Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան

Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան (ուկրաիներեն՝ Національна бібліотека України імені В. І. Вернадського), Ուկրաինայի գլխավոր գիտական տեղեկատվական պետական կենտրոն, Ուկրաինայի գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության, փիլիսոփայության և իրավունքի բաժնի գիտահետազոտական ինստիտուտ, ֆոնդերի ծավալով[2] և տարածքով ամենամեծ գրադարանը Ուկրաինայում[3]։ Ընդգրկված է աշխարհի 20 ամենամեծ ազգային գրադարանների ցանկում։ Համաձայն Ուկրաինայի բարձրագույն ատեստացիոն կոմիտեի և Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի 2008 թվականի հուլիսի 7-ի № 436/311 հրամանի՝ հրատարակված գիտական պարբերականների բոլոր էլեկտրոնային տարբերակները հրապարակվում են Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարանի պաշտոնական կայքում[4]։

Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան
Երկիր Ուկրաինա[1]
Տեսակազգային գրադարան, ՄԱԿ-ի պահեստային գրադարան, ազատ հասանելիության հրատարակություն և շենք
Հիմնվել էօգոստոսի 2, 1918
ՏեղադրությունՀոլոսիվսկի ռայոն
Այլ տվյալներ
Կայքnbuv.gov.ua(ուկր.)

Պատմություն խմբագրել

Հիմնադրվել է 1918 թվականի օգոստոսի 2 (15)-ին որպես Ուկրաինական պետության ազգային գրադարան։ Գրադարանը հիմնադրվել է «Ուկրաինական պետության ազգային գրադարանի» ֆոնդի ստեղծման օրենքի հիման վրա՝ հաստատված Ուկրաինական պետության ռադայի կողմից։ 1918 թվականի օգոստոսի 23-ին (սեպտեմբերի 5-ին) Կիևում Ուկրաինական պետության ազգային գրադարան ստեղծելու համար ձևավորվել է ժամանակավոր հանձնաժողով, որի առաջին խմբի կազմում ընդգրկված են եղել նախագահող Վ. Ի. Վերնանդսկին (Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի առաջին նախագահ) և անդամներ՝ Ս. Ա. Եֆրեմովը, Ա. Ե. Կրիմսկին, Ի. Պ. Ժիտեցկին և Վ. Ա. Կորդտը։

1919 թվականի սկզբում գրադարանին տրամադրվեց Տերեշենկովսկյա փողոցի 2 հասցեում տեղակայված կրթության նախարարության սենյակներից մեկը։ 1919 թվականի մարտին գրադարանին տրամադրվեց ժամանակավոր շինություն՝ Ֆունդուկլևսկի փողոցում գտնվող Պավել Գալագանի կոլեգիայի գլխավոր կորպուսի շենքը։ Հետագայում գրադարանը տեղափոխվել է կոլեգիայի փոքր մասնաշենքի 4 սենյակներ։

1919 թվականի մայիսի 3-ին Գիտությունների ակադեմիայի ընդհանուր ժողովը որոշել է «ազգային» տերմինը «համաժողովրդական» բառով փոխարինել, և գրադարանը կոչվել է Կիևում Համաուկրաինական գիտությունների ակադեմիային կից Ուկրաինայի համազգային գրադարան։ 1919 թվականի հոկտեմբերի 30-ին ՈւՀԳ գրադարանավարների խորհրդի նախագահությունը Ե. Ա. Կիվլիցկուն ընտրել է ժամանակավոր կոմիտեի անդամ, ով 1919-1920 թվականներին դարձել է Ուկրաինայի համազգային գրադարանի առաջին ղեկավարը։ 1920 թվականի հոկտեմբերին Կիվլիցկուն փոխարինել է Յու. Ա. Իվանով-Մոժենկոն։

Պոդոլսկի շրջանի արխիվի ղեկավար Յու. Ս. Ալեքսանդրովի նախաձեռնությամբ և Ուկրաինայի համազգային գրադարանի աջակցությամբ հիմնադրվել է ՈւՀԳ Վիննիցկա մասնաճյուղը, որը 1923 թվականին ղեկավարել է Վ. Դ. Օտամանովսկին։

1923 թվականից գրադարանը սկսել է ստանալ Ուկրաինական ԽՍՀ-ում տպագրվող նմուշների պարտադիր օրինակները, որի հիման վրա ձևավորվել է արխիվային նմուշների ֆոնդը։ Առաջին պաշտոնական տնօրենն է դարձել Ս. Ֆ. Պոստերնակը։

1941 թվականի օգոստոսին գրադարանը տարհանվել է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆա, որտեղ Պետական մանկավարժական ինստիտուտում բացվել է ազատ մուտքով ընթերցասրահ։ 1944 թվականի մայիսին գրադարանը հետ է տեղափոխվել Կիև։

1946 թվականին գրադարանի տնօրեն Յու. Ա. Մոժենկոյի ղեկավարությամբ վերսկսվում է գրադարանի հատուկ ամսագրի՝ «Журнал Бібліотеки Академії наук УРСР» -ի թողարկման ավանդույթը։

1957 թվականից գրադարանն ընդգրկվել է միջազգային աբոնեմենտի համակարգում։

Մինչև 1965 թվականը կոչվել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի պետական հանրային գրադարան։

1965 թվականին գրադարանը կոչվել է Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի կենտրոնական գիտական գրադարան։

1980 թվականին գրադարանային ֆոնդերը կազմել են ավելի քան 10 միլիոն անուն, այդ թվում, 516 ինկունաբուլաներ, մոտ 300 հազար ձեռագրեր, 15-16-րդ դարերի ավելի քան 6500 գրքեր եկեղեցա-սլավոնական տառատեսակով, Ուկրաինայի թերթերի ու ամսագրերի առավել ամբողջական հավաքածուն (ավելի քան 119 հազար կտոր)։

1988 թվականի փետրվարի 19-ին Ուկրաինական ԽՍՀ Նախարարների խորհրդի որոշմամբ գրադարանը կոչվել է Վլադիմիր Վերնադսկու անունով։

5 апреля 1996 թվականի ապրիլի 5-ին Ուկրաինայի նախագահի հրամանով գրադարանը ստացել է ազգային գրադարանի կարգավիճակ[5]։ Նույն հրամանով գրադարանում ստեղծվել է Ուկրաինայի նախագահների հիմնադրամ։

1998 թվականին գրադարանը Ուկրաինայի գիտությունների ակադեմիայի Տվյալների արձանագրման խնդիրների ինստիտուտի հետ համատեղ սկսել է ձևավորել «Գիտական Ուկրաինա» (Ukraїnіka Naukova) տվյալների բազան և հրատարակել է «Джерело» ամսագիրը։

2004 թվականի օգոստոսի 25-ին Ուկրաինայի կառավարության նախարարների կաբինետը հավանության է արժանացրել Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարանի 2005-2010 թվականների զարգացման պետական ծրագիրը, որը գրադարանը սահմանում է որպես խոշոր գիտական և տեղեկատվական կենտրոն, որի նպատակային ծրագրերից է նաև ինստիտուտների տեխնոլոգիական իշխանության բարձրացումը և նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը[3]։

Կառուցվածք խմբագրել

Գրադարանն ունի ավելի քան 40 միավոր, որոնք խմբավորված եբ ըստ իրենց գործունեության ուղղությունների՝ ինստիտուտներ (գրադարանագիտություն, ուկրաինական գրքեր, ձեռագրեր, արխիվագիտություն, կենսագրական հետազոտություն), կենտրոններ (պահպանում և վերականգնում, մշակութային և կրթական, համակարգչային տեխնոլոգիաներ, հետազոտություններ և հրատարակչություն), Ուկրաինայի նախագահների հիմնադրամ և Պետական մարմինների աջակցության տեղեկատվական և վերլուծական աջակցության ապահովում։ Գրադարանն ունի ավելի քան 900 աշխատակից, որից 65 % գրադարանավարենր են, 20 % հետազոտողներ, 15% օժանդակող աշխատկիցներ։

Ինստիտուտներ խմբագրել

  • Գրադարանի տեղեկատվական աշխատանքների գիտա-մեթոդական ապահովում
    • Գրադարանագիտության բաժին
  • Ձեռագրեր
    • Ձեռագրագիտության բաժին
    • Սկզբնաբյուրների բաժին
    • Ձեռագիր ժառանգության ֆոնդի բաժին
    • Հրեագիտական ֆոնդի բաժին
  • Արխիվագիտություն
    • Արխիվի և փաստաթղթերի բաժին
    • Հնագիտության բաժին
    • Ակադեմիական գիտության պատմության բաժին
  • Կենսագրական հետազոտությունների

Կենտրոններ խմբագրել

  • Գրադարանային և տեղեկատվական ռեսուրսների ձևավորման կենտրոն
    • Կոմպլեկտավորման բաժին
    • Ցուցակագրման բաժին
    • Համակարգման բաժին
    • Էլեկտրոնային տեղեկատվական ռեսուրսների գիտական կազմակերպման բաժին
    • Գիտական տեղեկատվության համառոտագրությունների բաժին
  • Գիտա-գրադարանային տեղեկատվության կենտրոն
    • Մատենագիտական ծառայությունների բաժին
    • Հեռավար սպասարկման տեխնոլոգիաների բաժին
    • Միջգրադարանային աբոնենտի բաժին
  • Մշակութային-կրթական կենտրոն
  • Գիտա-հրատարակչական կենտրոն
    • Գիտական հրապարակումների բաժին
    • Համալիր վերստեղծաման տեխնոլոգիական բաժին
  • Պահպանման և վերականգնման բաժին
    • Ֆոնդերի գիտա-տեխնոլոգիական պահպանման բաժին
    • Պահպանման բաժին
    • Շտկումների բաժին

Բաժիններ խմբագրել

  • Համակարգչային ցանցերի ծրագրային և տեխնոլոգիական սպասարկման բաժին
  • Ինտեգրացված գրադարանային ծառայության բաժին
  • Հիմնական ֆոնդի սպասարկման բաժին
  • Հիմնական ֆոնդի գիտական կազմակերպման բաժին
  • Միջազգային տեղեկատվական և արտաքին կապերի բաժին
  • ՄԱԿ-ի ֆոնդի բաժին
  • Ազգային մատենագիտության բաժին
  • Հնատիպ գրքերի և հազվագյուտ հրատարակությունների բաժին
  • Գրադարանային և պատմական հավաքածուների բաժին
  • Թերթերի բաժին
  • Գեղարվեստի բաժին
  • Երաժշտական ֆոնդի ձևավորմն բաժին
  • Արտասահմանյան украиники բաժին
  • Պահուստային ֆոնդի փոխանակման բաժին
  • Գիտակ-տեղեկատվական և սոցիալ-մշակութային տեղեկատվության էլեկտրոնային բազայի ձևավորման բաժին
  • Գիտական հաստատությունների համալիր գիտական և տեղեկատվական աջակցության բաժին

Ուկրաինայի նախագահների ֆոնդ խմբագրել

  • Փաստաթղթերի որոնման և գրանցման բաժին
  • Վավերագրական ֆոնդի կազմակերպման և կիրառման բաժին
  • Տեղեկատվական-վերլուծական բաժին

Տեղեկատվական, վերլուծական աջակցության ծառայություն խմբագրել

  • Քաղաքական վերլուծությանն բաժին
  • Օպերատիվ տեղեկատվության բաժին
  • Բիբլոմետրկայի և գիտամետրիկայի բաժին
  • Ծրագրային, հաղորդակցական տեխնոլոգիաների բաժին

Ազգային իրավագիտական գրադարան խմբագրել

  • Վերլուծական-կանխատեսող բաժին
  • Տեղեկատվական ռեսուրսների ծառայության բաժին
  • Տեղեկատվական-խորհրդատվական բաժին
  • Տեղեկաքատվության էլեկտրոնային մշակման տեխնոլոգիաների բաժին
  • Սոցիալ-մշակութային ցանցային ռեսուրսների բաժին
  • Պարբերականների տպագրության վերլուծության բաժին
  • Իրավատեղեկատվական տվյալների բազայի բաժին

Օժանդակ, տեխնիկական միավորներ խմբագրել

  • Հաշվապահություն
  • Կադրերի բաժին
  • Անվտանգության ծառայություն

Գրականություն խմբագրել

  • Шовкопляс Т. И. История формирования картографического фонда Национальной библиотеки Украины им. В. И. Вернадского / Шовкопляс Т. И., Герус А. Л. // Вестник Библиотечной Ассамблеи Евразии. - 2010. - № 3. - С. 77-82: Библиогр.: с. 81-82 (10 назв.).
  • Центральна наукова бібліотека імені В.І. Вернадського Академії наук України, 1918–1993 рр. : Бібліографічний покажчик. - К., 1993.
  • Національна бібліотека України імені В.І. Вернадського // Бібліотеки Національної Академії наук України. - К., 1996.
  • Дубровіна Л.А. Національна бібліотека України імені В.І. Вернадського в 1918–1988 рр.: основні етапи розвитку / Дубровіна Л.А., Онищенко О.С. // «Бібліотечний вісник» : журнал. - 1998. - № 5.
  • Дубровіна Л. А., Онищенко О. С.Історія Національної бібліотеки імені В. І. Вернадського. 1918-1941. К., 1998;
  • Дубровіна Л. А., Онищенко О. С.Історія Національної бібліотеки імені В. І. Вернадського. 1941-1964. К., 2003;
  • Дубровіна Л. А., Онищенко О. С.Історія Національної бібліотеки імені В. І. Вернадського. 1965-1991. К., 2008;
  • Національна бібліотека України імені В.І. Вернадського, 1918–1998 : Бібліографічний покажчик літератури за 1993–1998 рр.. - К., 1998.
  • Онищенко О. Основні підсумки наукової діяльності. Національна бібліотека України імені В.І. Вернадського / Онищенко О., Попроцька В. // «Бібліотечний вісник» : журнал. - 2000. - № 2.
  • Дубровіна Л.А. Історія Національної бібліотеки імені В.І. Вернадського (1941–1964) / Дубровіна Л.А., Онищенко О.С.. - К., 2003.

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Բաց մատչելիության ամսագրերի տեղեկատու — 2003.
  2. «О Национальной библиотеке Украины имени В. И. Вернадского, Киев». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 14-ին.
  3. 3,0 3,1 Про затвердження Державної программи розвитку діяльності Національної бібліотеки України імені В.І. Вернадського на 2005-2010 роки
  4. Приказ ВАК Украины и НАН УКраины от 07.07.2008 № 436/311 «Об утверждении Порядка передачи электронных копий периодических печатных научных специальных изданий на хранение в Национальную библиотеку Украины имени В. И. Вернандского» (ուկր.)
  5. Про надання Центральній науковій бібліотеці імені В.І.Вернадського статусу національної

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուկրաինայի Վ. Վերնադսկու անվան ազգային գրադարան» հոդվածին։