Նիդերլանդների ազգային գրադարան

Նիդերլանդների ազգային գրադարան (հոլ.՝ Koninklijke Bibliotheek, KB; Royal Library), գտնվում է Հաագայում, հիմնադրվել է 1798 թվականին։ Նիդերլանդների ազգային գրադարանի առաքելությունն է ապահովել գիտելիքի և մշակույթի հասանելությունը՝ ապահովելով բարձրորակ ծառայություն հետազոտության և մշակութային փորձի ձեռքբերման համար։

Նիդերլանդների ազգային գրադարան
Logo koninklijke bibliotheek.svg
Koninklijke Bibliotheek (7985207450).jpg
ԵրկիրFlag of the Netherlands.svg Նիդերլանդներ
Տեսակազգային գրադարան
Հիմնվել էնոյեմբերի 8, 1798
ՏեղադրությունՀաագա
ՀասցեKoninklijke Bibliotheek, Prins Willem-Alexanderhof 5, 2595 BE Den Haag
Այլ տվյալներ
Կայքkb.nl(նիդեր.)
Logo Koninklijke Bibliotheek wordmark.svg
Koninklijke Bibliotheek (7985207450).jpg

ՊատմությունԽմբագրել

Գրադարանը ներկայիս անվանումը ստացել է Լուի Բոնապարտ թագավորի կողմից 1806 թվականին։ 1996 թվականից կառույցը գործում է պետական հովանավորչությունից անկախ, չնայած ֆինանսավորվում է Կրթության, մշակույթի և գիտության վարչության կողմից։

2004 թվականին Նիդերլանդների ազգային գրադարանը ուներ 3,300,000 նմուշ (հավասարազոր է 67 կմ երկարության գրապահարանների)։ Նմուշների հիմնական մասը գրքեր են (2,500,000 գիրք կամ 48 կմ), որոնց հիմնական մասը նիդերլանդական գրականություն է, միջնադարյան ձեռագրեր և ժամանակակից գիտական հրատարակություններ։ Այժմ հավաքածուն կազմում է 6 միլիոն առարկա, 110 կմ[1]։ Հավաքածուն հասանելի է 16 տարին լրացած գրադարանի անդամների համար։ Գրադարանում հասանելի են տարբեր կայքեր, այդ թվում «Նիդերլանդների հիշողություն» (Geheugen van Nederland.[2]։

Տես նաևԽմբագրել

  • Նիդերլանդների գրադարանների ցանկը
  • Եվրոպական գրադարան

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «KB in a nutshell»։ Արխիվացված է օրիգինալից 2014-07-21-ին։ Վերցված է 2015-03-30 
  2. website of the Geheugen van Nederland

Արտաքին հղումներԽմբագրել