Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան
Կյուրեղի և Մեթոդիոսի անվան Բուլղարիայի ազգային գրադարան (բուլղար․՝ Национална библиотека „Свети Свети Кирил и Методий“), Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում գտնվող ազգային գրադարան[1]։
![]() | |
Երկիր | ![]() |
---|---|
Տեսակ | ազգային գրադարան |
Հիմնվել է | 1875, ապրիլի 4 |
Տեղադրություն | Օսոբրիշտե |
Անվանված է | Կիրիլ և Մեֆոդի |
Հավաքածուներ | |
Չափ | 7,753,188 (2011) |
Այլ տվյալներ | |
Կայք | nationallibrary.bg(բուլղ.)(անգլ.) |
ՊատմությունԽմբագրել
Գրադարանը հիմնադրվել է 1875 թվականի ապրիլի 4-ին։ 1878 թվականին ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ։ 1924 թվականին գրադարանին է միավորվել Բուլղարիայի ազգային վերածնունդ արխիվը։
Գրադարանը կոչվում է Կյուրեղ և Մեթոդիոս լուսավորիչների անունով։
Գրադարանի ներկայիս շենքն ընդգրկված է Սոֆիայի հուշարձանների շարքում։ Շենքի նախագիծը կազմել են բուլղարացի ճարտարապետներ Իվան Վասիլյովի և Դիմիտր Ցոլովի ճարտարապետական թիմերը։ Շենքը կառուցվել է 1940-1953 թվականներին[2]։
ՀավաքածուԽմբագրել
Բացի հիմնական ֆոնդերը, գրադարանն ունի 11 հատուկ հավաքածու։
- Սլավոնական և օտարալեզու ձեռագրերի հավաքածու
- Հին, հազվագյուտ և թանկարժեք հրատարակումների հավաքածու
- Բուլղարիայի պատմական արխիվի հավաքածու
- Արևելյան բաժնի հավաքածու
- Քարտերի և գրաֆիկայի հավաքածու
- Կառավարական հրապարակումների պաշտոնական հավաքածու
- Երաժշտական հավաքածու
- Բուլղարիայի գրականության հավաքածու
- Օտարերկրյա գրքերի և պարբերականների հավաքածու
- Տեղեկատվական հավաքածու
- Գրադարանային գործի բնագավառի հատուկ հավաքածու
Արժեքավոր հավաքածուԽմբագրել
- Սլավոնական ձեռագրեր, 11-19-րդ դարերի 1700 բնօրինակներից կազմված հավաքածու
- 9-19-րդ դարերի հունական և օտարերկրյա շուրջ 200 հուշարձաններ
- Արևելյան ձեռագրեր, 11-19-րդ դարերի 3,100 արաբական, 500 օսմանյան, 150 պարսկական կոդավորումներ
- Օսմանական, արաբական և պարսկական փաստաթղթերի տարբեր արխիվներ արևելյան արխիվի և նոր թուրքական արխիվի հավաքածուներում 328 առանձին ֆոնդերում, 15-20-րդ դարեր, հավաքածուներն ընդգրկում են ավելի քան 500,000 միավոր, 714 գրանցումներ (մատյաններում)
- Հազվագյուտ, արժեքավոր, հին տպագրություն, 15-20-րդ դարերի 300 000 ծավալով հավաքածու՝ ներառյալ մինչև 1878 թվականի բուլղարական վերածննդի մամուլը
- Արևելքի հին տպագիր գրքեր, շուրջ 2000 ծավալի արաբերեն, թուրքերեն և պարսկերեն հավաքածու, 1593 թվականից մինչև 20-րդ դար
- Բուլղարիայի պատմական արխիվ, 1.5 միլիոն ծավալով 700 առանձին արխիվային աշխատանքներ՝ 18-րդ դարի սկզբից մինչև 20-րդ դարի հեղափոխականների, տնտեսական, մշակութային, հանրայի բնագավառի ներկայացուցիչների
- 80 000 նմուշից կազմված դիմանկարների և լուսանկարների հավաքածու
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ «History»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-02-ին։ Վերցված է սեպտեմբերի 4, 2015
- ↑ «Բուլղարիայի ազգային գրադարան, պատմություն»։ Արխիվացված է օրիգինալից 2016-01-02-ին։ Վերցված է 2016-01-25
Արտաքին հղումներԽմբագրել
- Պաշտոնական կայքը
- Գրադարանի վեբ կատալոգը Archived 2004-09-24 at the Wayback Machine.
- Արևելյան հավաքածուի բաժին