Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ամպ (այլ կիրառումներ)

Ամպ, մթնոլորտում, Երկրի մակերևույթից որոշ բարձրության վրա, ջրի մանր կաթիլների, սառցաբյուրեղիկների և դրանց խառնուրդի կուտակումը։ Ամպի առաջացման հիմնական, պայմաններն են կոնվեկտիվ, վերընթաց հոսանքները, տուրբուլենտ փոխանակությունը և օդի ճառագայթման պատճառով սառեցումը, որի հետևանքով մթնոլորտում տեղի են ունենում ջերմաստիճանի նվազում, խոնավության աճ։ Ամպերն, ըստ իրենց ստորին սահմանի բարձրության, բաժանվում են 3 հարկի, ըստ ձևի՝ 10 տեսակի։ Վերին հարկին (բարձրությունը՝ ավելի քան 6 կմ) են պատկանում փետրավոր, փետրաշերտավոր, փետրակույտավոր ամպերը, միջին հարկին (բարձրձրությունը՝ 2կմ)՝ բարձր շերտավոր, բարձր կույտավոր ամպերը, ներքին հարկին (բարձրությունը՝ մինչև 2 կմ)՝ շերտավոր, շերտակույտավոր և շերտաանձրևային ամպերերը։ Տարբերում են նաև ուղղաձիգ զարգացման ամպեր (կույտավոր և կույտաանձրևային), որոնց ներքին սահմանը սովորաբար բավական ցածր է, իսկ վերինը երբեմն հասնում է մինչև վերնոլորտ։ Ըստ ծագման՝ տարբերում են ամպերի 3 տիպ՝ կույտավոր, ալիքավոր և շերտավոր։

Կույտավոր ամպեր խմբագրել

Կույտավոր ամպերի առաջացման հիմնական, պատճառներն են օդի կոնվեկտիվ շարժումը և ջերմության տուրբուլենտ փոխանակությունը. հիմնականում առաջանում են ցամաքի վրա՝ տարվա տաք կեսին։ Կույտավոր ամպերից Հայաստանի տարածքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր և բարձր կույտավոր ամպերը, Փետրավոր ճանկանման ամպեր, Փետրավոր մանրաթելային ամպեր, Բարձր կույտավոր ամպեր, Կույտաանձրևային ամպեր, Շերտակույտավոր ամպեր որոնց կրկնողականությունը տարվա ընթացքում 40-50% է։ Կույտաանձրևաբեր ամպերը հաճախ ուղեկցվում են անձրևներով, կարկուտով, հիմնականում դիտվում են Արարատյան դաշտում, Զանգեզուրում, Սևանա լճի ավազանում և այլուր։

Ալիքավոր ամպեր խմբագրել

 
Ալիքավոր ամպեր

Ալիքավոր ամպերի առաջացումը կապված է շրջադասային շերտերի առկայության հետ։ Սրանց վերին և ստորին սահմաններում դիտվում են ուղղությամբ և արագությամբ խիստ տարբեր օդային հոսանքներ, որոնք և առաջացնում են ալիքային շարժումներ։ Ալիքավոր ամպերի առաջացմանը նպաստում է նաև ցամաքի մակերևույթը։ Իրար հաջորդող լեռների և հովիտների վրայով անցնող օդային հոսանքներն առաջացնում են ալիքային շարժումներ և մթնոլորտի բավարար խոնավության պայմաններում ալիքավոր ամպերի առաջացման պատճառ են դառնում։ Նման ամպեր դիտվում են ձմռանը՝ Սևանա լճի ավազանում։

Շերտավոր ամպեր խմբագրել

 

Շերտավոր ամպերը դիտվում են տարվա ցուրտ կեսին՝ ցիկլոնների տաք գոտում և պայմանավորված են շրջադասային շերտերում առաջացող թույլ վերընթաց հոսանքներով (5-10 սմ/վ) ու տուրբուլենտականությամբ։ Շերտավոր ամպերը լեռնային, բարդ ռելիեֆի պայմաններում հաճախ կարող են տարափոխվել կույտավոր ամպերի։

Հայաստանի տարածքում տարվա ընթացքում առավել հաճախ դիտվում են շերտակույտավոր (40-50 %), բարձր կույտավոր (30-40%), փետրավոր (որոնց առավելագույն կրկնողականությունը դիտվում է գարնանը և ձմռանը՝(20-30%) ամպեր։ Երկնակամարը բազմահարկ ամպերով ծածկված լինելու աստիճանը՝ ամպամածությունը, արտահայտվում է բալլերով (10 բալային սանդղակով)։ Երկինքը համարվում է պարզ, երբ ամպամածությունը կազմում է 0-2, կիսապարզ՝ 3-7, ամպամած՝ 8-10 բալլ։ Տարբերում են ներքին և ընդհանուր (անկախ հարկից) ամպամածության տեսակներ։ Ամպամածությունն ունի իր ցայտուն արտահատված օրական և տարեկան ընթացքը, որը լեռն, ռելիեֆի պայմաններում աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, Հայաստանում դիտվում է հիմնականում 7-8 ամիս, հատկապես հյուսիսային, հյուսիսարևելյան շրջաններում։

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամպ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 328