Ֆրիկի հավաքածու (անգլ.՝ Frick Collection), արևմտաեվրոպական հին գեղանկաչության մասնավոր հավաքածու։ Գտնվում է Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում։ Հավաքածուն ձևավորվել է ամերիկացի արդյունաբերող Հենրի Քլեյ Ֆրիկի կողմից (1849-1919) առաջատար արվեստագետների խորհրդատվական համագործակցությամբ և հանրությանը ցուցադրվել է Մանհեթենի Հինգերերոդ պողոտայում գտնվող նրա առանձնատանը։ Հավաքածուն ներկայացնում է գրեթե բոլոր «հին վարպետներին»` Չիմաբուեից և Պիեռո դելլա Ֆրանչեսկայից մինչև Շարդեն ու Դավիդ։

Ֆրիկի հավաքածու
Изображение логотипа
Տեսակպատկերասրահ և արվեստի ժողովածու
Երկիր ԱՄՆ[1][2]
ՏեղագրությունՆյու Յորք շրջան
ՎայրFrick Madison?[3]
Կազմված էFrick Madison?
Մասն էNew York Art Resources Consortium
Ղեկավարության նստավայրFrick Madison, Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
Հասցե945 Madison Ave, New York, NY 1002110021[4]Madison Avenue?
Հիմնադրվել է1935[5][6]
ՀիմնադիրՀենրի Քլեյ Ֆրիկ[7][2]
Այցելուներ330 000 մարդ
Կայքfrick.org(անգլ.)
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն խմբագրել

Հենրի Ֆրիկը արվեստի գործեր է հավաքել, երբ հարստություն է ձեռք բերել։ 1905 թվականին նա ընտանիքով Փիթսբուրգից տեղափոխվել է Նյու Յորք։ Ֆրիկները տեղավորվել են Հինգերորդ պողոտա 640 հասցեում գտնվող Վանդերբիլտների առանձնատանը։ Այստեղ է տեղափոխվել նաև նրա հավաքածուի զգալի մասը։ 1914 թվականին Հինգերեոդ պողոտայի ու 70-րդ փողոցի հատման տեղում Ֆրիկի պատվերով կառուցվել է նոր շինություն, որտեղ նա ապրել է մինչև իր մահը` 1919 թվականը։ Տունը իր ներքին ողջ հարդարանքով նա կտակել է փոխանցել հասարակական թանգարանին։ Սակայն նրա այրին շարունակել է առանձնատանն ապրել մինչև 1931 թվականը։ Ճարտարապետ Ջոն Պոուպի ղեկավարությամբ 1930-ական թվականների սկզբներին տունը վերապլանավորվել է։ Վերջապես 1935 թվականի դեկտեմբերի 16-ին այնտեղ բացվել է թանգարան։ Հետագայում այն երկու անգամ ընդլայնվել է 1977 և 2011 թվականներին։

Ֆրիկի հավաքածուի մնացած մասը նախկինի պես պահպանվում է Փիթսբուրգում` նրա Կլեյտոն առանձնատանը, և համարվում է Ֆրիկի անվան արվեստի պատմական կենտրոնի մաս։ Հավաքածուի մյուս մասը գտնվում է Փիթսբուրգի համալսարանի մասնաշենքում։

Հավաքածու խմբագրել

Ցուցանմուշների թվում ներկայացված են եվրոպացի մեծ վարպետների աշխատանքներ։ Շատ կտավներ դասավորված են այն նույն կարգով, ինչպես պատվիրել էր Ֆրիկը։ Թանգարանում ցուցադրված են նաև մի քանի քանդակներ, Լիմոժի ճենապակի, 18-րդ դարի ֆրանսիական կահույք և արևելյան գորգեր։ Ֆրիկի դուստրը` Հելենը, հոր մահից հետո մեկ երրորդով ավելացրել է հավաքածուն։ Բացի մշտական ցուցանմուշներից` թանգարանում պարբերաբար կազմակերպվում են թեմատիկ ոչ մեծ ցուցահանդեսներ։ Ֆրիկի կտակի համաձայն` թանգարանը վարձակալությամբ չի տրամադրում իր ցուցանմուշները[8]։

Արձագանքներ խմբագրել

Պուշկինի անվան պետական թանգարանի բազմամյա տնօրեն Իրինա Անտոնովան կարծում է, որ մասնավոր ոչ մեծ թանգարանը «հրաշալի է ոչ միայն արժեքավոր նկարներով, որոնք ցուցադրված են այնտեղ, այլև մթնոլորտով <…>. դուք կարող եք այնտեղ շատ մոտ տարածությունից տեսնել մեծագույն նկարիչների գործերը»[9]։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Global Research Identifier Database — 2015.
  2. 2,0 2,1 Union List of Artist Names
  3. https://www.nytimes.com/2021/02/25/arts/design/frick-madison-moves-breuer-reopen.html
  4. Gateway to Research
  5. https://www.frick.org/exhibitions/1935
  6. Library of Congress Library of Congress Name Authority File
  7. https://www.frick.org/about/history
  8. Carol Vogel (1998 թ․ սեպտեմբերի 7). «Director Tries Gentle Changes For the Frick» (անգլերեն). The New York Times. Վերցված է 2014 թ․ մարտի 5-ին.
  9. Выставки и проекты Музея изобразительных искусств имени А. С. Пушкина в новом сезоне // «Эхо Москвы», 4 августа 2007.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրիկի հավաքածու» հոդվածին։