Ցյուրիխի կենտրոնական գրադարան
Ցյուրիխի կենտրոնական գրադարան (գերմ.՝ Zentralbibliothek Zürich), Ցյուրիխ քաղաքի և Ցյուրիխի համալսարանի գլխավոր գրադարանը, որը տեղակայված է քաղաքի պատմական մասում գտնվող Ցյուրիխի Predigerkloster-ում (Ցյուրիխի չորս գլխավոր եկեղեցիներից մեկը)։ 7 միլիոն նմուշներով հանդերձ համարվում է Շվեյցարիայի ամենամեծ գրադարաններից մեկը։ Որպես համալսարանական գրադարան հավաքում է համալսարանում դասավանդվող առարկաների վերաբերյալ հետազոտական գրականություն՝ շեշտադրելով հումանիտար և հասարակական գիտությունները։
Երկիր | Շվեյցարիա[1] |
---|---|
Տեսակ | համալսարանի գրադարան, կանտոնային գրադարան, գիտական գրադարան, քաղաքային գրադարան, թանգարան և հիշողությանն առնչվող հաստատություն |
Հիմնվել է | 1917 |
Տեղադրություն | Ցյուրիխ |
Հասցե | Zähringerplatz 6, 8001 Zürich[2] |
Այլ տվյալներ | |
Կայք | zb.uzh.ch(գերմ.) |
Պատմություն խմբագրել
Գրադարանը հիմնվել է 1914 թվականին կանտոնային և քաղաքային գրադարանների միավորման արդյունքում։ Ստեղծման պատմությունը կապված է Grossmünster միաբանության Stiftsbibliothek-ի հետ, առաջին անգամ հիշատակվել է 1259 թվականին։ Միաբանության գրադարանի հավաքածուի մեծ մասը կորել է Շվեյցարիայի բարեփոխումների ժամանակ, հատկապես 1525 թվականի սեպտեմբերի 14-ի գրքերի այրման պատահարի ժամանակ՝ նվազեցնելով գրքերի ընդհանուր քանակը և այն հասցնելով 470 միավորի։ 1532 թվականից Կոնրադ Պելիկանը (1478-1556) սկսել է Stiftsbibliothek-ի վերականգնման ծրագիրը, մասնավորապես գնելով Ուլրիխ Ցվինգլիի մասնավոր գրադարանը, և 1551 թվականին գրադարանի հավաքածուն հասնում է 770 միավորի։ Քաղաքային գրադարանն ստեղծվել է 1634 թվականին և միայն Ցյուրիխի քաղաքացիների համար հասանելիության քաղաքականությունը հանգեցրել է տարաձայնությունների, որի արդյունքում 1835 թվականին ստեղծվել է կանտոնալ գրադարանը, որը կազմված է եղել Stiftsbibliothek 3,500 միավոր և 14,000 անուն գրքերից, Համալսարանական գրադարանի (1833 թվականից) 340 կտոր և Gymnasiumsbibliothek (1827 թվականից) 1.700 կտոր գրքերից։
Մշակութային ժառանգություն խմբագրել
Predigerkirche և Musikabteilung (բառացիորեն՝ երաժշտական բաժին) ընդգրկված են Շվեյցարիայի ազգային և տարածաշրջանային կարևորության մշակութային արժեքների ցանկում[3][4]։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ Swiss GLAM Inventory, 16 September 2016 — 2016.
- ↑ https://www.zb.uzh.ch/de/
- ↑ «A-Objekte KGS-Inventar». Schweizerische Eidgenossenschaft, Amt für Bevölkerungsschutz. 2009. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
- ↑ «Musikabteilung» (German). Zentralbibliothek Zürich. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 25-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Արտաքին հղումներ խմբագրել
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցյուրիխի կենտրոնական գրադարան» հոդվածին։ |