Վիեննայի համալսարան
Վիեննայի համալսարան (գերմ.՝ Universität Wien, լատին․՝ Alma Mater Rudolphina Vindobonensis), Եվրոպայի հնագույն համալսարաններից։ Հիմնարել է Ռուդոլֆ IV կայսրը, 1365 թվականին։ Ունեցել է 4 ֆակուլտետ (ազատ արվեստների, իրավաբանական, բժշկական և աստվածաբանության)։ 15-17-րդ դարերի․ Վիեննայի համալսարանում իշխել են ճիզվիտները։ 19-րդ դարի 2-րդ կեսից սկսվել է Վիեննայի համալսարանի ծաղկման շրջանը։
Վիեննայի համալսարան | |
---|---|
Տեսակ | համալսարան |
Կարգախոս | Neu. Seit 1365 |
Հիմնադրված է | 1365 |
Հիմնադրիր | Ռուդոլֆ IV |
Տիպ | հանրային |
Նախագահ | Սեբաստիան Շյուցե |
Անդամակցություն | Եվրոպայի համալսարանների միություն[1], Informationsdienst Wissenschaft?[2], ArXiv[3], Guild of European Research-Intensive Universities?[4], ORCID[5], European Open Science Cloud Association?[6], ASEAN European Academic University Network?[7] և Ավստրիական ակադեմիական գրադարանային կոնսորցիում[8] |
Կամպուս | Քաղաքային |
Երկիր | Ավստրիա[9] |
Տեղագրություն | Վիեննա |
Հասցե | Ավստրիա, Վիեննա |
Կայք | univie.ac.at/en |
University of Vienna Վիքիպահեստում |
1848-1870 թվականներին հիմնադրվել է ներկայումս գործող ԴՀ հիմնարկների մեծ մասը, մտցվել են նոր առարկաներ, բացվել մի շարք ամբիոններ, փիլիսոփայության ֆակուլտետը դարձել է իդեալիստական փիլիսոփայական հոսանքների (պոզիտիվիզմ, էմպիրիոկրիտիցիզմ) կենտրոն։ 1920-ական թվականներին Վիեննայի համալսարանում կազմակերպվել է տրամաբանական պոզիտիվիստների Վիեննայի խմբակը։ Հատկապես մեծ հռչակ է վայելել (դեռևս 18-րդ դարից) բժշկական ֆակուլտետը, ուր 1902-1938 թվականաներին աշխատել է Զ․ Ֆըոյդը։ Վիեննայի համալսարանն ունի 5 ֆակուլտետ, աստղադիտարան, բուսաբանական այգի, գրադարան (հիմնվել է 1365 թվականին) և մի շարք ԴՀԻ-ներ։
Պատմություն
խմբագրելՎիեննայի համալսարանը հիմնադրվել է 1365թ. մարտի 12 -ին, Ռուդոլֆ IV կայսեր և նրա եղբայրներ Ալբրեխտ III և Լեոպոլդ III կայսրերի կողմից։ Alma Mater Rudolphina անվանումը համալսարանն ստացել է ի պատիվ իր հիմնադիրների։ Պրահայի Կարլի և Կրակովի Յագելլոնի համալսարաններից հետո Վիեննայի համալսարանը համարվում է երրորդ ամենահին ԲՈՒՀ-ը Կենտրոնական Եվրոպայում, իսկ Գերմաներենով ուսուցանվող ԲՈՒՀ-երից ամենահինն է աշխարհում։ Համալսարանի լիարժեք գործունեության համար անհրաժեշտ եղավ ևս քսան տարի։ Ալբրեխտ III կայսրն ստիպված եղավ Սորբոնի համալսարանից հրավիրել պրոֆեսորա-դասախոսական մի խումբ, ինչպես նաև աջակցություն խնդրեց կաթոլիկ եկեղեցուց, որպեսզի համալսարանը լիարժեք գործի, իսկ հետագայում ավելացվեց նաև աստվածաբանական ֆակուլտետ։ Արդյունքում՝ 1385թվականին բացվեց համալսարանի առաջին շենքը։ Մինչև միջնադարի վերջը համալսարանն անընդհատ զարգանում էր, 1450թվականին համալսարանն ուներ շուրջ 6 000 ուսանողներ։ Թուրքերի կողմից Վիեննայի անընդհատ պաշարումները մի քանի տասնամյակ անց հանգեցրին գրեթե ամբողջ համալսարանի փլուզմանը։ Արդյունքն այն էր, որ մի քանի տարի շարունակ ուսանողների թիվը չէր անցնում 30 -ից:Համալսարանում բարեփոխումներ կատարվեցին միայն 1749 թ. Մայր Թերեզայի և Իոսիվ II կայսեր ջանքերի շնորհիվ։ 1897թվականին կանայք առաջին անգամ իրավունք ստացան կրթություն ստանալ համալսարանում, սկզբում միայն փիլիսոփայության ֆակուլտետում։ Մյուս ֆակուլտետները կանանց համար հասանելի դարձան միայն տարիներ հետո. 1900 թվականին՝ բժշկական ֆակուլտետը, 1919թվականին՝ իրավաբանական, 1923թ.՝ աստվածաբանական, իսկ 1946 թ՝ Կաթոլիկ-աստվածաբանական ֆակուլտետները։ 1905թ. Էլիզե Ռիխտերը դարձավ այն առաջին կինը համալսարանի պատմության մեջ, ով ստացավ գիտությունների դոկտորի կոչում։
Համալսարանի հասցե
խմբագրելՄիջնադարում համալսարանը գտնվում էր Վիեննայի այսպես կոչված Stubenviertel (գերմանական Stubenviertel) թաղամասում։ Վիեննայի համալսարանի այժմեան հիմնական շենքը կառուցվել է 1877-1884թթ.-ին Ringstrasse- ում՝ ճարտարապետ Գենրիխ ֆոն Ֆերստելի կողմից։ Հիմնական շենքում ներկայումս գործում են ռեկտորի գրասենյակը, դեկանատների մեծ մասը, համալսարանի հիմնական գրադարանը, ինչպես նաև որոշ ինստիտուտներ։ Մնացած ֆակուլտետներն ու բաժինները տեղակայված են Վիեննայի գրեթե վաթսուն մասերում։ Համալսարանի հիմնական շենքից ոչ հեռու պահպանվում է այն կառույցը, որը նախկինում Վիեննա քաղաքի հիվանդանոցն էր։
Ֆակուլտետներ
խմբագրել- Կենսաբանական ֆակուլտետ
- Աշխարհագրական ֆակուլտետ
- Պատմական ֆակուլտետ
- Կաթոլիկ ֆակուլտետ
- Մաթեմատիկայի ֆակուլտետ
- բողոքական ֆակուլտետ
- Հոգեբանական ֆակուլտետ
- Սոցիոլոգիայի ֆակուլտետ
- հաշվողական տեխնիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետ
- օտար լեզուների և թարգմանչության ֆակուլտետ
- մոլեկուլային կենսաբանության ֆակուլտետ
- Սպորտային գիտությունների ֆակուլտետ
- Փիլիսոփայության ֆակուլտետ
- Ֆիզիկայի ֆակուլտետ
- Քիմիայի ֆակուլտետ
- Էկոնոմիկայի ֆակուլտետ
- Իրավագիտության ֆակուլտետ
Վիեննայի համալսարանը ուսանողներին առաջարկում է հետևյալ դասընթացները.
- 54 բակալավրիատ ծրագրեր
- 112 Մագիստրատուրայի ծրագրեր
- 11 դոկտորական ծրագրեր
Նշանավոր շրջանավարտներ
խմբագրելՎիեննայի համալսարանը համարվում է նաև ավստրիական տնտեսական դպրոցի օրրանը, որի շրջանավարտները վերապատրաստվել են և հետագայում դասավանդել համալսարանում։ Նրանց թվին են պատկանում Կարլ Մենգերը, Էյգեն ֆոն Բյոմ-Բավերկը, Ֆրիդրիխ ֆոն Վիզերը, Լյուդվիգ Ֆոն Միզեսը, Ֆրիդրիխ ֆոն Խայեկը, Յոզեֆ Շումպետերը, Ադոլֆ Մուսսաֆիան։
Տես նաև
խմբագրելԱրտաքին հղումներ
խմբագրել- www.univie.ac.at — Официальный сайт Венского университета
- www.studentpoint.univie.ac.at Արխիվացված 2017-07-13 Wayback Machine — Студенческий портал Венского университета
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://eua.eu/about/member-directory.html
- ↑ https://idw-online.de/de/institution84
- ↑ Our Members / Tier 3
- ↑ https://www.the-guild.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
- ↑ https://eosc.eu/members/
- ↑ https://web.archive.org/web/20240430185709/https://asea-uninet.org/about-us/history/
- ↑ https://web.archive.org/web/20231222111205/https://www.kemoe.at/mitgliedschaft/mitglieder
- ↑ Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիեննայի համալսարան» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 427)։ |