Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան (իսպ.՝ Universidad Complutense de Madrid կամ Մադրիդի համալսարան, լատին․՝ Universitas Complutensis) հասարակական և հետազոտական համալսարան Մադրիդում, որը աշխարհի ամենահին համալսարաններից մեկն է։ Համալսարանում ուսանում է 86.000 ուսանող[9] և համարվում է Իսպանիայի ամենաբարձրակարգ համալսարաններից մեկը[10][11]։ Այն տեղակայված է Սյուդադ Յունիվերսիտարիա թաղամասում և հատվում է Պոզուելո դե Ալակրոն բնակավայրի հետ։

Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան
իսպ.՝ Universidad Complutense de Madrid

իսպ.՝ Universidad Complutense de Madrid
Изображение логотипа
ՀապավումՄԿՀ
Տեսակհասարակական համալսարան
Կարգախոսլատին․՝ Libertas Perfundet Omnia Luce Ազատությունը կհեղեղի ամեն ինչ լույսով
Հիմնադրված է1293
ՏիպՀասարակական
ՌեկտորԿառլոս Անրադաս Հերանս
Ընդհանուր անձնակազմ10 506 մարդ
ԱնդամակցությունՄիջերկրածովյան համալսարանների ասոցիացիա, Ուտրեխտի ցանց, ORCID[1][2], World Digital Library?[3], Եվրոպայի համալսարանների միություն[4], Conference of Rectors of Spanish Universities?[5], Spanish Association of University Presses?[6] և Կոալիցիա հանուն հետազոտությունների գնահատման առաջխաղացման[7]
Երկիր Իսպանիա[8]
ՏեղագրությունՄադրիդ, Իսպանիա Իսպանիա
Կայքwww.ucm.es
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան (Իսպանիա)##
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան (Իսպանիա)
Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան, Իսպանիա
 Complutense University of Madrid Վիքիպահեստում

Իր գոյատևման յոթ դարերի ընթացքում Մադրիդի համալսարանը անգնահատելի ներդրում է ունեցել գիտության, ժամանակակից արվեստի և քաղաքական առաջնորդության բնագավառներում։ Շրջանավարտներից են հայտնի փիլիսոփաներ (Խոսե Օրտեգա ի Գասսետ, Իգնատիոս դե Լոյոլա, Թոմաս դե Վիլանովա), գրողներ (Ֆեդերիկո Գարսիա Լորկա, Անտոնիո դե Նեբրիխա, Պեդրո Կալդերոն դե լա Բարկա), Գիտնականներ (Սանտյագո Ռամոն ի Կախալ, Սևերո Օչոա, Անդրես Մանուել դե Ռիո), պատմաբաններ (Խուան դե Մարիանա), Ռազմական գործիչնոր (Դոն Խուան Աուստրացի, Ալեքսանդր Ֆարնեսե, Կարդինալ Կիսներոս), օտարերկրյա առաջնորդներ (Կարդինալ Մազարին, Խոսե Ռիզալ) և Իսպանիայի շատ վարչապետներ։ 1785 թվականին համալսարանը առաջիններից էր աշխարհում, որը դոկտորի կոչում էր շնորհում իգական սեռի ուսանողներին[12]։ Ունենալով թագավորական հովանավորչություն 1857 թվականին, համալսարանը միակ կառույցն էր Իսպանիայում, որը իրավունք ուներ դոկտորի կոչում շնորհել Իսպանական կայսրության տարածքում։

Վերջին տարիներին համալսարանի շրջանավարտները ստացել են բազմաթիվ գիտական մրցանակներ, այդ թվում Նոբելյան մրցանակ (7), Աուստրիասի արքայազնի մրցանակ (18), Միգել դե Սերվանտես մրցանակ (7), բացի այդ զբաղեցրել են տարբեր բարձրաստիճան պաշտոնններ միջազգային և եվրոպական հեղինակավոր կառույցներում։ Համաձայն El Mundo ամսագրի համալսարանը համարվում է Իսպանիայի ամենահեղինակավոր ակադեմիական կառույցը[13]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. https://orcid.org/members/001G000001EA3nEIAT-universidad-complutense-de-madrid-ucm
  2. https://web.archive.org/web/20231020113811/https://orcid.org/members
  3. https://www.wdl.org/en/partners/
  4. https://eua.eu/about/member-directory.html
  5. https://web.archive.org/web/20220525155608/https://www.crue.org/universidades/
  6. https://web.archive.org/web/20240203122536/https://www.une.es/asociados
  7. https://web.archive.org/web/20231109092552/https://coara.eu/coalition/membership/
  8. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  9. «Estudiantes 2011-2013». Universidad Complutense de Madrid. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  10. «Ranking Web of Universities- Spain». Webometrics. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  11. «Universities in Spain». 4ICU.org. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
  12. Universidad de Alcala (UAH) - Madrid. «Universidad de Alcalá». Վերցված է 2015 թ․ հուլիսի 21-ին.
  13. «Universidades Tradicionales». ElMundo.es. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մադրիդի Կոմպլուտենսե համալսարան» հոդվածին։