Ակվա Վիրգո (Acqua Virgo` Կույսի աղբյուր) անվանումը (այժմյան անվանումը` Ակվա Վերջինե, իտալ.` Acqua Vergine)։

 
Շատրվան Տրևին գիշերով

Մետաղադրամ նետելու ավանդույթ խմբագրել

Գոյություն ունի շատրվանի հետ կապված հավատալիք, ըստ որի` շատրվան մետաղադրամ գցողը կվերադառնա Հռոմ։ Երկու մետաղադրամ գցելը սիրային հանդիպում է խոստանում, երեք մետաղադրամը՝ ամուսնություն, չորսը՝ հարստություն, հինգը՝ բաժանում։ Քաղաքային ծառայողները տարեկան շատրվանից «որսում են» մոտավորապես 700000 եվրո[5]։ Գումարն օգտագործվում է Հռոմում կարիքավորների խանութի համար[5]։ Շատրվանից գումարներ գողանալու պարբերաբար փորձեր են կատարվում[5][6][7]։

Շատրվանի աջ կողմում կան «սիրահարների խողովակներ», որոնցից, ըստ ավանդության, ջուր խմողները հավերժ կսիրեն իրար և համերաշխ կապրեն մինչև խոր ծերություն։

Տրևի շատրվանը կինոյում խմբագրել

Տրևի շատրվանը պատկերված է շատ ֆիլմերում՝

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.archeoroma.it/siti/fontana-di-trevi/
  2. 2,0 2,1 archINFORM (գերմ.) — 1994.
  3. https://atlasf.eu/poi/7118
  4. «Trevi Fountain». TreviFountain.net. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 29-ին.
  5. 5,0 5,1 5,2 «Trevi coins to fund food for poor». BBC News. 2006 թ․ նոյեմբերի 26. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  6. «Trevi coins row re-surfaces». BBC News. 2003 թ․ հոկտեմբերի 8. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.
  7. «Trevi fountain 'copycat' thieves arrested». BBC News. 2002 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2010 թ․ հունվարի 18-ին.