Տախտակամած, հորիզոնական ծածկ նավի իրանում։ Բաղկացած է երեսարկից և նավակմախքից (բիմսեր, քարլինգսներ են)։ Վերին (անընդհատ) տախտակամածի՝ իրանի հիմնական երկայնական կապն է, որն ապահովում է իրանի ընդհանուր ամրությունը և լայնական կոշտությունը։ Ստորին տախտակամածներն իրանը բաժանում են ըստ բարձրության և ծառայում ուղևորներին, բեռներն ու սարքավորումը տեղավորելու համար։ Վերնակառուցումը վերևից սահմանափակող տախտակամած անվանում են վերնակառուցումների տախտակամած։ Վերևում գտնվող տախտակամածները կոչվում են ըստ դրանց նշանակման (նավակային, զբոսանքի են)։

Նավի տախտակամած
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 550