Խծաբերդ
Խծաբերդ (Խիծապէրթ), գյուղ Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է հանրապետության հարավային հատվածում, Հադրութ շրջկենտրոնից` 64 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից` 137 կմ հեռավորության վրա՝ Քիրս լեռան հարավ-արևմտյան մասում։ Պետրոսաշեն, Սպիտակաշեն, Արփագետիկ և Վաղավեր գյուղերի հետ միասին ընդգրկված է Խծաբերդի համայնքի կազմում[2]։
Գյուղ | ||
---|---|---|
Խծաբերդ | ||
ադրբ.՝ Çaylaqqala | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Հադրութի | |
Համայնք | Մարտունու շրջան | |
Այլ անվանումներ | Չայլակալա | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Բնակչություն | 143 մարդ (2005) | |
Ազգային կազմ | Հայեր | |
Կրոնական կազմ | Հայ ԱԵ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Սպիտակաշեն գյուղում բնակվում է 11 մարդ, կա 3 տնտեսություն, իսկ Արփագետիկ գյուղում բնակվում է 24 մարդ, կա 6 տնտեսություն։
Աշխարհագրություն
խմբագրելՀամայնքը բարձրլեռնային է, ունի 4897,48 հա տարածք, որից 1492,69 հա գյուղատնտեսական նշանակության, 3361,7 հա անտառային հողեր։ Համայնքի սահմանային գոտով հոսում է Հագարի գետի վտակը։ Համայնքի տարածքում առկա են թվով 7 աղբյուրներ` Խծաբերդ գյուղի տարածքում «Տեղուն», «Պյոտուց», «Քուլանեն», «Չիմանեն», «Խաչուն» և «Կետեն», իսկ Սպիտակաշեն գյուղի տարածքում՝ «Շենին» աղբյուրը։
Բնակչություն
խմբագրելԽծաբերդ համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 120 մարդ, կա 39 տնտեսություն։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 117 | 132 | 132 |
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ`անասնապահությամբ և հողագործությամբ։
Պատմություն
խմբագրել1991 թվականի մայիսին գյուղը հրետակոծվել է ադրբեջանցիների կողմից, զոհվել են խաղաղ բնակիչներ, ավերվել են բնակելի տներ։ Արցախյան գոյամարտում գյուղից զոհվել է 7 ազատամարտիկ։ Սակայն հրադադարից հետո Խծաբերդը սկսել է շենանալ[4]։
Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի վերահսկողության գոտում գտնվող Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի բռնազավթում տեղի է ունեցել 2020 թվականի դեկտեմբերի 12-ին[5]։
Պատմամշակութային վայրեր
խմբագրելՀամայնքի պատմամշակութային հուշարձաններն են` Եղցան ձոր եկեղեցի (XVI-XVII դդ.), գերեզմանոց (XVII-XIX դդ.), խաչքար (XVI-XVII դդ.), ջրաղաց (XIX դ.), հաշվառված է 11 հուշարձան։
Խծաբերդի շրջակայքում պահպանվել են Օձաբերդ, Հազարափրկիչ, Անմտեղ պարսպապատ բերդերը՝ քանդված եկեղեցիներով, խաչքարերով (7-13-րդ դարեր), գյուղատեղիներ, գերեզմանատներ, խաչքարներ (9-17-րդ դարեր), Ղալալվի բերդ-քարայրը։ Նշանավոր է Սլկահան սար բնակատեղին՝ «Հազարափրկիչը», ավերված Սուրբ Աստվածածին եկեղեցին (19-րդ դար)։
Գյուղամիջում եղել է Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ սրբատաշ պատերով, եռանավ դահլիճով, որը չի պահպանվել։ Եկեղեցու հիմքի ու քարերի շնորհիվ 1936 թվականին կառուցվել է գյուղի ակումբը[2]։
Հասարարակական կառույցներ
խմբագրելՀամայնքում գործում են գյուղապետարան, մշակույթի տուն, բուժկետ, հիմնական դպրոց, որտեղ սովորում են 25 աշակերտներ[6]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ Արցախի տարածքները համարվում են օկուպացված Ադրբեջանի կողմից. ԱՀ ԱԺ հայտարարությունը, (արխիվացված 05․04․2021թ․)
- ↑ 2,0 2,1 Մկրտչյան, Շ․ Մ․ (1989). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջ 126. ISBN 4902020000.
{{cite book}}
: Check|isbn=
value: checksum (օգնություն) - ↑ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն. Բնակչություն ըստ համայնքների». Վերցված է 2021 Մայիսի 1-ին.
- ↑ https://artsakhtert.com/arm/index.php/social/item/28984-2020-06-10-11-02-40
- ↑ «Հին Թաղեր գյուղը հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ․ WarGonzo».
- ↑ Ղահրամանյան, Հակոբ (2015). Տեղեկաատու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչատարածքային միավորների սոցիալ-տնտեսական բնութագրերի. Երևան. էջ 118.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link)
Արտաքին հղումներ
խմբագրել- World Gazetteer(չաշխատող հղում) - World-Gazetteer.com(անգլ.)
- Population of Nagorno-Karabakh Republic (2005) Արխիվացված 2011-03-02 Wayback Machine(հայ.)(անգլ.)(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 55)։ |