Ադրբեջանի ազգային գրադարան

Ադրբեջանի ազգային գրադարան (ադրբ.՝ Azərbaycan Milli Kitabxanası), ազգային գրադարան Բաքվում, որը հիմնադրվել է 1923 թվականին։ Այն կրում է ադրբեջանցի գրող Միրզա Ախունդով Ֆաթալիի անունը։

Ադրբեջանի ազգային գրադարան
Երկիր Ադրբեջան
Տեսակազգային գրադարան
Հիմնվել էմայիսի 23, 1923 թ․
ՏեղադրությունԲաքու
Հասցե29 Khagani Street, Baku 1000
Հասանելիություն և օգտագործում
Այլ տվյալներ
ՏնօրենԿարիմ Թահիրով
Անձնակազմ210 մարդ
Կայքanl.az

Պատմություն խմբագրել

Գրադարանը բացվել է 1923 թվականի մայիսի 23-ին։ 1939 թվականին այն կոչվեց Միրզա Ախուդովի անունով։ Այս պահին Ադրբեջանի ազգային գրադարանում պահվոմ է 4 մլն 513 հազար տպագիր նյութ։ 2005 թվականին Ադրբեջանի նախարարների կաբինետը գրադարանին տվեց «Ազգային գրադարանի» կարգավիճակ։

Գրադարանում հավաքվել և պահվում է ադրբեջանցի և արտասահմանյան գրողների ստեղծագործությունները, և տարբեր երկրներում Ադրբեջանի մասին տպագրված գրականություն։

2003 թվականին գրադարանը շահագործեց կառավարման ավտոմատացված համակարգը, որի համար օգտագործվում է VTLS — Virtua ծրագրային ապահովումը։ Գրքերի էլեկտրոնային տեղեկատուի ստեղծմանը զուգընթաց սկսեց նաև գրքերի թվայնացումը։ 2005 թվականին գրադարանը դարձավ «Ազգային գրդարանների եվրոպական կոնֆերանս» կազմակերպության անդամ։

Գրադարանի շենքի ճարտարապետություն խմբագրել

Գրադարանի ներկայիս շենքը կառուցվել է 1960 թվականին՝ Միքայել Հուսեյնովի նախագծով[1]։

Ֆոնդ խմբագրել

2005 թվականի հունվարի 1-ի տվյալներով գրդարանն ունի 40 տարբեր լեզուներով 4'551'3244 տպագիր հրատարակումներ, որից 2'339'1162-ը՝ գրքեր, իսկ 2'122'082-ը՝ փաստաթղթեր։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Əliyeva İ. Uzun ömrün naxışları(ադրբ.) // Azərbaycan : газета. — 2011. — С. 5.

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադրբեջանի ազգային գրադարան» հոդվածին։