Կաբիրիայի գիշերները
«Կաբիրիայի գիշերները» (իտալ.՝ Le notti di Cabiria), Ֆեդերիկո Ֆելինիի դրամատիկ ֆիլմը մարմնավաճառուհի Կաբիրիայի մասին, ում դերակատարը ռեժիսորի կինն էր՝ Ջուլիետա Մազինան։ Ֆիլմն արժանացել է 1957 թվականի Կաննի կինոփառատոնի երկու մրցանակի, ներառյալ լավագույն դերասանուհու մրցանակը, «Օսկար» մրցանակի՝ Լավագույն օտարալեզու ֆիլմ անվանակարգում, և 1957 թվականի Սան Սեբաստիանի միջազգային ամենամյա փառատոնի լավագույն դերասանուհու մրցանակի։ Ֆիլմը գտնվում է «IMDb վարկածի 250 լավագույն ֆիլմեր»-ի ցանկում։
Կաբիրիայի գիշերները իտալ.՝ Le notti di Cabiria | |
---|---|
ֆիլմի ետնանկարը | |
Երկիր | Ֆրանսիա Իտալիա |
Ժանր | դրամա |
Թեմա | մարմնավաճառություն |
Թվական | մայիսի 10, 1957, մայիսի 27, 1957, հոկտեմբերի 16, 1957 և հոկտեմբերի 28, 1957[1] |
Լեզու | իտալերեն |
Ռեժիսոր | Ֆեդերիկո Ֆելինի |
Պրոդյուսեր | Դինո դե Լաուրենտիս |
Սցենարի հեղինակ | Էնիո Ֆլայանո, Տուլիո Պինելլի, Պիեռ Պաոլո Պազոլինի և Ֆեդերիկո Ֆելինի |
Դերակատարներ | Ջուլիետա Մազինա, Ֆրանսուա Պերիե, Ամադեո Նացցարի, Ալդո Սիլվանի, Ֆրանկա Մարցի, Դորիան Գրեյ, Պոլիդոր, Էնիո Ջիրոլամի, Սանդրո Մորետտի, Ֆրանկո Ֆաբրիցի, Ջիանի Բաղինո, Ռիկարդո Ֆելլինի, Ամադեո Ջիրարդ, Դոմինիկ Դելուշ[2], Միմո Պոլի[2], Լեո Կատոցցո[2], Մարիո Պասանտե[2], Ֆրանկո Բալդուչչի[2] և Նինո Միլանո[2] |
Օպերատոր | Ալդո Տոնտի և Օթելլո Մարտելլի |
Երաժշտություն | Նինո Ռոտա |
Մոնտաժ | Լեո Կատոցցո |
Պատմվածքի վայր | Հռոմ |
Տևողություն | 111 րոպե |
Le notti di Cabiria Վիքիպահեստում |
Սյուժեն
խմբագրելՖիլմի գլխավոր հերոսուհին՝ Կաբիրիան առանց հանձնվելու փնտրում է իր «մեծ սերը»։ Սակայն կյանքն անընդհատ նրան տհաճ ու անսպասելի անակնկալներ է անում և հերոսուհու փնտրտուքները վերածում իսկական ցավի։ Կաբիրիային հանդիպած բոլոր մարդիկ միայն օգտագործում են նրան իրենց անձնական հետաքրքրությունների ու շահերի համար։ Բայց հուսահատված Կաբիրիան չի դադարում աղոթել Սուրբ Աստվածամորը և խնդրել նրանից հնարավորություն տալ իրեն վերափոխել սեփական կյանքը։
Եվ վերջապես, իր կենսական ապրուստը մարմնավաճառությամբ վաստակող Կաբիրիան հանդիպում է իր տղամարդուն։ Դա Օսկարն էր, ով հայտնվեց կրկեսի հիպնոսային համարից հետո։ Օսկարը սովորական հաշվապահ էր աշխատում բավականին մեծ ընկերությունում և Կաբիրիային պայծառ ու անհոգ ապագա էր խոստանում։ Կաբիրիան՝ անսահման երջանիկ այն մտքից, որ վերջապես կարող է փոխել իր կյանքը, սիրահարվում է։ Նա վաճառում է իր տնակը և գնում իր սիրելիի մոտ…
Ճակատագրի հաջորդ դաժան քայլը Կաբիրիայի սրտին մահացու հարված է հասցնում։ Օսկարը վճռել էր վերցնել գումարն ու սպանել նրան։ Նա նույնպես օգտագործեց Կաբիրիային։ Բայց հերոսուհին չչարացավ ո՛չ չարագործի, ո՛չ ճակատագրի նկատմամբ։ Կյանքից այլևս ոչինչ չակնկալող Կաբիրիան քայլում էր փողոցով ու անցորդներին նվիրում իր անկրկնելի ժպիտը…
Դերերում
խմբագրելԴերակատար | Դեր |
---|---|
Ջուլիետա Մազինա | Կաբիրիա (Մարիա Չեկարելի) |
Ֆրանսուա Պերյե | Օսկար Դ’Օնոֆրիո |
Ֆրանկա Մարցի | Վանդա |
Ամեդեո Նաձարի | Ալբերտո Լաձարի |
Ալդո Սիլվիանի | |
Դորիան Գրեյ | Ջեսսի |
Մրցանակներ ու անվանակարգեր
խմբագրելՄրցանակներ
խմբագրել- 1958՝ «Օսկար» կինոմրցանակ
- 1957՝ Կաննի կինոփառատոն
- Լավագույն դերասանուհի՝ Ջուլիետա Մազինա
- Հատուկ հիշատակություն՝ Ֆեդերիկո Ֆելինի
- 1957՝ «David di Donatello» մրցանակ
- Լավագույն ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի
- Լավագույն պրոդյուսեր՝ Դինո դե Լաուրենտիս
- 1957՝ Սան Սեբաստյանի կինոփառատոն
- Լավագույն դերասանուհի՝ Ջուլիետա Մազինա
Անվանակարգեր
խմբագրել- 1959՝ BAFTA կինոմրցանակ
- Լավագույն ֆիլմ
- Լավագույն արտասահմանյան դերասանուհի՝ Ջուլիետա Մազինա
- 1957՝ Կաննի կինոփառատոն
- Ոսկե արմավենու ճյուղ՝ Ֆեդերիկո Ֆելինի
Ծանոթագրություններ
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- «Կաբիրիայի գիշերները»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կաբիրիայի գիշերները» հոդվածին։ |