Եվրոպական գրադարան, 49 եվրոպական ազգային գրադարանների ռեսուրսների[1] և աճող թվով հետազոտական գրադարանների մուտքի հնարավորություն ընձեռող ինտերնետ ծառայություն։ Որոնումը, մետատվյալների մատուցումը, ինչպես նաև թվային օբյեկտներ, հիմնականում անվճար են։ Նյութերը ստացվում են Եվրախորհրդի անդամ երկրներում տեղակայված հաստատություններից և դասակարգվում են կատալոգային գրառումներից մինչև ամբողջական տեքստային գրքեր, ամսագրեր, աուդիո ձայնագրություններ։ Որոնման համարկարգով կարելի է գտնել ավելի քան 200 միլիոն գրառում, այդ թվում 24 միլիոն լրիվ տեքստային բովանդակություն և ավելի քան 7 միլիոն թվային օբյեկտներ։ Որոնվող առարկաների մեջ ներկայացված են երեսունհինգ տարբեր լեզուներ։

Եվրոպական գրադարան
theeuropeanlibrary.org
Տեսակթվային գրադարան և միության կատալոգ
Երկիր Հունգարիա
ՍեփականատերConference of European National Librarians?
Բացված2005

Եվրոպական գրադարանի բովանդակությունը սառեցվել է 2016 թվականի դեկտեմբերի 31-ից, որից հետո նոր թարմացումներ չեն իրականացվել[2]։

Պատմություն և հայեցակարգ խմբագրել

Ներկայիս եվրոպական գրադարանը կազմավորվել է մի շարք ավելի վաղ ծրագրերից։

Մեկնարկը եղել է 1997 թվականին, երբ GABRIEL (Եվրոպայի ազգային գրադարանների դարպաս և կամուրջ) ծրագիրն սկսեց ստեղծել եվրոպական ազգային գրադարանների համատեղ վեբ-պորտալ։ Հիմնական մակարդակում, պորտալը տեղեկատվություն էր տրամադրում յուրաքանչյուր գրադարանի հավաքածուների և դրանց առցանց հանրային մատչելիության կատալոգների (OPACs) մուտք գործելու մասին։

Եվրոպական գրադարանը գոյություն ունի, որպեսզի եվրոպական ազգային գրադարանների գիտելիքը, տեղեկատվությունն ու մշակույթը հասանելի լինի։

- Եվրոպական գրադարանային առաքելություն[3]։

GABRIEL-ին հաջորդեց TEL (Եվրոպական գրադարան) նախագիծը, որը գործել է 2001-2004 թվականներին և հիմք է ստեղծել Եվրոպայում հիմնական ազգային և ավանդային հավաքածուների հասանելիության համար։ Ծրագիրը մասնակիորեն ֆինանսավորվել է Եվրոպական հանձնաժողովի 5-րդ ծրագրի շրջանակներում։ TEL նախագծում ներգրավված ազգային գրադարաններն էին՝ Ֆինլանդիայի, Գերմանիայի, Իտալիայի (Ֆլորենցիա), Իտալիայի (Հռոմի), Նիդերլանդների, Պորտուգալիայի, Սլովենիայի, Շվեյցարիայի և Միացյալ Թագավորության գրադարանները[4]։

Սա հանգեցրել է 2005 թվականի մարտի 17-ին TheEuropeanLibrary.org պորտալի մեկնարկին։

2005-2007 թվականներին TEL-ME-MOR նախագիծը նպաստել է Եվրոպական գրադարանի լիիրավ գործընկերների շարքում ներգրավվել Եվրամիության նոր անդամ երկրների ավելի քան 10 ազգային գրադարանների։ 2008 թվականի սկզբին ծառայությանն են միացել Եվրոմիության և Եվրոպական ազատ առևտրի միության հետագա 9 ազգային գրադարան։

Եվրոպական գրադարանը քայլեր է ձեռնարկել EDL ծրագրի հետ ընդլայնելու ուղղությամբ, որի ընթացքում ազգային գրադարանները շարունակում էին միանալ Եվրոպական գրադարանին։ Ծրագիրը նաև կենտրոնացել է բազմալեզվության վրա, ձեռնարկել է Եվրոպական մետատվյալների ռեեստրի առաջին քայլերը և պոտենցիալ քարտեզագրման համար ստեղծել թվայնացման հնարավորություն։

Միանալու տարին Ազգային գրադարաններ
2005 Նիդերլանդներ, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Պորտուգալիա, Իտալիա-Ֆլորենցիա
2006 Մալթա, Կիպրոս, Չեխիա, Հունգարիա, Լատվիա, Լիտվա, Սլովենիա, Էստոնիա, Լեհաստան, Սլովակիա, Ավստրիա, Սերբիա, Խորվաթիա
2007 Բելգիա, Հունաստան, Իսլանդիա, Իռլանդիա, Լիխտենշտեյն, Լյուքսեմբուրգ, Նորվեգիա, Իսպանիա, Շվեդիա, Ռուսաստան-Մոսկվա
2008 Ալբանիա, Ադրբեջան, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Բուլղարիա, Մակեդոնիա, Վրաստան, Մոլդովա, Մոնտենեգրո, Ռումինիա, Թուրքիա, Ռուսաստան Սանկտ Պետերբուրգ, Ուկրաինա
* Սան Մարինո, Վատիկան քաղաք (հավաքածուները որոնելի չեն)
2011 Ուելս

Եվրոպական գրադարան և Europeana խմբագրել

Եվրոպական գրադարանը ապահովեց Europeana-ի (Եվրոպական հանձնաժողովի նախաձեռնություն, որը Europeana կայքէջի միջոցով հանրությանը հասանելի է դարձնում գրադարաններից, թանգարաններից և արխիվներից միլիոնավոր թվային օբյեկտներ), ստեղծման համար անհրաժեշտ աջակցությունը։

Երբ Եվրոպական խորհրդարանը կոչ արեց ստեղծելու Europeana, Եվրոպական ազգային գրադարանների կոնֆերանսը (ԵԱԳԿ), Նիդերլանդների ազգային գրադարանի և ԵԱԳԿ-ի եվրոպական գրադարանի հովանու ներքո, խնդրեցին այն ընդգրկել «Contentplus» ծրագրի շրջանակներում։ 2007 թվականին սկսվեց նախատիպը, և Europeana-ն գործարկվեց 2008 թվականի նոյեմբերին։

Europeana այժմ գործում է ինքնուրույն, բայց Եվրոպական գրադարանը շարունակում է սերտորեն համագործակցել Europeana-ի հետ։ Եվրոպական գրադարանը Europeana-ի համար հանդիսանում է ազգային գրադարանների թվային բովանդակության ագրեգատորը և ամսական կտրվածքով Europeana-ին թվային բովանդակություն է տրամադրում ազգային գրադարաններից։

2012 թվականի հուլիսի դրությամբ Եվրոպական գրադարանը դարձավ Europeana-ի համար երկրորդ ամենամեծ բովանդակության մատակարարը[5] Europeana-ի տվյալների շտեմարանում ավելացված 3,45 միլիոն նյութերով։

Europeana-ն և Եվրոպական գրադարանը կիսում են որոշակի մարդկային և տեխնիկական ռեսուրսներ։

Ֆինանսավորում և սեփականություն խմբագրել

Եվրոպական գրադարանը ֆինանսավորվում է սեփականատերերի կողմից։ Պորտալը վարում է Եվրոպական գրադարանային գրասենյակը, որը գտնվում է Նիդերլանդների ազգային գրադարան (Հաագա) շենքում։ Ծրագրի տնօրենն է Ջիլ Քուզինսը[6]։

Գործընկեր գրադարաններ խմբագրել

Եվրոպական գրադարանին մասնակցող 48 ազգային գրադարանները՝

Հետազոտական գրադարաններ, որոնք «Europeana Libraries» նախագծի արդյունքում Եվրոպական գրադարանին բովանդակություն են տրամադրել՝

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Singer, Natasha "Playing Catch-Up in a Digital Library Race." New York Times, 8 January 2011. Accessed 17 January 2011.
  2. «Europe's national libraries and CENL commit to collaboration and mutual support as they build on the legacy of The European Library: TEL services to be discontinued from 31 December 2016» (PDF). 2016 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2019 թ․ փետրվարի 12-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 16-ին.
  3. The European Library Vision and Mission. TheEuropeanLibrary.org. Accessed January 18, 2011.
  4. Van Veen, Theo and Oldroyd, Bill. "Search and Retrieval in The European Library." D-Lib Magazine Volume 10 Number 2 (2004). Accessed 18 January 2011.
  5. List of Europeana contributors Արխիվացված 21 Հունվար 2011 Wayback Machine. Europeana.eu. Accessed 18 January 2011.
  6. About Us TheEuropeanLibrary.org. Accessed 18 January 2011.

Արտաքին հղումներ խմբագրել