Քարին տակ

(Վերահղված է Քարինտակից)

Քարին տակը, գյուղ Արցախի Հանրապետությանի Շուշիի շրջանում՝ անմիջապես Շուշի քաղաքի ուղղահայաց ժայռերի ներքևում՝ Քարինտակ գետի ձախ ափին։

Գյուղ
Քարին տակ
ադրբ.՝ Daşaltı
Karintak, NKR, June 2015.jpg
Քարինտակ գյուղը 2015 թվականին
ԵրկիրԱրցախ Արցախ
Շրջան Շուշիի շրջան
ԲԾՄ1300 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն667[1] մարդ
Ազգային կազմՀայեր
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականունքարինտակցի
Ժամային գոտիUTC+4
##Քարին տակ (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն)
Red pog.png

2020 թվականի Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով գյուղը հայաթափվել և անցել է Ադրբեջանի հսկողության տակ[2]։

ՊատմությունԽմբագրել

Գյուղի հիմնադրումըԽմբագրել

 
Քարին տակ գյուղը 19-րդ դարում

Քարին Տակ գյուղը 1700-ական թվականների առաջին քառորդում հիմնադրել են Բերդաձորի գավառի Խծաբերդ և Դիզակի գավառի Թաղլար գյուղերից տեղափոխված գերդաստաններ։ Խծաբերդից տեղափոխվածներն իրենց հետ նոր բնակավայր են «բերել» նաև Խծաբերդի բարբառը, որն այժմ էլ օգտագործվում է երկու բնակավայրերում[3]:

Ինչպես նշվում է 1898 թվականի «Կովկասի վայրերը և ցեղերը նկարագրող նյութերի հավաքածու»–ում, համաձայն ավանդության՝ «բարբարոսական խաների» հալածանքների հետևանքով Արցախի Խծաբերդ գյուղի բնակիչները տեղափոխվել են այս տարածք և հիմնադրել Քարին Տակ գյուղը։ Իրենց խիզախությամբ և բարքերի կոպտությամբ առանձնացող գյուղացիները, հպարտանալով իրենց քաջությամբ, չէին ցանկանում խաներին տուրք վճարել, ինչի արդյունքում՝ քրդական ցեղերից մեկի խանը՝ Ալիյանլուն, սարսափելի պատերազմներ էր վարում նրանց հետ՝ ամեն անգամ մատնվելով պարտության[4]:

Գյուղը 19-րդ դարումԽմբագրել

Քարինտակցիներին նկարագրում են որպես խաղաղ, հյուրընկալ և աշխատասեր մարդիկ։ 19-րդ դարում բնակիչների հիմնական զբաղմունքը վառելափայտի առաքումն էր, հիանալի որակի կրաքարի այրումը, հողագործությունը, անասնաբուծությունը, բանջարաբուծությունը և մասամբ այգեգործությունը[4]:

Մակար եպիսկոպոս Բարխուդարյանը գյուղի մասին գրում է.

  «Հիմնուած է Շուշի քաղաքի հարաւային ստորոտում, նույն օժանդակի ձախ ափի վերայ, մի խոր ձորում, բնակիչք տեղափոխուած Բերդաձոր գաւառի Խցաբերդ գիւղից. հողն արքունի, բայց կարի սակաւ եւ նուազ արդիւնաբեր. տեղական բերքերն ցորեն, գարի, կորեկ, գարնանի, հաճար, թթենի, ունին և ջրաղացներ, բարեխառն օդն և կլիման, պատուական ջուրն, բայց խեղդուած տեսարանն եւ նեղ հօրիզօն, երկար կեանք 80-85. եկեղեցին Սուրբ Աստուածածին, քարուկիր եւ հոյակապ, քահանայ երկու: Ծուխ 174. ար. 625. իգ. 443»:  

Մեջբերված տվյալները վերաբերում են 1890-ական թվականների դրությամբ գյուղի վիճակի մասին[3]:

Գյուղը Խորհրդային տարիներինԽմբագրել

Խորհրդային Միության ժամանակ գյուղն ուներ մետաքսաոլորման գործարան, էլեկտրագործարանի մասնաճյուղ, որոնցում աշխատում էին 100-ից ավելի բանվորներ։ 70-ական թվականների սկզբին Քարին տակում, որտեղ ապրում էին միայն հայեր, դպրոցներում ադրբեջաներենը մտցվեց որպես պարտադիր առարկա։ Գյուղում չկար հայկական հեռուստաալիք, միայն՝ ադրբեջանական[5]:

Գյուղի կենտրոնական մասում՝ «Խութին կռեճ» կոչվող բարձունքին, կանգնեցված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացի 99 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (ներկայումս այն տեղափոխված է Արցախյան պատերազմի նահատակների հուշահամալիր)։

Արցախյան պատերազմԽմբագրել

 
Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան, Քարին տակ

1988 թվականից անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով շատ անգամ զինվորականներն օմոնականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, փող, ռադիոընդունիչ, հագուստ և այլն։

1992 թվականի հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը։ Ադրբեջանի պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ Հայերի կողմից Քարինտակի ինքնապաշտպանությունը գրագետ կազմակերպելու շնորհիվ նրանք պարտության մատնեցին ադրբեջանական զորամիավորումներին և ստիպեցին նահանջել՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անվանեցին գյուղը «Արյունոտ ձոր»:

Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)Խմբագրել

2020 թվականին տեղի ունեցած հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերն իրենց վերահսկողությունն են հաստատում Քարին տակ գյուղի նկատմամբ։

Մշակութային կյանքԽմբագրել

ՀագուկապըԽմբագրել

Ինչպես նշում է աղբյուրը՝ Քարին Տակի կանայք «անկրկնելի աշխատասեր» էին և կատարում էին զանազան ու բազմաթիվ գործեր։ Քարին տակի բնակիչների առանձնահատկությունն իրենց յուրահատուկ հագուստն էր, հատկապես, գրեթե ամեն ինչ, բացառությամբ քիթը և աչքերը, ծածկող գլխազարդը։ Ճակատին կախվում էր արծաթե կամ ոսկե մետաղադրամ, այտերին ևս կախվում էին արծաթե կամ ոսկե մետաղադրամներ, որոնք, կարող էին լինել ընկույզի մեծության։ Կզակը փակվում էր սպիտակ շալով, որով ծածկում են բերանն ավագների հետ խոսելիս։ Գլխին դրվում էր հաստ ստվարաթղթից շրջանակ, որը դիմացից ծածկված էր տարբեր նախշեր ունեցող կարմիր կամ կապույտ թավիշով։ Գլխի վրա շալ էր գցվում, իսկ շալի վրայից՝ պարանոցն օղակող արծաթե շղթա։ Վերին հագուստը բաղկացած էր մինչև ծնկները կամ ծնկից ներքև իջնող արխալուղից, որի թևքերին կարված էին արծաթ կամ կախազարդեր, և կրունկներին հասնող վերնաշապիկից, որը կրծքավանդակի մոտ զարդարվում էր արծաթե մետաղադրամներով։ Այս ամեը գոտևորվում էր կարմիր կտորով կամ արծաթագույն գոտիով։ Ոտքերին հագնում էին երկար գուլպաներ, կիսագուլպաներ և կանաչ կամ կարմրավուն գույնի կոշիկներ։ Խայտառակություն էր համարվում, երբ կինը, հատկապես երիտասարդ, քայլում էր բոկոտն[4]:

ՏոներըԽմբագրել

Սուրբ Աստվածածնի վերափոխման և Խաչվերաց տոների ժամանակ գյուղացիները ողջ ընտանիքով գնում էին գյուղից 30 մղոն հեռավորության վրա գտնվող Սուրբ Ղևոնդ եկեղեցին։ Բացի եկեղեցուց, այդտեղ կային նաև երկրպագության վայրեր՝ «Կանաչ խաչը» և «Օվչիֆիրումը», որտեղ տեղացիները կատարում են զոհաբերություններ կիրակի օրերին[4]: 1997-2001 թթ. «Երկիր և մշակույթ» ընկերությունը վերանորոգել է ակումբի շենքը, եկեղեցին, մանկապարտեզի շենքը, մասնակի վերանորոգվել է դպրոցի շենքը։

ԲնակչությունԽմբագրել

Գյուղի բնակիչները սերում են Արազանց, Ավագենց, Իսաջանենց, Առուշանենց, Ղարախանենց, Ուբոջենց, Ամիրջանենց, Թումասենց, Բաղրենց, Բադունց, Ցեցունց, Մուքանց (Մքանց), Բաշմաղչունց, Նանուխենց, Հարունանց, Թոխունց, Սանենց, Պուլեմյոտանց, Միրադենց (Բալասանյաններ), Ղահրունց, Աբրամենց, Փուստունց, Դերունց և Գաշտունց, Փերունց, Ղազարենց, Թաղլարեցունց գերդաստաններից[3]:

Մինչև Արցախյան պատերազմը գյուղում կար 161 տնտեսություն և 701 բնակիչ, իսկ 2019 թվականի դրությամբ՝ 161 տնտեսություն և 667 բնակիչ։ 2012 թվականին Քարիտակում 16 երեխա է ծնվել, ինչը Արցախի Հանրապետության գյուղերի ամենաբարձր ցուցանիշն էր ըստ բնակչության[6]:

ՏնտեսությունԽմբագրել

Աշխատունակ բնակչության 35 տոկոսն ունի հիմնական զբաղմունք, մի մասն աշխատում է գյուղում, մի մասն էլ՝ Շուշիի քաղաք տարբեր հիմնարկություններում։ Գյուղացիների հիմնական աշխատանքը գյուղատնտեսությունն ու անասնապահություն է։ Համայնքի սեփական միջոցներով տեղադրվել են փողոցների լուսավորման շուրջ 60 ջահեր։ Գյուղն ունի էլեկտրական համակարգ և գազաֆիկացված է։ Քարին Տակ Գյուղի ջրամատակարարման համակարգի կառուցումը իրականացրել է Հայաստան համահայկական հիմնադրամը 2013 թվականին[7]:

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ կառուցվել է զոհվածների հուշարձան-կոթողը։

ԿրթությունԽմբագրել

Չնայած այն հանգամանքին, որ նախկինում գյուղում ոչ մի ուսումնարան չկար՝ տեղի բնակիչներն իրենց երեխաներին առանց կրթության չէին թողում։ Գյուղի բնակչության շրջանում պատմականորեն կրթական մակարդակը բարձր է։ Ինչպես նշում է աղբյուրը՝ չկար մի այնպիսի հաստատություն, որտեղ չսովորեն քարինտակցի երեխաները[4]:

Անկախ Արցախի Քարինտակ գյուղն ունի հանրային դպրոց, որը մասնակի վերանորոգվել է։ Այնտեղ սովորում են շուրջ 110 աշակերտ։ Մանկապարտեզ են այցելում 23 երեխա։

Հայտնի անձինքԽմբագրել

  • Լեո (Առաքել Բաբախանյան) - պատմաբան ու գրականագետ
  • Մարատ Հակոբջանյան - արցախյան քաղաքական և պետական գործիչ[փա՞ստ]
  • Վաղարշակ Առուշանյան - Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր։ Շուրջ 4 տարի ղեկավարել է ինքնապաշտպանության ջոկատ։ Հունվարի 26-ին, թշնամական գնդակոծությունների տակ զինամթերք էր տեղափոխում պաշտպանական դիրքերը։ Ճանապարհին զոհվել է հակառակորդի գնդակից։
  • Սարգիս Հովհաննիսյան - նկարիչ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Մխիթար Առուշանյան. «Հառնող Քարին տակ». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 175- 178 էջ
  2. «Արցախը հրապարակել է Ադրբեջանի հսկողության տակ անցած համայնքների և բնակավայրերի ցանկը»։ Ազատություն Ռադիոկայան։ Դեկտեմբեր 10, 2020 
  3. 3,0 3,1 3,2 Հրաչիկ Հարությունյան. «Քարին տակ (Պատմական ակնարկ)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 183- 188 էջ
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Сборник материалов для описания местностей и племен Кавказа». 25-ый выпуск за 1898 г.
  5. Каринтак – село, выжившее под камнями
  6. Քարին տակ. սիբեխի, պարտքերի, մի անցքի ու ճանապարհի մասին։
  7. Քարին Տակ Գյուղի Ջրամատակարարման Համակարգի Կառուցում, Շուշիի շրջան