Ալբանիայի ազգային գրադարան

Ալբանիայի ազգային գրադարան (ալբ․՝ Biblioteka Kombëtare e Shqipërisë) տեղակայված է երկրի մայրաքաղաք Տիրանայում[2]։ Այն հիմնադրվել է 1920 թվականին[3], իսկ պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1922 թվականի դեկտեմբերի 10-ին[3][4]։

Ալբանիայի ազգային գրադարան
Երկիր Ալբանիա
Տեսակազգային գրադարան
Հիմնվել է1920
ՏեղադրությունՏիրանա[1]
ՀասցեVia Sheshi Skënderbej
Այլ տվյալներ
Կայքbksh.al(ալբ.)

Ալբանիայի ազգային գրադարանը ազգային ու մշակութային կարևոր ինստիտուտ է ու ամենահինը Ալբանիայում։ Գրադարանն զբաղեցնում է 2 շենք և աշխատում է Զբոսաշրջության, մշակույթի, երիտասարդության ու սպորտի նախարարության ենթակայության ներքո։ Գրադարանի խնդիրներից են ալբանական ժողովրդի պատմական ու մշակութային ժառանգության մասին պատմող գրավոր ու այլ նյութերի հավաքումը, մշակումը, վերականգնումը, պահպանությունն ու հասցնումն ընթերցողին։ Այնտեղ կազմակերպում են գրադարանային գործի ուսուցում, մասնագիտական վերապատրաստումներ, ինչպես նաև կատարվում են գրադարանային գործին վերաբերող գիտահետազոտական ուսումնասիրություններ։

Ալբանիայի ազգային գրադարանի ֆոնդում ներառնված են գրքեր, պարբերական հրատարակություններ, քարտեզներ, ատլասներ, միկրոֆիլմեր և գրադարանային պահպանության ենթակա այլ միավորներ։ Առանձին հավաքածուներ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն Ալբանիայի, այլև եվրոպական մշակույթն ուսումնասիրելու տեսանկյունից։ Գրադարանը, որպես կանոն, բաց է շաբաթական 72 ժամ 16 տարեկանից բարձր ընթերցողների համար։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. http://www.tirana.al/tirana-kulture/institucione-kulturore/biblioteka-2/
  2. «National Library of the Republic of Albania». LibDex. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  3. 3,0 3,1 Etleva Domi (2003 թ․ հունիսի 23). National Library of Albania. Encyclopedia of Library and Information Science. doi:10.1081/E-ELIS-120008530. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.
  4. «Albanian National Bibliography». University of Illinois at Urbana-Champaign. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 23-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի ազգային գրադարան» հոդվածին։