Կտավ, քաթան, պաստառ, 1. նեղ (40—60 սմ), համեմատաբար կոպիտ, տնայնագործական գործվածք, պատրաստվում է վուշի մանվածքաթելերի քաթանային միահյուսումից։ Կտավ են անվանում նաև քաթանային և մանրանախշավոր միահյուսվածքի վուշե և կիսավուշե սրբիչի նեղ (45—50 սմ) գործվածքները։ 2. Մանվածքային արտադրության, ինչպես նաև չգործված և լմած թաղիքե իրերի պատրաստման կիսաֆաբրիկատ։ 3. Արվեստում. գործվածք, որի վրա ստեղծվում է յուղաներկ (սակավ՝ սոսնձաներկով, տեմպերայով) գեղանկարչական աշխատանք։ Նկար (սովորաբար կտավի վրա նկարված), փոխաբերական առումով՝ լայն ընդգրկում ունեցող գեղարվեստական ստեղծագործություն։

Փայտե շրջանակի վրա ձգված կտավ


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 669
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կտավ» հոդվածին։