Սապիենցա համալսարան
Սապիենցա (պաշտոնական անունը՝ Sapienza — Università di Roma, «Սապիենցա — հռոմեական համալսարան»), աշխարհի ամենահին համալսաններից մեկը (կառուցվել է 14-րդ դարի սկզբին), որը գտնվում է իտալական Հռոմ քաղաքում:
Սապիենցա համալսարան | |
---|---|
![]() | |
Տեսակ | հասարակական համալսարան |
Կարգախոս | Il futuro è passato qui |
Հիմնադրված է | 1303 |
Հիմնադրիր | Boniface VIII?[1] |
Անվանված է | իմաստություն |
Ընդհանուր անձնակազմ | 8502 մարդ (2018)[2] |
Անդամակցություն | Mediterra, ORCID[3] և Եվրոպայի համալսարանների միություն[4] |
Երկիր | ![]() |
Հասցե | Piazzale Aldo Moro 5, I-00185 Roma |
Կայք | uniroma1.it(իտալ.)(անգլ.) |
Sapienza University of Rome Վիքիպահեստում |
Սեպենցան Իտալիայի ամենահեղինակավոր համալսարաններից մեկն է: Պաշտոնապես զբաղեցնում է առաջին հորիզոնականը Իտալիայի և Հարավային Եվրոպայի ամենալավ համալսարանների վարկանշային աղուսյակում[6][7]: Մտնում է Եվրոպայի լավագույն համալսարանների մեջ: Այն առկա սովորողների ուսանողների հաշվով Եվրոպայի ամենամեծ համալսարանն է[8]:
ՊատմությունԽմբագրել
Հիմնել է 1303 թվականին Հռոմի պապ Բոնափակիոս VIII-ը որպես ուղղակիորեն Վատիկանին հաշվետու ուսումնական հաստատություն: 1431 թվականին Հռոմի պապ Եվգեն IV-ը անցկացրել է ուսումնական հաստատության վերակազմավորում: Արդյունքում համալսարանում ստեղծվել են նոր ֆակուլտետներ՝ իրավունքի, բժշկության, փիլիսոփայության և աստվածաբանության:
Հռոմի կողոպտման ժամանկաշրջանում համալսարանը փակվում է, մի քանի պրոֆեսորներ՝ սպանվում: Հռոմի պապ Պողոս III-ը 1534 թվականին պապ ընտրվելուց հետո միանգամից վերաբացում է համալսարանը:
1650 թվականից համալսարանը հայտնի է դառնում որպես La Sapienza (լատիներեն - «իմաստություն»): 1703 թվականին Հռոմի պապ Կղեմես XI-ը գնում է տարածք Յանիկուլում բլրի վրա, որտեղ տնված էր համալսարանի բուսաբանական այգին: Շուտով այն Եվրոպայում դարձավ ամենահայտնին:
1870 թվականին Սապիենցա դադարեց լինել պապական համալսարան և դարձավ քաղաքային հիմնարկություն: 1935 թվականին Մարչելո Պյաչենտինին նախագծի հիման վրա կառուցվեց համալսարանի նոր կամպուսը:
ՎարկանիշԽմբագրել
U.S. News & World Report վարկանշային աղյուսակի համեմատությամբ՝ համալսարանը Իտալիայի լավագույն բուհն է, իսկ Եվրոպայում զբաղեցնում է 139-րդ տեղը[9][10]:
Աշխարհի համալսարանների ակադեմիական վարկանշային աղյուսակում համալսարանը զբաղեցնում է 101-150 խմբի ներսում՝ աշխարհի լավագույն ուսումնական հաստատությունների 3%-ի մեջ[11]:
QS World University Rankings վարկանշային աղյուսակում Լա Սապիենցան զբաղեցնում է 202-րդ հորիզոնականը[12]:
ՖակուլտետներԽմբագրել
- Ճարտարապետություն,
- Տնտեսագիտություն,
- Դեղագիտություն և բժշկություն,
- Իրավունք,
- Քաղաքացիական և արդյունաբերության կազմակերպում,
- Ինֆորմացիան ինժիներիա, ինֆորմատիկա և վիճակագրություն,
- Մաթեմատիկա, ֆիզիկա և բնական գիտություններ,
- Բժշկություն և ատամնաբուժություն,
- Բժշկություն և հոգեբանություն,
- Քաղաքական գիտություններ, սոցիոլոգիա և հաղորդակցություն։
Տես նաևԽմբագրել
- Սանտ Իվո ալլա Սապիենցա եկեղեցի - նախկին համալսարանական եկեղեցի, որը կառուցել է Ֆրանչեսկո Բորոնիմը:
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ VIII B. (unspecified title) (լատ.) — 1303.
- ↑ http://ustat.miur.it/dati/didattica/italia/atenei-statali/sapienza
- ↑ https://orcid.org/members/001G000001qj6ifIAA-universita-degli-studi-di-roma-sapienza
- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ (unspecified title) — 2003.
- ↑ «Academic Ranking of World Universities 2013»։ shanghairanking.com
- ↑ «CWUR 2014 Top Universities in Europe»։ cwur.org։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-31-ին։ Վերցված է 2015-07-29
- ↑ «Anagrafe Nazionale Studenti»։ miur.it
- ↑ «Il Messagero»։ http://ilmessagero.it
- ↑ «Best Global Universities in Italy»։ usnews.com
- ↑ «University of Roma - La Sapienza»։ shanghairanking.com։ Արխիվացված է օրիգինալից 2015-05-23-ին։ Վերցված է 2015-07-29
- ↑ «Sapienza University of Rome Rankings»։ topuniversities.com