Մալթայի ազգային գրադարան

Մալթայի ազգային գրադարան (մալթ.՝ Bibljoteka Nazzjonali ta 'Malta, անգլ.՝ National Library of Malta), Մալթայի գլխավոր գրադարանը։ Գտնվում է մայրաքաղաք Վալետայում։ Հիմնադրվել է 1776 թվականին ֆրանսիական բարոնների Ռոգան տոհմի կրտսեր ճյուղի ներկայացուցիչ Էմանուել դե Ռոգան Պոլդյուի (1725-1797) կողմից, որը Մալթայի օրդենի նախավերջին մեծ մագիստրոսն է եղել (1775-1797)։

Մալթայի ազգային գրադարան
National Library of Malta.jpg
ԵրկիրFlag of Malta.svg Մալթա[1]
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1776
ՏեղադրությունՎալետա[1]
Այլ տվյալներ
Կայքeducation.gov.mt/en/education/malta-libraries/Pages/default.aspx

ՊատմությունԽմբագրել

Մալթայի ազգային գրադարանի հավաքածուն հիմնադրվել է 16-րդ դարում Հիվանդախնամների միաբանության կողմից։ Գրադարանի հնագույն ֆոնդերը ծագում են խաչակիրների գրադարաններից, որոնք միաբանությանն են անցել մեծ մագիստրոս Կլոդ դե լա Սենգլի՝ 1555 թվականի հրամանագրով։ Դրա համաձայն՝ բոլոր գրքերը, որոնք պատկանել են Սուրբ Հովհաննեսի միաբանության մահացած անդամներին, պետք է փոխանցվեին օրդենի գանձարան։

1766 թվականին գրադարանի ֆոնդերը լրացվել են հազվագյուտ հրատարակություններով, երբ այստեղ են տեղափոխել Մալթայի օրդենի մեծ մագիստրոս Ժան Լուի Գերեն դե Տենսենի (Jean Louis Guérin de Tencin) անձնական գրադարանը, որը բաղկացած է եղել 9,700 հատորից։

Անգլիացիների տիրապետության ժամանակաշրջանում 1812 թվականի հուլիսի 4-ին գրադարանը տեղափոխվել է նոր շենք, որը գտնվում է քաղաքի կենտրոնում՝ Գրոսմայստերի պալատից ոչ հեռու և կառուցված է նեոդասական ոճով։

1925 թվականից պարտադիր նմուշօրինակի օրենք է ներմուծվել, որի համաձայն ամեն գրքից մեկ օրինակ ուղարկվում է գրադարան։ 1976 թվականից գրադարանը պաշտոնապես ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։

Գրադարանը վարակում է բոլոր հրատարակումների ազգային մատենագրություն (The Malta National Bibliography - Bibljografija Nazzjonali ta 'Malta)։

ԾանոթագրություններԽմբագրել