Գրիգոր Հովհաննիսյան
Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան (1971, հունվարի 26, Երևան), դիվանագետ: ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (2016-2018)։ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ (2018 թ., դեկտեմբերի 28[1]-2020 թ., ապրիլի 20[2]):
Գրիգոր Յուրիի Հովհաննիսյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 26, 1971 (49 տարեկան) |
Ծննդավայր | Երևան |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | հայ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան, Հայկազեան Համալսարան և Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոց |
Մասնագիտություն | դիվանագետ արևելագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի դեսպան ԱՄՆ-ում |
Պարգևներ և մրցանակներ | Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան |
ԿենսագրությունԽմբագրել
ԿրթությունԽմբագրել
2000-2001 թվականներին սովորել է Թաֆթս համալսարանի Ֆլեթչեր ինստիտուտի Իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ 1992-1993 թվականներին միջազգային հարաբերությունների գծով մասնագիտացել է Բեյրութի Հայկազյան համալսարանում: 1987-1992 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում[3]:
Դիվանագիտական ծառայությունըԽմբագրել
- 1994-1996 թթ. - ՄԱԿ-ի Փախստականների հարցերով Գերագույն Հանձնակատարի Գրասենյակ, Երևան. «Շելթր» Ծրագրի համակարգող[4]:
- 1996-1998 թթ. - ՄԱԿ Հատուկ առաքելություն, Աֆրիկյան Մեծ Լճերի տարածաշրջանում՝ Ռուանդա, Զաիր, Բուրունդի, Ուգանդա, Թանզանիա, ԿԱՀ, Քենիա, Հատուկ համակարգողի խորհրդական ծրագրերի և հանրային կապերի գծով։
- 1998-2000 թթ. - Կինշասայի և Բրազավիլի գրասենյակների ղեկավար . ՄԱԿ -ի Քարտուղարության համակարգող գրասենյակ, Կոնգոյի Դեմոկրատական և Կոնգոյի Հանրապետություններ։
- 2001-2003 թթ. - Խմբի Ղեկավար, Արտակարգ Իրավիճակների պլանավորման կոորդինատոր. UNSCO - Մերձավոր Արևելքի Խաղաղության գործընթացում ՄԱԿ Հատուկ համակարգողի գրասենյակ Երուսաղեմ` Իսրայել, Պաղեստինյան Ինքնավարություն, Սիրիա, Լիբանան, Հորդանան:
- 2002-2003 թթ. - Պաղեստինյան Ինքնավարությունում ՄԱԿ քարտուղարության համակարգող, Արևմտյան Ափ և Գազայի հատված:
- 2004 թ. - Գլխավոր խորհրդական, UNAMI-Իրաքում ՄԱԿ-ի առաքելություն,Հորդանան-Կատար
- 2005-2008 թթ. - դասավանդել է ԵՊՀ Արաբագիրության ամբիոնում (Մերձավոր Արևելքի քաղաքական և տնտեսական համակարգեր)
- 2006 թ. օգոստոս-հոկտեմբեր ամիսներին եղել է Լիբանանում ՄԱԿ-ի արտակարգ առաքելության Սայդայի տարածաշրջանի համակարգող, :
- 2006-2009 թթ. - «Շուշիի Վերածնունդ» հիմնադրամի գործադիր տնօրեն։
- 2009-2013 թվականներին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս։
- 2013 թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[5]:
- 2014 թ. մայիսի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կուբայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[6]:
- 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Գվատեմալայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[7]:
- 2014 թ. հունիսի 26-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[8]:
- 2014 թ. սեպտեմբերի 10-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Կոստա Ռիկայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[9]:
- 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Մեքսիկայի Միացյալ Նահանգներում, Կուբայի Հանրապետությունում, Կոստա Ռիկայի Հանրապետությունում, Գվատեմալայի Հանրապետությունում և Պանամայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[10]:
- 2016 թ. հունվարի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան[11][12][13]:
- 2018 թվականի հոկտեմբերի 24-ին հետ է կանչվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից[14]:
- 2018 թվականի դեկտեմբերի 28-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ[1]:
Պարգևներ և կոչումներԽմբագրել
Անձնական կյանքըԽմբագրել
Ամուսնացած է, ունի 2 դուստր։
Նախորդող Թաթուլ Մարգարյան |
Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյան 26 դեկտեմբերի 2013 թ. - 12 հունվարի 2016 թ. |
Հաջորդող Արա Այվազյան |
Նախորդող Տիգրան Սարգսյան |
ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հովհաննիսյան 12 հունվարի 2016 թ. - 24 հոկտեմբերի 2018 թ. |
Հաջորդող Վարուժան Ներսեսյան |
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում |ԳՐԻԳՈՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»։ www.e-gov.am։ Վերցված է 2018-12-30
- ↑ «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov»։ www.e-gov.am։ Վերցված է 2020-04-20
- ↑ Գրիգոր Հովհաննիսյան
- ↑ Գրիգոր Հովհաննիսյան
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԿՈՍՏԱ ՌԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՄԵՔՍԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ, ԿՈՒԲԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԿՈՍՏԱ ՌԻԿԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ, ԳՎԱՏԵՄԱԼԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՊԱՆԱՄԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ Գ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- ↑ «Grigor Hovhannesyan appointed Armenia’s Ambassador to US»։ Asbarez։ Վերցված է հունվարի 12, 2016
- ↑ «Գրիգոր Հովհաննիսյանը նշանակվել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան»։ Արմենպրես։ Վերցված է հունվարի 12, 2016
- ↑ «Հանրապետության նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ»։ նախագահ.հայ։ Վերցված է 2018-10-26
- ↑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ