Վեներան և Մարսը (նկար, Վերոնեզե)

«Վեներան և Մարսը միավորված են Էրոսով» (իտալ.՝ Venere e Marte uniti da Amore), վերածննդի դարաշրջանի իտալացի նկարիչ Պաոլո Վերոնեզեի կտավ, նկարել է 1570-ական թվականներին՝ կտավի վրա՝ յուղով։ Չափերը կազմում է 205,7-ից 161 սմ։ Այժմ նկարը պահվում է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում (ԱՄՆ

Վեներան և Մարսը
տեսակգեղանկար
նկարիչՊաոլո Վերոնեզե[1]
տարի1570
բարձրություն205,7 սանտիմետր[1]
լայնություն161 սանտիմետր[1]
ուղղությունՎենետիկի գեղարվեստի դպրոց
ժանրդիցաբանական գեղանկարչություն
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՄետրոպոլիտեն թանգարան[1]
հավաքածուՄետրոպոլիտեն թանգարան[2]
սեփականատերՌուդոլֆ II, Matthias, Holy Roman Emperor?, Ֆերդինանդ II, Ֆերդինանդ III, Քրիստինա, Դեչիո Ացցոլինո, Livio Odescalchi?, Philippe d'Orléans?, Louis Philippe II, Duke of Orléans?, Édouard de Walckiers?, François Louis Jean-Joseph de Laborde de Méréville?, Francis Egerton, 3rd Duke of Bridgewater?, Frederick Howard, 5th Earl of Carlisle?, George Leveson-Gower, 1st Duke of Sutherland? և Ivor Guest, 1st Baron Wimborne?
հիմնական թեմաMars and Venus?
մակագրությունPAVLVS VERONENSIS F
կայք
Ծանոթագրություններ
 Mars and Venus United by Love (Veronese) Վիքիպահեստում

Նկարը գրվել է Սուրբ Հռոմեական կայսրության Ռուդոլֆ II կայսերի պատվերով և եղել է նկարչի պատվիրված երեք դիցաբանական և սիրային աշխատանքներից մեկը։ Մյուս երկուսը այժմ պահվում են Նյու Յորքի Ֆրիկի հավաքածույում. «Առաքինության այլաբանություն և արատ» ինչպես նաև «Իմաստության և ուժի այլաբանություն»[3]։ Մետրոպոլիտեն-թանգարանի Վերոնեզեի նկարը նվիրված է հռոմեական սիրո աստվածուհի՝ Վեներային և ռազմի Աստված՝ Մարսի ռոմանտիկ հարաբերություններին, նկարագրված՝ Օվիդիուսի «Մետամորֆազներում»։

Նկարագրություն

խմբագրել

Երկու սիրահարների հանդիպումը տեղի է ունենում հովվերգական, խաղաղարար մթնոլորտում։ Ձախ կողմում կանգնած է մերկ աստվածուհին, որը ձախ ձեռքով գրկում է իր առջև զենք ու զրահով նստած Մարսի մեջքը։ Վեներայի աջ ձեռքը հենված է կրծքի վրա, որից կաթ է հոսում, ինչն ընդգծում է նրա կանացիությունը։ Աջ կողմում գտնվում է պատերազմի աստվածի մարտական ձին, որը ընտելացվում է էրոսներից մեկով։ Նրա ուրվագիծը հիմնված է անտիկ հեծյալ հուշարձանների մոդելների վրա։ Կենդանու ընդգծված մկանները արտահայտում են նրա ուժը, իսկ թեքված գլուխը և հանգիստ աչքերը մեղմացնում են նրա կերպարը։ Երկու փոքրիկները ծառայում են որպես բանալի՝ աշխատանքը հասկանալու համար։ Ձին զարդարող առաջին նորածինը խորհրդանշում է հնազանդությունը Մարս աստծո սիրային ցանկություններին[4]։ Երկրորդ փոքրիկը, որը կապկպում է Վեներայի ոտքը, խորհրդանշում է հավերժական սիրո և ներդաշնակության սիրահարների միությունը խաղաղ ժամանակներում։ Վեներայի կրծքի կաթը խորհրդանշում է աշխարհի հարստությունը, որը մարդկության համար աղբյուր է[5]։ Նկարչի ստորագրությունը կարելի է գտնել քարե հիմքի վրա. «PAVLUS VERONENSIS F»։

Մեկնաբանություն

խմբագրել

Վերոնեզեն պահպանել է կոմպոզիցիայի հավասարակշռությունը։ Յուրաքանչյուր կերպար ունի իր սեփական տարածքը, որը չի խախտվել պատահական տարրերով։ Նկարիչը նկարի վրա աշխատելիս բազմիցս վերաներկել է կտավը։ «Art Criticism from a Laboratory» գրքում Ալան Բերոուսի կողմից նկարագրված ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել, որ Վեներայի մարմնի գտնվելու վայրը այլ է եղել և այն հավանաբար ծածկված է եղել ներքևից ձգվող զարդարանքով։ Անմեղ քերովբենը սկզբնական տարբերակում չի եղել։ Անհասկանալի է, թե ինչու է Վերոնեզեն այդ փոփոխությունները կատարել։ Վեներան կատարել էր բոլորովին այլ տոնով, ավելի քան՝ կեղծ բարեպաշտության, իսկ էրոսների բացակայությունը բեմին հաղորդել Է երկու սիրահարների հանդիպման ավելի ցածր էրոտիկ իմաստ։ Նկարչի կատարած փոքր փոփոխություններն աշխատանքին հոգևորության և մաքրության նոր չափ են հաղորդել։

Պրովենանս

խմբագրել

1621 թվականին կազմվել է Ռուդոլֆ II-ի Պրահայի Գրադի հավաքածու ստեղծագործությունների կատալոգ։ Դարերի ընթացքում նկարը բազմիցս փոխել է սեփականատերերին՝ տեղաշարժվելով ամբողջ Եվրոպայում։ Նա գտնվել է Գաբսբուրգի Ֆերդինանդ III-ի տիրապետության տակ, իսկ 1648 թվականին շվեդների Պրահա ներխուժումից հետո հայտնվել է Շվեդիայի թագուհի Քրիստինայի հավաքածուի մեջ, որը նրան իր հետ տարել է հռոմեական աքսոր։ Այնուհետև, կտավն անցել է Վերմեսկալկայի ընտանիքին պատկանող սեփականությանը, իսկ հետո հայտնվել է Փարիզի Հայտնի Օռլեանյան հավաքածուում։ 1792 թվականին Վերոնեզեի կտավը դարձել է Էդուարդ դե Վալկյեի հավաքածուի մի մասը Բրյուսելում, սակայն 1798 թվականին վերադարձել է Փարիզ, իսկ հետո մեկնել Լոնդոն։ Անգլիական մի քանի սեփականատերերի փոփոխությունից հետո 1910 թվականին աշխատանքը վաճառվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանին։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Մետրոպոլիտեն թանգարան — 1870.
  2. http://www.metmuseum.org/art/collection/search#!/search?showOnly=highlights
  3. «Paolo Veronese (Paolo Caliari) | Mars and Venus United by Love | The Met». The Metropolitan Museum of Art, i.e. The Met Museum. Վերցված է 2017 թ․ հունիսի 26-ին.
  4. Allan Burroughs, Alan Criticism from a Laboratory, Little Brown, Boston 1938, s.93-94, za. H. Rachlin
  5. H. Rachlin Skandale, wandale i niezwykłe opowieści o wielkich dziełach sztuki s.55
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վեներան և Մարսը (նկար, Վերոնեզե)» հոդվածին։