Ուինզոր Մաքքեյ (անգլ.՝ Winsor McCay, սեպտեմբերի 26, 1869(1869-09-26)[1][2][3], Spring Lake, Օտտավա շրջան, Միչիգան, ԱՄՆ - հուլիսի 26, 1934(1934-07-26)[1][2][4][…] կամ հուլիսի 25, 1934(1934-07-25)[5], Բրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]), կանադացի նկարիչ, արվեստագետը, լինելով անիմացիոն ֆիլմերի նախաձեռնող, ոչ միայն ստվերում է թողել իր ժամանակակիցների աշխատանքները, այլև հիմք դրել այն ուղուն, որով տասնամյակներ անց գնացին Ուոլթ Դիսնեյը և ուրիշներ։

Ուինզոր Մաքքեյ
Winsor McKay
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 26, 1869(1869-09-26)[1][2][3]
ԾննդավայրSpring Lake, Օտտավա շրջան, Միչիգան, ԱՄՆ
Մահացել էհուլիսի 26, 1934(1934-07-26)[1][2][4][…] (64 տարեկան) կամ հուլիսի 25, 1934(1934-07-25)[5] (64 տարեկան)
Մահվան վայրԲրուքլին, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[6]
ԳերեզմանThe Evergreens Cemetery
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունCleary University? և Eastern Michigan University?
ԵրկերLittle Nemo? և Gertie the Dinosaur?
Մասնագիտությունկոմիքսների հեղինակ, մուլտիպլիկատոր, սցենարիստ, գիտաֆանտաստիկ գրող, կինոպրոդյուսեր, կոմիքսների արտիստ, մուլտիպլիկացիոն տնօրեն, կինոռեժիսոր, գծանկարիչ, պրոդյուսեր և ռեժիսոր
ԱշխատավայրThe Cincinnati Times-Star?[6], Cincinnati Commercial Tribune?[6], New York Herald?[6], Hearst[6] և New York Herald?[6]
Պարգևներ և
մրցանակներ
ԵրեխաներBob McCay?
Ստորագրություն
Изображение автографа
 Winsor McCay Վիքիպահեստում
«Փոքրիկ Նեմոն Սլամբերլենդում»
Դինոզավր Գերտան՝ կադրեր ֆիլմից
«Դինոզավրի» ստեղծումը

Գործունեություն խմբագրել

Մաքքեյի ամենահայտնի ստեղծագործություններն են «Փոքրիկ Նեմոն Սլամբերլենդում»` կոմիքսների շարքը, որը 1905-1914 թվականներին շարունակաբար լույս է տեսել թերթերի հումորային էջերում և «Դինոզավր Գերտան» մուլտիպլիկացիոն ֆիլմը՝ նկարված 1914 թվականին։ Կինոյի և անիմացիայի պատմաբանները իրենց դասակարգման մեջ Մաքքեյի այս հերոսին բնութագրել են որպես հատուկ ֆիլմի համար ստեղծված առաջին մուլտիպլիկացիոն կերպար, որը դրսևորում է ուրույն, իրական անհատականությանը բնորոշ գծեր։ Այս ֆիլմում Գերտա անունով դինոզավրը անախորժությության մեջ ընկնելով լաց է լինում, երբ իրեն նախատում են, իսկ վերջում թույլ է տալիս, որ Մաքքեյը հեծի իրեն, վերջինս մեկ քայլով հայտնվում է շարժանկարի մեջ։ Քննադատ Լեոնարդ Մալթինն մի անգամ ասել է. «Մաքքեյը համադրում է հրաշալի գրաֆիկան և պատմողի երևակայությունը»։ Գերտան այսօր էլ ապրում և աչքի է ընկնում նույն չարաճճի հմայքով, որ գրավում էր հանդիսատեսին 1914 թվականին։ Մաքքեյի առաջին՝ «Ֆելիքս Ֆիդլի հեքիաթները ջունգլիի սատանաների մասին» կոմիքսը տպագրվել է «Ցինցինատ Ինքուայր» թերթի հումորային էջում 1903 թվականի հունվարից մինչև նոյեմբեր և ունեցել 43 առանձին թողարկում։ Այն ժամանակ թերթերի էջերը բավականին մեծ էին, և Մաքքեյը սովորաբար կես էջի վրա էր աշխատում։ Նկարված պատմությունները վերաբերում էին ջունգլիի կենդանիներին, և թե ինչպես են վերջիններս հարմարվում թշնամական աշխարհին։ Դրանք ունենում էին առանձին վերնագրեր, օրինակ՝ «Ինչպես փիղը ձեռք բերեց իր կնճիթը» կամ «Ինչպես ջայլամն այդքան բարձրահասակ դարձավ»։ Մաքքեյի երկու ամենահայտնի գործերը՝ «Փոքրիկ Նեմոն» (1911) և «Ռերեբիթ Ֆենդիի երազները» (1921) հիմնված են հերոսների ցնորքների վրա։ Այս գեղարվեստական մտապատրանքների պատկերումով Մաքքեյը փորձում էր ընդգրկել երազի տեսիլը՝ տեսողական կողմը և առաջացրած զգացումները։ Մաքքեյի մուլտֆիլմերը երբեք մասսայականություն չեն վայելել, բայց իր արտահայտիչ գրաֆիկայի ոճի շնորհիվ ունեցել է ցայտուն հետևորդներ։ Այս ինքնատիպ նկարիչը ստեղծել է մի շարք կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնցում գրեթե յուրաքանչյուր կադր նկարված է Մաքքեյի ձեռքով, և խիստ հազվադեպ նրա օգնականների կողմից։ Իր շրջագայությունների ժամանակ Մաքքեյը ֆիլմերը ցուցադրելուց բացի, նաև հանդես էր գալիս դասախոսություններով ու նկարչության դասեր տալիս։ «Էննի» մրցանակաբաշխությունը Ուինզոր Մաքքեյ պատվին անվանել է հատուկ մրցանակ՝ այն շնորհվում է 1972 թվականից։

Կոմիքսները խմբագրել

  • Ֆելիքս Ֆիդլի հեքիաթները ջունգլիի սատանաների մասին (A Tale of the Jungle Imps by Felix Fiddle, 1903)
  • Little Sammy Sneeze (1904 - 1906)
  • Dream of the Rarebit Fiend (1904 - 1913)
  • The Story of Hungry Henrietta (1905)
  • A Pilgrim's Progress (1905 - 1910)
  • Փոքրիկ Նեմոն Սլամբերլենդում (Little Nemo in Slumberland) (1905 - 1914, 1924 - 1927) (1911-1914 «Հրաշալի երազների երկրում» անունով)
  • Poor Jake (1909 - 1911)

Ֆիլմագրություն խմբագրել

 
Առաջին համաշխարհային պատերազմի ագիտացիոն պոստեր, որը նկարել է Ուինզոր Մաքքեյը
 
Ուինզոր Մաքքեյը դասավանդելուց, 1908 թվական
 
Ուինզոր Մաքքեյի կոմիքսներից՝ Փոքրիկ Սեմին փռշտում է
  • Փոքրիկ Նեմոն (Little Nemo, 1911) նաև հանդիպում է Winsor McCay, the Famous Cartoonist of the N.Y. Herald and His Moving Comics
  • How a Mosquito Operates (1912) նաև հանդիպում է The Story Of A Mosquito
  • Դինոզավր Գերտան (Gertie the Dinosaur, 1914)
  • The Sinking of the Lusitania (1918)
  • Dreams of the Rarebit Fiend։ Bug Vaudeville (1921)
  • Dreams of the Rarebit Fiend։ The Pet (1921)
  • Dreams of the Rarebit Fiend։ The Flying House (1921)
  • Կենտավրոսները (The Centaurs, 1921)
  • Գերտան ճանապարհորդում է (Gertie on Tour, 1921)
  • Flip's Circus (1921)
  • The Barnyard Performance (1922-27) նաև հանդիպում է Performing Animals and A Midsummer's Nightmare

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 Find A Grave — 1996.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 McCay, Winsor Zenas // Who's Who in Animated Cartoon: An International Guide to Film and Television's Award-Winning and Legendary AnimatorsNY: Hal Leonard LLC, 2006. — ISBN 978-1-55783-671-7
  7. https://www.comic-con.org/awards/1990s-recipients

Հղումներ խմբագրել

Կենտավրոսները, 1921