Աբբաս-Միրզա (պարսկերեն՝ اباس میرزا, օգոստոսի 20, 1789(1789-08-20)[1], Ամոլ, Մազանդարան, Իրան - հոկտեմբերի 25, 1833(1833-10-25)[1], Մաշհադ, Իրան[2]), Իրանի պետական և ռազմական գործիչ, Ատրպատականի նահանգապետ, Ֆաթհ-Ալի-Շահ Կաջարի որդին։ Գլխավորել է Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունը՝ ձգտելով ստեղծել կենտրոնացված ուժեղ միապետություն։ Ֆրանսիայի ու Անգլիայի աջակցությամբ երկարատև պայքար է մղել Ռուսաստանի դեմ Անդրկովկասի համար։ Անգլիական և ֆրանսիական հրահանգիչների միջոցով փորձել է պարսկական բանակը վերակառուցել եվրոպական ձևով։ Ռուս–պարսկական (1804 -13, 1826 -28) և թուրք-պարսկական (1821 -23) պատերազմների ժամանակ Աբբաս-Միրզան պարսկական բանակի գլխավոր հրամանատարն էր։ Անդրկովկասի ժողովուրդների Ռուսաստանի հետ միավորվելու ձգտումները ճնշելու և նրանց բռնությամբ պարսկական տիրապետության տակ պահելու Աբբաս-Միրզայի բոլոր փորձերը ձախողվեցին, և Գյուլիստանի (1813) ու Թուրքմենչայի (1828) պայմանագրերով Իրանը հրաժարվեց երկրամասի նկատմամբ իր հավակնություններից։ Մահացել է Խորասանում։
Աբբաս-Միրզա |
|
|
Մասնագիտություն՝
|
քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
|
---|
Դավանանք
|
շիա իսլամ
|
---|
Ծննդյան օր
|
օգոստոսի 20, 1789(1789-08-20)[1]
|
---|
Ծննդավայր
|
Ամոլ, Մազանդարան, Իրան
|
---|
Վախճանի օր
|
հոկտեմբերի 25, 1833(1833-10-25)[1] (44 տարեկան)
|
---|
Վախճանի վայր
|
Մաշհադ, Իրան[2]
|
---|
Թաղված
|
Մաշհադ
|
---|
Դինաստիա
|
Ղաջարիների դինաստիա
|
---|
Քաղաքացիություն
|
Ղաջարական Պարսկաստան
|
---|
Հայր
|
Ֆաթհ Ալի շահ[3][2][4]
|
---|
Զավակներ
|
Մուհամեդ շահ Քաջար, Բահրամ Միրզա, Խոսրով Միրզա, Բահման Միրզա Քաջար, Քահրեման Միրզա Քաջար, Ardashir Mirza Rukn al-Dawla?, Nosrat-od-Dowleh Firouz Mirza? և Eskandar Mirza?
|
---|
|
---|