Դեչիո Ացցոլինո (ապրիլի 11, 1623(1623-04-11)[1][2][3], Ֆերմո, Ասկոլի Պիչենո, Մարկե, Իտալիա - հունիսի 8, 1689(1689-06-08)[1][2][3], Հռոմ, Պապական մարզ), իտալացի կաթոլիկ կարդինալ, գաղտնագրող/ծածկագետ, ուսումնասիրող ու «Թռչող ջոկատ»-ի (իտալ.՝ Squadrone Volante) առաջնորդ։

Դեչիո Ացցոլինոն 1670 թվականին, հեղինակ՝ Պիետրո Բալեստրա

Վաղ կյանքԽմբագրել

Ացցոլինոն ծնվել է Ֆերմոյում և Պոմպեո Ացցոլինոյի ու Ջուլիա Ռուֆոյի որդին էր։ Նա կարդինալ Դեչիո Ացցոլինո-ավագի հեռավոր ազգականն էր, այդ պատճառով նրան հաճախ անվանում էին Դեչիո Ացցոլինո-կրտսեր։

Ֆերմոյի համալսարանում ստացել է փիլիսոփայության, իրավագիտության ու աստվածաբանության դոկտորի աստիճան[4]։ 1642 թվականի հունվարի 18-ին Հռոմի Ուրբանոս VIII պապը եպիսկկոպոս Ջովանի Ջակոմո Պանչիրոլիին նշանակել է Իսպանիայում պապական արտակարգ դեսպան։ Ացցոլինոն նրա հետ մեկնել է Մադրիդ ու երբ 1644 թվականին Իննոկենտիոս X պապը Պանչիրոլիին նշանակել է պետքարտուղար, Ացցոլինոն սկսել է նրան օգնել պետքարտուղարությունում։ 1651 թվականի սեպտեմբերին Պանչիրոլիի մահից հետո Ացցոլինոն էր ղեկավարում պետքարտուղարությունը, մինչև եպիսկոպոս Ֆաբիո Չիգին վերադառնար Գերմանիայից։ Դեկտեմբերին վերջինիս նշանակել են պետքարտուղար[5]։

Տիկին Օլիմպիայի գործակալԽմբագրել

 
Դեչիո Ացցոլինոյի զինանշանը

Ացցոլինոն հմուտ ծածկագետ էր, որը պատասխանատու էր նամակագրության մեջ ծածկագրերը վերծանելու համար։ Նա նաև ունակ քննիչ էր։ Երբ Նեապոլի թագավորությունում լուր en ստացel Գիզի դուքս Հենրի II-ի նվաճողական ծրագրերի մասին, հենց Ացցոլինոն է 1654 թվականի փետրվարին եզրակացրեl, որ խախտումը կատարվել է Կամիլո Աստալլիի՝ պապի կարդինալ-զարմիկի կողմից։ Թեև անհավանական, նրա ենթադրությունը ճիշտ էր․ Աստալլին Օլիմպիա Մայդալկինիի՝ Ացցոլինոյի հովանավորի, մրցակիցն էր իշխանության համար[6]։ Նրանց ժամանակակից Ջոն Բարգրեյվը նշել է, որ Վատիկանում անհամար լրտեսներ կային, բայց ոչ մեկը Ացցոլինոյին չէր գերազանցում։

ԿարդինալությունԽմբագրել

 
Դեչիո Ացցոլինո

1654 թվականի վերջին պապին մատուցած ծառայությունների համար Ացցոլինոն կարդինակություն է ստացել ու նշանակվել Հռոմի Սանտ՛Ադրիանո ալ Ֆորո եկեղեցու կարդինալ-քահանա։

Մասնակցել է 1655 թվականի պապի ընտրության գաղտնի ժողովին, որտեղ ընտրվել է Հռոմի պապ Ալեքսանդր VII-ը։ Ացցոլինոն գլխավորում էր «Թռչող ջոկատ» անկախ լիբերալ շարժումը, որը հակա-ընտանեավար թեկնածուի ընտրման գործում կարևոր դեր է խաղացել[7]։ Ացցոլինոյի ջոկատին է վերագրվում նաև 1667 թվականի պապի ընտրության ժողովում Ջուլիո Ռոսպիգլիոսիին որպես Կլեմենտ IX պապ ընտրելը[7]։ Վերջինս, որը եղել էր Սուրբ Աթոռի պետքարտուղար, պարգևատրել է Ացցոլինոյին՝ նրան այդ պաշտնին անմիջապես նշանակելով[6]։

Ացցոլինո և ՔրիստինաԽմբագրել

 
Թագուհ Քրիստինայի նամակը Դեչիո Ացցոլինոյին, Շվեդիայի ազգային արխիվ։ Այլ նամակների համար այցելի՛ր Wikimedia Commons. Category:Letters by Christina of Sweden to Cardinal Decio Azzolino (1666–1668)

Ացցոլինոն նշանակվել է Շվեդիայի թագուհի Քրիստինայի ներկայացուցիչ Կաթոլիկ եկեղեցում[փա՞ստ]։ Հայտնի է, որ նա էր ղեկավարում թագուհու ֆինանսական գործերը։ Ոմանք ենթադրում էին, որ նրանք սիրեկաններ են։ Բարգրեյվը պնդում էր, որ պապն Ացցոլինոյին ուղարկել է Ռումինիա[փա՞ստ], որպեսզի խուսափեն սիրավեպի մասին հասարակական ընկալումից։

1659 թվականի հուլիսին Քրիստինան տեղափոխվեl 1 Տրաստեվեր՝ Բրամանտեի նախագծած Պալացցո Կորսինիում բնակվելու։ Պայմանագիրը Ացցոլինոն էր կնքել, որը նաև թագուհուն նոր ծառաներով է ապահովել։ Ացցոլինոն նաև զբաղվել է պապի կողմից Քրիստինային թոշակ հատկացնելու հարցով։

Քրիստինան իր ճամփորդությունների ժամանակ շատ նամակներ է գրել Ացցոլինոյին։ 1667 թվականի հունվարի 26-ի նամակում նա ֆրանսերեն գրում էր, որ ինքը Աստծուն երբեք չէր վիրավորի, ոչ էլ առիթ կտար Ացցոլինոյին վիրավորվելու, բայց «սա չի խանգարում, որ ես ձեզ սիրեմ մինչև մահ և քանի որ բարեպաշտությունը ձեզ ազատում է իմ սիրեկանը լինելուց, ես էլ ձեզ ազատում եմ իմ ծառան լինելուց, քանի որ ապրելու և մեռնելու եմ որպես ձեր ստրուկ»։ Կուսակրոնությունից ելնելով՝ Ացցոլինոյի պատասխանն ավելի զուսպ է։

1675 թվականին Ացցոլինոն առաջարկել է Քրիստինային Ռոմոլո Սպեցիոլիին նշանակել իր անձնական բժիշկ[8], նաև նրան ծանոթացրել է Միգել Մոլինոսի հետ, ու Քրիստինանյի տան ներքնահարկի լաբորատորիայում նրա ու Ջիուզեպպե Ֆրանչեսկո Բորրիի հետ զբաղվել ալքիմիայով։ Կարդինալ Ացցոլինոն նրա մահվան մահճի մոտ էր, երբ Քրիստինան մահացel 1 1689 թվականի ապրիլի 19-ին։

Ացցոլինոն այրել է իրենց նամակագրության մեծ մասը, բայց մոտավորապես 80 նամակ պահպանվել է։ Դրանցում որոշ մանրամասներ գրված են ծածկագրերով, որոնք 1990 թվականին Հռոմում վերծանել է Կառլ Բիլդտը[9]։ Ացցոլինոն Քրիստինայի միակ ժառանգն էր ու նա նրան է կտակել իր կարևոր հավաքածուն, որի մեջ՝ Կոռեջոյի «Դանայան» ու Տիցիանի «Վեներա և Ադոնիս»-ի երկու տարբերակները։ Սակայն Ացցոլինոն մահացել է Քրիստինայից մի քանի շաբաթ հետո ու հուղարկավորվել Սանտա Մարիա ին Վարիչելլա եկեղեցու օրատորիայում։ Իր միակ ժառանգորդ ու զարմիկ Պոմպեո Ացցոլինոն արագորեն վաճառել է Քրիստինայից Ացցոլինոյի ժառանգած հավաքածուն, որի մեծ մասը հետագայում կազմել է Օռլեանի հավաքածուի կորիզը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 1998. — ISBN 978-1-884446-05-4
  3. 3,0 3,1 3,2 FINA WikiAustrian Academy of Sciences.
  4. Miranda Salvador։ «AZZOLINI, iuniore, Decio (1623-1689)»։ The Cardinals of the Holy Roman Church։ Florida International University 
  5. Court and Politics in Papal Rome, 1492–1700, (Gianvittorio Signorotto, Maria Antonietta Visceglia, eds.), Cambridge University Press, 2002 9781139431415
  6. 6,0 6,1 Pope Alexander the Seventh and the College of Cardinals by John Bargrave, edited by James Craigie Robertson (reprint; 2009)
  7. 7,0 7,1 History of the popes; their church and state (Volume III) by Leopold von Ranke (Wellesley College Library, reprint; 2009)
  8. FABIOLA ZURLINI, UNIVERSITA DEGLI STUDI DI MACERATA The Correspondence between the Personal Physician of the Queen Christina of Sweden Cesare Macchiati and the Cardinal Decio Azzolino Junior in the Seventeenth Century
  9. Christina's letters