HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արես (այլ կիրառումներ)

Արես[3] (հին հունարեն՝ Ἄρης), հին հունական դիցարաբանության ռազմի աստված, Զևսի և Հերայի որդին։ Արեսը համարվում էր Աֆրոդիտեյի սիրեկանը կամ ամուսինը։ Նա դասվում է օլիմպիական 20 աստվածների շարքում։ Ի տարբերություն Աթենաս Պալասի՝ ռազմի արդար և ազնիվ աստվածուհու, Արեսը աչքի էր ընկնում ուխտադրժությամբ և խորամանկությամբ։ Կատաղի, մոլեգին և ուժեղ է Արեսը, բայց հաղթանակը միշտ չէ, որ ուղղեկցում է նրան։ Նրա դեմ հաճախ դուրս է գալիս Զևսի ռազմատենչ դուստր Աթենաս-Պալլասը։ Արեսը Հռոմում նույնացվում էր Մարս աստծո հետ։

Արես
Ares villa Hadriana.jpg
Տեսակ Աստված Հունական դիացաբանությունից և war deity
Դիցաբանություն հին հունական դիցաբանություն
Սեռ արական
Երևի համընկնում է Մարս
Հայր Զևս
Մայր Հերա
Քույր/Եղբայր Մանես
Ամուսին Աֆրոդիտե
Կողակից Աֆրոդիտե, Otrera, Էնիո, Aerope, Aglaulus, daughter of Cecrops, Althaea, Cyrene, Astyoche, Atalanta, Bistonis, Կալլիոպե, Chryse, Demonice, Harpina, Pelopeia, Pyrene, Protogeneia, Sterope, Q2404406?, Տերփսիքորա, Triteia, Achiroe և Phylonome
Զավակներ Անտերոս, Դեյմոս, Էրոս, Փոբոս, Հարմոնիա, Himeros, Phlegyas[1], Անտիոպե, Adrestia, Lycaon, Հիպոլիտա, Պենթիսլեյա, Lampedo, Melanippe, Melanippus, Oxylus, Evenus, Enyalius, Աերոպոս, Alcippe, Մելեագրոս, Sithon, Diomedes of Thrace, Ասկալաֆ, Ialmenus, Parthenopeus, Mygdon (son of Ares), Edonus, Biston, Q3893249?, Ֆեստի, Pylus, Molus, Thrax, Lycus, Ixion, Dryas, Alcon, Oenomaus[2], Cycnus, Tereus, Thrassa, Q40131748?, Tmolus, Q12882112?, Aella և Q56098761?
Ասպսրեզ պատերազմ
Ares Վիքիպահեստում

Բովանդակություն

ԾագումըԽմբագրել

Նախապես կարծում էին, որ Հերան ծնել է Արեսին կախարդական ծաղիկի հետ հպումից։ Առավել ուշ առասպելներում Արեսը հանդես էր գալիս որպես Զևսի որդի, որը նրան անվանել է աստվածներից ամենա ատելի և պնդում, որ եթե Արեսն իր որդին չլիներ վաղուց արդեն գցել էր Տարտարոս[4]։ Մոլեգին Արեսի սրտին հրճվանք էին բերում միայն դաժան մարտերը։

Կան վկայություններ նրա ոչ հունական, այլ թրակիական ծագման մասին։ Սոֆոկլեսը նրան անվանում է ծնված Թրակիայում[5]։ Արեսը հիշատակվում է միքենյան շրջանից․ այդ ժամանակաշրջանում հայտնի ռազմի աստված Էնիլիայի անունը հետագայում դարձել է Արեսի անվան մակդիր։

ԲնութագիրըԽմբագրել

 
Արես և Աֆրոդիտա, Ժակ Լուի-Դավիդ

Անտիկ գրականության մեջ կարելի է հանդիպել հիշատակություններ, որ Արեսը ամուսնացել է ամենագեղեցիկ դիցուհիներից Աֆրոդիտայի հետ[6][7], երբեմն նաև հիշատակվում են երեխաների անուններ (Էրոս, Անտերոս(ատելություն), Հարմոնիա, Ֆոբոս (ահ), Դեյմոս (սարսափ)), որոնք ծնվել են այդ ամուսնությունից։ Նրանց սիրո և Աֆրոդիտայի դավաճանության մասին շատ հաճախ հիշատակվում է հունական դիցաբանությունում։ Արեսի օգնականներն ու ուղեկիցներն էին Դեյմոս և Ֆոբոս զավակները, Էրիս (գժտություն) դիցուհին, կործանումի, արյունահեղության դևերը,շներն ու անգղները։ Հին Հունաստանում Արեսի պաշտամունքը քիչ էր տարածված։ Հոմերոսյան էպոսում պատմվում է տրոյացիների կողմում Արեսի մասնակցության մասին։ Ըստ ավանդության, Պոսեյդոնի որդին առևանգեց Արեսի դստերը, որի համար Արեսը սպանեց նրան[8]։ Պոսեյդոնը աստվածների բարձրագույն դատարանից պահանջեց Արեսին պատժել։ Ատյանը գումարվեց Աթենքի Ակրոպոլսից ոչ հեռու բլրի վրա, գիշերը (որպեսզի դատավորները չազդվեն ամբաստանյալի կամ ամբաստանողի արտաքինից)։ Դատարանը ազատ ու անպարտ ճանաչեց Արեսին։ Այնուհետև այդ բլուրը Արեսի անունով կոչվեց Արեոպագոս (Արեսի բլուր), իսկ դատավորները՝ Արեոպագոսյանք։ Զինվորական մարզահրապարակները կոչվել են «Արեսյան դաշտեր»։

Արեսին զոհաբերում էին ավանակ[9]։ Երբ փախել է Եգիպտոս վերածվել է ձկան[10]։ Նրան պաշտել են Եգիպտոսում և ասոցացրել Գոռի հետ[11]։

Իր բացասական որակների «շնորհիվ» Արեսը մեծ դժվարությամբ է ամրապնդվել օլիմպոսի մյուս աստվածների շարքում, այդ իսկ պատճառով նրա կերպարում ակնհայտորեն երևում է տարբեր ժամանակաշրջանների շերտավորումներ։

Արեսի կողմից սպանվածներԽմբագրել

  • Ադոնիս
  • Հալիրիոտուս
  • Միմանտ (հսկա)
  • Պելոր (հսկա)

Արեսի մակդիրներըԽմբագրել

  • Հերմես․ Միքենյան դարաշրջանում Արեսի մակդիր e-ma-a2 a-re-ja (Հերմես Արես)[12]։
  • Կանդաոն։ Նույնպես Արեսի անվանում[13]։
  • Մեմերտ։ Նույնականացվում է Արեսի հետ[14]։
  • Էնիալի (Արես Էնիալի)։

Գրականության մեջԽմբագրել

  • Նրան է նվիրված Հոմերոսի VIII հիմնը։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Любкер Ф. Phlegyas // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1035.
  2. Любкер Ф. Pelops // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, Л. А. Георгиевский, М. С. Куторга et al. — СПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 1002–1003.
  3. Հովհաննես Բարսեղյան (2006)։ «Ավանդական և պատմական անձնանունների հայերեն տառադարձության մասին որոշում»։ Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք։ էջ 56։ ISBN 99941-56-03-9 
  4. Гесиод. Теогония 922; Псевдо-Аполлодор. Мифологическая библиотека I 3, 1
  5. Климент. Протрептик 29, 2; Арнобий. Против язычников IV 25; ср. Софокл. Антигона 970
  6. Кун Н. А. «Легенды и мифы Древней Греции» 1940
  7. Гомер. Одиссея VIII 267—361
  8. Псевдо-Гесиод. Щит Геракла 359—367
  9. Страбон. География XV 2, 14 (стр.727)
  10. Антонин Либерал. Метаморфозы 28, 3
  11. Геродот. История II 63
  12. Предметно-понятийный словарь греческого языка. Микенский период. Л., 1986. С.142
  13. Ликофрон. Александра 937, 1410 и комм.
  14. Ликофрон. Александра 938, 1410


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։