Սաութհեմփթոն ( անգլ.՝ Southampton, [saʊθˈhæmptən]) քաղաք և ունիտար միավոր Մեծ Բրիտանիայի հարավային ափին, Անգլիայի Հեմփշիր կոմսությունում[2]։

Քաղաք
Սաութհեմփթոն
անգլ.՝ Southampton
Զինանշան

ԵրկիրՄիացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն
ԿոմսությունՀեմփշիր
ՀամայնքՍաութհեմփթոն
ՔաղաքապետՏերրի Մեթյուս
Հիմնադրված է43 թվական թ.
Մակերես49 կմ² կմ²
Պաշտոնական լեզուանգլերեն
Խոսվող լեզուներանգլերեն
Բնակչություն253 651[1] մարդ (2011)
Խտություն3484 մարդ/ կմ² մարդ/կմ²
Ժամային գոտիUTC+0, ամառը UTC+1
Հեռախոսային կոդ023
Փոստային ինդեքսSO14-SO19
Փոստային դասիչSO
Պաշտոնական կայքsouthampton.gov.uk
Սաութհեմփթոն (Միացյալ Թագավորություն)##
Սաութհեմփթոն (Միացյալ Թագավորություն)

Պատմություն

խմբագրել

Քաղաքը առաջացել է 43 թվականից հիշատակվող հին հռոմեական Clausentum բնակավայրի տեղում։ Միջին դարերում Սաութհեմփթոնը դարձավ Անգլիայի թագավորության առաջատար նավահանգիստներից մեկը։ Այստեղից արտահանում էին բուրդ և կաշի, իսկ փոխարենը ներմուծում էին գինի Աքվիտանիայից։ 1447 թվականին Սաութհեմփթոնը կոմսության իրավունքներ ստացավ։ XVII և XVIII դարերում Սաութհեմփթոնյան նավահանգիստը անկում ապրեց և վերականգնվեց միայն 1840 թվականին։ Հենց Սաութհեմփթոնից ճակատագրական շրջագայության մեկնեց «Տիտանիկը» ։ 1862 թվականին Սաութհեմփթոնում հիմնադրվեց Հարթլի համալսարանը, իսկ 1951 թվականին սկսվեց նավթավերամշակման գործարանի կառուցումը։

Աշխարհագրություն

խմբագրել

Սաութհեմփթոնը զբաղեցնում է 49 կմ² տարածք, հարավարևելյան կողմից սահմանակից է Սոլենթին, իսկ մնացած բոլոր կողմերից սահմանակից է Հեմփշիր կոմսությանը։

Բնակչություն

խմբագրել

Բնակչության թիվը՝ 253 651 մարդ (2011) , Մեծ Բրիտանիայի ամենամարդաշատ քաղաքներից է։ Խտությունը՝ 3484 մարդ/ կմ² ։ Իսկ ըստ 2001 թվականի տվյալների՝ 217 445 մարդ[3]։

Քաղաքականություն

խմբագրել

Սաութգեմփթոնը ղեկավարվում է խորհրդի կողմից՝ բաղկացած է 48 պատգամավորներից, որոնք ընտրված են 16 շրջաններից։ Վերջին ընտրությունների արդյունքում 26 տեղ հատկացված է կոնսերվատորներին[4]։

Կրթություն

խմբագրել

1952 թվականին Հարթլի քոլեջը ստացավ թագավորական կանոնադրություն և դարձավ Սաութգեմփթոնյան համալսարան, որը հիմա համարվում է Մեծ Բրիտանիայի ամենահեղինակավոր 20 համալսարաններից մեկը։

Տնտեսություն

խմբագրել

Սաութգեմփթոնում է գտնվում Carnival Corporation & plc անգլո-ամերիկյան ծովաշրջիկության աշխարհի խոշորագույն օպերատորներից մեկի գրասենյակը։ Ընկերության բաժնետոմսերը S&P 500 и FTSE 100 ինդեքսների մաս են կազմում։ «Red Funnel» ընկերության լաստանավերը Սաութգեմփթոնը կապում են Ուայթ կղզու մի քանի քաղաքների հետ[5]։

Սաութգեմփթոնում է հիմնված փորձառու «Սաութհեմփթոն » ֆուտբոլային ակումբը, որը 1976 թվականի Ֆուտբոլային լիգայի գավաթակիր է, 2013/2014 մրցաշրջանում հանդես էր գալիս անգլիական Պրեմիեր Լիգայի կազմում։ «Սրբերը» (այդպես են նրանց անվանում) հակառակորդներին ընդունում է «Սենտ-Մերիս» մարզադաշտում (32 հազար մարդ)։

Տեսարժան վայրեր

խմբագրել

Քաղաքի զգալի մասը վերակառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավերածություններից հետո։ Սաութգեմփթոնի փառավոր անցյալի մասին վկայում են՝

Պատկերասրահ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «City statistics and research». Office for National Statistics. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 16-ին.
  2. http://www.lovemytown.co.uk/index.htm
  3. http://www.ons.gov.uk/
  4. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
  5. http://www.redfunnel.co.uk/

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաութհեմփթոն» հոդվածին։